Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հուսանք` Սինանյանը հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ»

«Հուսանք` Սինանյանը հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ»
18.06.2019 | 01:19

Ինչպես արդեն հայտնի է, Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին անդամ, Փաշինյանի 14.06.2019 թ. թիվ 756-Ա որոշմամբ այժմ արդեն ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը, ԼԳԲՏ-ների, այսինքն՝ այլասերվածների իրավունքների հայտնի պաշտպան է: Այսուհետ նա է զբաղեցնելու Հայաստանում սփյուռքի գործերով բարձրագույն պաշտոնը (Հայաստանն այլևս չունի սփյուռքի նախարարություն ու նախարար):
Զարեհ Սինանյանի հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել են ընտանիքով, ապրել Երևանում, որտեղ 1973 թ. ծնվել է Զարեհ Սինանյանը: 1988 թ. Սինանյաններն ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, Բըրբանք:


Ֆեյսբուքի օգտատերերից Ashot Hovhannisyan-ը Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակման կապակցությամբ օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ԱՄՆ-ի ԼԳԲՏ-ների կամ այլասերվածների իրավունքների պաշտպանների հետ Սինանյանի լուսանկարները, տեղին հեգնել էր «Դուք պետք է երախտապարտ լինեք մեր վարչապետին, որ նա կարողացել է համոզի և բերի Հայաստան այս «արժանի հայ զավակին»: Դե, ողջունեք` սփյուռքի հարցերով նոր հանձնակատարին»: Մինչ կհասցնեինք «ողջունել», օրերս պարզ դարձավ, որ Զարեհ Սինանյանը, ԼԳԲՏ-ների իրավունքների հայտնի պաշտպան լինելուց բացի, նաև մասոն է, կամ առնվազն՝ մասոններին շատ մտերիմ...
Սինանյանը տեղյա՞կ է, թե՞ ոչ, չգիտենք, բայց բարձր աստիճան ունեցող մասոնները և մասոնությունը ծառայում են Սատանային, իսկ այլասերումը սոդոմական մեղքով մարդկանց հոգին դժոխք ուղարկելու, մարդկության էլ սոդոմգոմորյան կործանման դատապարտելու չափազանց արդյունավետ և իր արդյունավետությունը պատմականորեն ապացուցած գործիք է:


Ակամա հիշեցի մորմոններին, որոնց հետևում, ինչպես քայքայիչ և ամբողջատիրական այլ աղանդների, մասոններն են կանգնած, և որոնց շարքերում շատուշատ արվամոլներ կան՝ կամովին դառած կամ աղանդի շարքերում բարձր դիրքեր գրավելու համար հպատակության յուրօրինակ ծիսակարգով դարձված, որպեսզի աղանդի ղեկավարությունը համապատասխան տեսագրությամբ նրանց մշտապես իր կամքը թելադրի, ինչպես ստրուկին (չհնազանդվեցիր, չկատարեցիր, «դոսիեն» կհրապարակվի համացանցում): Ցավոք, ասվածն ապացուցող համապատասխան տեսագրությունը չենք կարող հրապարակել, քանի որ պոռնոգրաֆիայի հրապարակումն անթույլատրելի է: Սակայն թեմայից շատ չշեղվենք:
«ՀՀ Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, այսինքն` պետական բարձրաստիճան պաշտոնյա է,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Mihran Hakobyan-ը:- Այստեղ խնդիր կա` իրավական, առավել ևս` բարոյական տեսանկյունից: ԱՄՆ-ում չծնված մարդը, որ ԱՄՆ քաղաքացի է դառնում, տեսե՞լ եք երդման տեքստը, որ անձնագիր ստանալուց պարտավոր է արտաբերել ու երդվել: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և այս տեքստով երդված ու ԱՄՆ անձնագիր ստացած մարդը եթե աշխատելու է հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի ու հարկատուից աշխատավարձ է ստանալու, կամ ամերիկյան պետության հետ անկեղծ չէ, կամ հայկական: Հուսանք, սա հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ»: Միհրան Հակոբյանն իր գրառմանը կցել է ԱՄՆ-ի քաղաքացի դառնալու երդման շարադրանքը ու դրա ռուսերեն թարգմանությունը, որը միանգամայն հիմնավոր է դարձնում նրա արտահայտած մտահոգությունը: Զարեհ Սինանյանի նշանակմանն առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք։


Փաշինյանի կադրային սխալ, նույնիսկ խայտառակ քաղաքականությունը, ինչից խուսափելու համար ավելի քան մեկ տարի առաջ ֆեյսբուքյան իմ էջում զգուշացրել եմ նրան, արդեն իսկ մեծ դերակատարում է ունեցել, որպեսզի շատերը նրանից հիասթափվեն, վարչապետի գործունեությունից իրենց դժգոհությունը հայտնեն:
Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկը, որը մշտապես ծառայեցվել է իշխանական քարոզչության իրականացմանը, ինչպես արդեն հայտնի է, հանդես եկավ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հետևյալ հարցմամբ՝ «Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից»: Մեկ նախադասության մեջ լեզվական ու մտքի սխալները (Փաշինյանը վարչապետի պաշտոնը չի ղեկավարում, այլ կառավարությունն ու Հայաստանի Հանրապետությունը) թերևս լավագույն կերպով բնութագրում են նորեկների կրթական մակարդակը, բայց այդ մակարդակին չէ, որ այս հրապարակմամբ ցանկանում ենք անդրադառնալ, այլ այն իրողությանը, որ հարցումը խայտառակ արդյունք ունեցավ:
Հիշենք, որ վերոնշյալ հարցումից մոտ տասն օր առաջ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ ու մամուլի ասուլիսով, որոնցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախաձեռնել իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե։ Ռեֆորմիստների կարծիքով, դրա պահը հասունացած է, Փաշինյանն արդեն ակնհայտորեն չունի հասարակական այն վստահությունը, որը ժամանակին ուներ, մի շարք պատճառներով նրա հանդեպ վստահության բավական մեծ անկում է արձանագրվել, իրավիճակն այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր։ «Իմ քայլը» խմբակցության կամ նրա ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկի նախաձեռնած հարցումը հավանաբար հետապնդում էր հակառակն ապացուցելու քարոզչական-մանիպուլյացիոն ու քաղաքական նպատակ (զուգահեռաբար միգուցե նաև՝ «զոնդաժի»), սակայն…


Չնայած գործող իշխանության մոլեռանդ պաշտպան (եթե չասենք նրան պատկանող) մեծաթիվ ֆեյքերի առկայությանը, առաջին հարցումն արագորեն ցույց տվեց Փաշինյանի ղեկավարումից հասարակական մեծ դժգոհությունը: Կարճ ժամանակում հարցմանը մասնակցածների (ավելի քան 6000 հոգի) գերակշիռ մասն իր դժգոհությունը հայտնեց Փաշինյանի կառավարումից: Հարցումն՝ իր արդյունքներով հանդերձ, արագորեն հեռացվեց հիշյալ ֆեյսբուքյան էջից, հետո մի արհեստական պատճառաբանությամբ, «կրկին փորձիր» սկզբունքով կրկնվեց, ու դարձյալ կարճ ժամանակում արձանագրեց Փաշինյանի նկատմամբ հարցմանը մասնակցածների մեծամասնության (63 տոկոս) դժգոհությունը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարումից դժգոհ և իրենց դժգոհությունը քվեարկությամբ արտահայտողների քանակն, անշուշտ, էլի կաճեր, եթե «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջից երկրորդ՝ կրկնված հարցումը նույնպես չհեռացվեր իր արդյունքներով հանդերձ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, խայտառակ պարտության հանրայնացումից խուսափելու նպատակով՝ «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումներն էլ, որից մեկում՝ արդեն հարցվածների 59 %-ը դժգոհել էր Փաշինյանի վարչապետությունից, իսկ երկրորդում 63 %-ը դժգոհում և շարունակում էր դժգոհել»,- վերոնշյալ հարցման կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Աթոյանը և ապա հետգրությամբ հավելել. «Շնորհավորում եմ բոլոր՝ իրավիճակը սթափ գնահատող, ադեկվադ, հայրենասեր, քրիստոնյա մարդկանց առաջին հանրային մեծ հաղթանակի կապակցությամբ, սա ավելի նյարդայնացնող էր քայլածների համար, քան Աբովյանի ընտրությունները»:


«Իմ քայլը» էջի հարցումից հետո համացանցում այլ էջերի, կայքերի կողմից ևս նմանաբնույթ հարցումներ անցկացվեցին, ինչպես, օրինակ, ֆեյսբուքյան «Խելքով» էջի կողմից, վարչապետի ղեկավարումից դժգոհ մարդկանց տոկոսը հասավ 85-ի, բայց այս ամենը մի կողմ թողնենք, վարչապետը, իշխող ուժը ֆեյսբուքյան այլ էջերի, կայքերի նախաձեռնած հարցումների արդյունքները կարող են համարել սարքովի, բայց «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջի կրկնակի հարցման արդյունքներին նույն գնահատականը չեն կարող տալ:
Անկախ վերոնշյալ հարցումների արդյունքներից, և նույնիսկ անկախ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև վերջերս անցկացված ՏԻՄ ղեկավարների ընտրությունների մեծամասնությունում իշխանության ներկայացուցիչների պարտությունից, հավանաբար բոլորին էլ, բացի Փաշինյանի անձի նկատմամբ կույր պաշտամունք ունեցողներից ակնհայտ է, որ վարչապետի ղեկավարումից, Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, գործազրկության և աղքատության ցուցանիշները նվազեցնելու նրա անկարողությունից դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է: Փաշինյանի թիմակիցներից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տևական ժամանակ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության հարցը չի կարողանում լուծել, ամռան այս շոգին հակահիգենիկ, վտանգավոր ու խայտառակ վիճակ է Երևանում, էլ ինչի՞ մասին է խոսքը:


Դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է նաև վարչապետի արտաքին քաղաքականությունից, այլասերվածների ու նրանց «իրավունքների» պաշտպանների նկատմամբ բարեհաճ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր հերոս գեներալների հանդեպ ազգավնաս, առնվազն վտանգավոր վերաբերմունքից, շատուշատ հարցերում Փաշինյանի անգործությունից, ինչպես արդեն նշեցի, նրա կադրային ձախողված քաղաքականությունից…


Վերոնշյալ թվարկումը կարելի է էլի շարունակել, բայց, կարծում ենք, նշվածը լիովին բավական է: Փաշինյանից, նրա գործունեությունից և անգործությունից դժգոհության աճն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է, վարչապետից հիասթափությունն ու դժգոհությունն աճում են ինչպես վայր գլորվող ձնագունդը: Շատ մարդիկ արդեն կանխազգում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության երգն արդեն երգված է, կես տարի հետո կլինի դա, մեկ տարի հետո, թե քիչ ավելի ուշ՝ ամենակարևոր հարցը չէ, առավել կարևոր է այն, թե Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանն ու Արցախը, Աստված մի արասցե, մինչ այդ աղետի չե՞ն ենթարկվի, և երկրի ղեկավարումից Փաշինյանի հեռանալուց կամ հեռացվելուց հետո ի՞նչ է լինելու, ո՞վ է լինելու հաջորդը, Հայաստանը, ի վերջո, ունենալո՞ւ է իրեն արժանի ղեկավար:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ