Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մոսինը»` Արցախի նախագահի թեկնածու՞

«Մոսինը»` Արցախի նախագահի թեկնածու՞
25.06.2019 | 00:47

Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսևորում նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:


Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ևս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաև Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է): Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը ևս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ