Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կատարվում է արցախցիների կարծիքի մանիպուլյացիա

Կատարվում է արցախցիների կարծիքի մանիպուլյացիա
16.07.2019 | 01:31

Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը բավականին բարդ և լարված շրջափուլ է մտել։ Բանն այն է, որ նախագահական հավակնություններ ունեցող Սամվել Բաբայանն ուղղակիորեն սպառնում է, որ եթե Արցախի Ազգային ժողովը մերժի սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, ապա կդիմի զանգվածային հանրահավաքային մեթոդների։ Ընդ որում, Բաբայանը որոշակի մանիպուլյացիաների է դիմում՝ պնդելով, որ անհրաժեշտ ստորագրությունների ապահովումը բավարար է, որպեսզի հարցը դրվի հանրաքվեի, մինչդեռ լռության է մատնում այն սահմանադրական նորմը, որ այդ ստորագրահավաքը որոշակի ընթացակարգով պետք է անցնի, որը և՛ ժամանակ է պահանջում, և՛ համապատասխան քննարկումներ է ենթադրում, ու ամենևին էլ պարտադիր չէ, որ ամեն ստորագրահավաք անվերապահորեն պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից։
Այսինքն՝ այստեղ ակնհայտորեն կա արցախցիների կարծիքի հմուտ մանիպուլյացիա։ Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, Հայաստանի իշխանությունները բավականին բացասական են տրամադրված թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ «Սասնա ծռերի» ղարաբաղյան ակտիվության նկատմամբ։ ՀՀ իշխանությունների տվյալներով՝ այդ ակտիվությունը պայմանավորված է նաև արտաքին գործոններով։ Ընդ որում, եթե Բաբայանի պարագայում ակնարկվում է ռուսաստանյան որոշ շրջանակների հետաքրքրությունը, ապա «Սասնա ծռերի» դեպքում սորոսական հետքեր են նշմարվում։ Ըստ էության, անգամ Արցախի այսօրվա ղեկավարության հետ ոչ շատ ջերմ հարաբերություններ ունեցող ՀՀ ղեկավարության համար անընդունելի է ապակայունացումն Արցախում՝ հանուն դրսի ինչ-ինչ ուժերի շահերի։


Ասվածի ուղղակի վկայությունն է օրերս Արցախում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հնչեցրած այն կարծիքը, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝ Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում։
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն առիթ է տվել մի շարք անձանց դիտարկելու իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա: Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետև ՀՀ-ում մինչև հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, և չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր և երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,- ասել է Վ. Վարդանյանը:

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4046

Մեկնաբանություններ