ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հաղորդագրություններով՝ հայտարարել է դաշինքի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից առաջին ռուսական համալիրները ստանալու հաղորդագրությունները: «Դաշինքը խորապես մտահոգված է այս իրավիճակով: Գլխավոր քարտուղարն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու օգտագործվելիք զինատեսակների մասին, սակայն ռուսական համակարգերն անհամատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ, և սա խնդիր է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը: Դրանք տարվել են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա, ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ: