Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա»

«Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա»
25.06.2019 | 00:40

Հայաստանի ոստիկանությունը երբևէ այսքան անկարող ու թավշից էլ թավշյա չի եղել, որքան այսօր։ Համակարգի ներկայացուցիչների դժգոհությունը գագաթնակետին է հասել։ Ներսի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մեկ տարվա ընթացքում ոստիկանի կերպարը լրիվ արժեզրկվել է։ «Քաղաքացիները կարող են մեքենայից իջնել, հայհոյել ոստիկանին, իրենց շատ լկտի պահել, բայց ոստիկանը պարտավոր է դա հանդուրժել, հակառակ պարագայում նրա վրա գործ կկազմվի։ Քանի՜-քանի՜ գործեր կան հենց ոստիկանների վրա, որոնք փորձել են քաղաքացիների անպատկառությունը սանձահարել։ Ոստիկանն այսօր ուժ չունի, իրավունք չունի մի երկու կապը կտրածների ձեռքերը ոլորելու և ցույց տալու իրենց տեղը։ Վա՜յ, բա ի՞նչ կասեն դրսում։ Սա պետությու՞ն է, թե՞ վակխանալիա։ Պետք է հատուկ օրենքներ մշակվեն օրենքի մարդու հանդեպ հանրության վերաբերմունքը փոխելու համար»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ոչ աշխատավարձի չափն է արժանապատիվ, ոչ քաղաքացիների՝ օրենքի մարդու հանդեպ վերաբերմունքն է վերաբերմունքի նման, ոչ էլ ոստիկանապետն է գործից հասկանում։


Սակայն այս ամենին գումարվել է ևս մեկ գործոն. շատ հաճախ ոստիկանության գործառույթներն իրականացնում են ԱԱԾ-ի աշխատակիցները, ինչը զայրացնում է ոստիկաններին։ «Կան բաներ, որոնք հենց ոստիկանությանն են վերապահված, ինչու՞ են այսքան ամեն ինչ խառնել, մեզ թուքումուրը, իրենց՝ բարձր աշխատավարձն ու իբր անողոք պայքարի դափնինե՞րը։ Ասում էին՝ ոստիկանը մերն է, բա որ ձերն է, էս ի՞նչ ձևով եք վարվում ոստիկանության հետ»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ