Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դատի է տվել թերթին` իրեն ճիշտ բնորոշելու համար

Դատի է տվել թերթին` իրեն ճիշտ բնորոշելու համար
14.05.2019 | 00:54

Չմեռանք, տեսանք նաև նոր Հայաստանի այն օրը, երբ տրանսգենդերը հանդգնում է դատի տալ «Իրատեսը» հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ին ու դեռ ինքը պատիվ պահանջել իրեն այլասերված անվանելու, այսինքն՝ իրատեսության, իր իսկ ճիշտ բնորոշումը տալու համար: Սա արդեն նույնիսկ զավեշտ չես բնորոշի:


Այո, տեսանք նոր Հայաստանը, որտեղ սեռափոխ անձը (Վաղարշակ Մարտիրոսյան անուն-ազգանունով որպես տղա ծնված, բայց հետագայում իր սեռը փոխած և որպես Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանվան նշումով անձնագիր ստացած) համարձակվում է հայց ներկայացնել դատարան այն բանի համար, որ թերթն իր վերաբերյալ ընթերցողներին ներկայացրել է իրականությունը՝ սոդոմական մեղքի մեջ գտնվող: Խոսքն «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ, ս. թ. ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից որպես տրանսգենդեր հանդես եկած Լիլիթ Մարտիրոսյանի մասին է, որի ելույթը և հենց ԱԺ-ում հայտնվելու փաստը, ինչպես հայտնի է, մեր հասարակության խիստ բացասական արձագանքին արժանացան:
Պատկերացնու՞մ եք՝ տրանսգենդերն է խոսում պատվից և արժանապատվությունից՝ դատարան ներկայացրած հայցում իր «պատիվը և արժանապատվությունը» վիրավորող համարելով «Իրատեսի» 2019 թ. ապրիլի 9-ի համարում հրապարակված լրագրող Արթուր Հովհաննիսյանի «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» հոդվածում առկա «այլասերված» և «սոդոմական մեղքի մեջ գտնվող» բնորոշումները, որոնք, ընդգծում ենք, համապատասխանում են իրականությանը և ընթերցողներին իրականությունն են ներկայացնում: Հետաքրքիր է՝ ո՞վ է «դուխ» տվել նմաններին, նրանց «իրավունքների» և «իրավունքների» պաշտպանների առնչությամբ իր պատկերացումներն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն բացահայտած «դուխով» վարչապետի՞ց են այսպես «դուխ» առել:


Մեր ժողովրդի մի մասը սրա՞ համար դուրս եկավ փողոց և իրականացրեց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը»…
Մտածեք, լավ մտածեք այն մասին, թե արդեն հիմա ուր ենք հասել և վաղն ուր ենք հասնելու:
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

«Իրատես»

Դիտվել է՝ 23382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ