Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախում Սամվել Բաբայանի շանսերը մեծանում են

Արցախում Սամվել Բաբայանի շանսերը մեծանում են
17.05.2019 | 01:20

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որի ընտրվելու հավանականությունը գնալով մեծանում է: «Իրատեսի» զրուցակիցը վստահեցնում է, որ այս պահին արցախցիներն առավել շատ հակված են հօգուտ Բաբայանի քվեարկելու: Այնպես չէ, թե Արցախում հիացած են նրա այժմյան գործունեությամբ, բայց շրջանառվող թեկնածուներից ամենահարմարը, վստահություն ներշնչողը նա է: Մյուս թեկնածուի՝ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի շանսերը գնալով նվազում են: «ճիշտ է՝ փորձում է անել հնարավորը, դրական լույսի ներքո ներկայանալ, ավելի շատ շփվել մարդկանց հետ, բայց նրա հարցում հասարակության ընկալումները հակասական են: Խոսակցություններ կան, թե Հայաստանի իշխանություններն առավել հակված են Հարությունյանին աջակցելու, բայց այդ մասին հստակ դիրքորոշում դեռևս չեն հայտնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ