Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սոչիում Մայք Պոմպեոն փորձում է փակուղուց դուրս գալ

Սոչիում Մայք Պոմպեոն փորձում է փակուղուց դուրս գալ
16.05.2019 | 11:27

Սա այն հանդիպումներից էր, որ Վլադիմիր Պուտինը սիրում է անցկացնել ուշ երեկոյան, երբ քաղաքական լարվածությունը կարող է թուլանալ։ Համենայն դեպս, զրուցակցի, ում Կրեմլի տերը հրավիրեց ընթրել ու զրուցել, երբ արդեն մթնել էր։ «Ես տպավորություն ունեմ, որ նախագահ Թրամփը տրամադիր է վերականգնել ռուս-ամերիկյան կապերը, շփումները, համատեղ լուծելու հարցերը, որ մեզ համար փոխադարձ հետաքրքրություն ունեն»՝՝ ասել է Պուտինը՝ երեքշաբթի երեկոյան ընդունելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նախախոսքը գիտակցաբար լավատեսական էր՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ առաջին անգամ հանդիպման ժամանակ՝ Ռոբերտ Մյուլերի զեկույցի մասնակի հրապարակումից հետո՝ գրում է Նիկոլա Ռյուիսոն Le Monde-ում։ Ժամուկես տևած հանդիպումից հետո որևէ համաձայնության մասին չհրապարակվեց։ Ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Մայք Պոմպեոն ասուլիս չտվեցին։ ԱՄՆ պետքարտուղարը բացատրեց, որ զրույցը «շատ արդյունավետ էր», մասնավորապես Սիրիայի առումով։ Նպատակը նախևառաջ ընդհանուր ըմբռնման հասնելն էր կոնկրետ դոսիեով։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ողջունեց երկու կողմերի «հարաբերություններն առողջացնելու» պատրաստակամությունը և հիշեցրեց Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման հնարավորությունը հունիսին Ճապոնիայում G20-ի սամիթի կուլուարներում: Այդ հանդիպման մասին ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, բայց Կրեմլը չի հաստատել։ «Դեռ ճեղքում չկա, իհարկե, չի զգացվում, բայց գործնական տրամադրությունը դրսևորել է ամերիկյան կողմը»՝ ասել է Ուշակովը Սոչիի հանդիպումից հետո։ Մայք Պոմպեոյի և Սերգեյ Լավրովի բանակցություններից առաջ տեղի ունեցավ նրանց համատեղ մամլո ասուլիսը, որտեղ լրագրողները տանջահար արեցին ԱՄՆ քաղաքականությանը ռուսական միջամտության հարցերով։
2018-ի հուլիսի 16-ին Հելսինկիում երկու նախագահների հանդիպումից հետո տարաձայնությունների թիվն ավելացել է։ Ուկրաինական ու սիրիական դոսիեներին ավելացել է Իրանի շուրջ լարվածության աճը՝ իրանական միջուկային ծրագիրը փրկելու հարցում տարակարծությունների համապատկերում: «Հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի»՝ հայտարարեց Սերգեյ Լավրովը Սոչիում: «Մենք Իրանի հետ պատերազմ չենք որոնում»՝ հայտարարեց Մայք Պոմպեոն։ Եվս մեկ թեժ խնդիր է Վենեսուելան։ «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռանալու ժամանակը եկել է, որ ավարտվեն վենեսուելացիների տառապանքները: Մենք հույս ունենք, որ վերջ կտրվի Մադուրոյին ռուսական աջակցությանը»՝ համառորեն պնդում էր Մայք Պոմպեոն Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում, որ շարունակում էր անխռով մնալ։
Նիկոլա Ռյուիսո, Le Monde


Հ﮳Գ﮳ Neue Zürcher Zeitung-ը գրում է՝ համաշխարհային քաղաքականության առավել սուր հարցերով երկու տերությունները, կարծես, անհաշտ են։ Հիմա Ռուսաստանը փորձում է ԱՄՆ պետքարտուղարի այցով հարաբերություններին դինամիկա հաղորդել։ Մարկուս Ակերետի կարծիքով՝ Մոսկվան հրաժարվել է իր երբեմնի պատրանքներից ու նոր հույսեր է տածում: Ժամանակին Թրամփի ընտրությունը Մոսկվային մեծ հույսեր ներշնչեց, որ քաղաքականության մեջ անփորձ, գաղափարախոսություն չունեցող և ծայրահեղ դեպքում՝ խոսքային մակարդակում երկրին նվիրված նոր նախագահը կարող է տեղապտույտում գտնվող հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնել։ Փոխարենը նրանք իջան սառը պատերազմի տարիներից ամենացածր մակարդակին։ Մոսկվայի տեսակետից՝ դա նախևառաջ կապված է ներամերիկյան դեբատներին՝ աջակցության մասին, որ Ռուսաստանը ցույց է տվել Թրամփին նախընտրական շրջանում, որ խանգարեց նրան հարաբերությունները վերափոխել ու կոշտ քաղաքականության կողմնակից դարձրեց։ Բայց որքան երկար էր այդ հիասթափությունը պահպանվում, այնքան երկար էր փորձարկում Մոսկվայի համբերությունը և ավելի հստակ էր դառնում, որ Ռուսաստանի հանդեպ Թրամփի պոռթկումների ու խստության տակ ավելին կա, քան ներքաղաքական ճնշումը։


Որքան էլ ուժեղ է Թրամփը ձգտում Ռուսաստանի հետ փոխըմբռնման, նա պատրաստ չէ ընդունել՝ ինչպես է Ռուսաստանը հասկանում աշխարհում իր շահերի պաշտպանությունը։ Մի կողմից նրան խանգարում է ներքաղաքական բանավեճը ԱՄՆ-ում՝ ինչ կապված է Ռուսաստանի հետ, թունավոր ու վտանգավոր է: Մյուս կողմից՝ նա կապված է ոչ միայն պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, նաև ԱՄՆ-ի թշնամիների մասին օրենքին։ Ոչ Թրամփը օրենքը կխախտի, ոչ Կրեմլը արմատապես կփոխի իր արտաքին քաղաքականությունը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ