Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

«Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղը ցանկանում է ընդլայնել տարածքը մշակութային օջախի հաշվին

«Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղը ցանկանում է ընդլայնել տարածքը մշակութային օջախի հաշվին
19.07.2019 | 01:26

«Իրատեսի» նախորդ համարում գրել էինք, որ Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակվելու վտանգի տակ է: Թեև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյանը) վաստահեցնում է, որ պատկերասրահի մասնաճուղը չի փակվելու, բայց խնդրին առնչվող այլ մանրամասներ մեզ հայտնի դարձան: Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի տարածքում գտնվող պատկերասրահի մասնաճյուղը, ըստ շրջանառվող լուրերի, սեփականատերերը ցանկանում են ծառայեցնել բանկի տարածքն ընդլայնելուն:


«Թե ինչպես է պատկերասրահի շենքը հայտնվել բանկի ձեռքում, դա երկար ու խճճված պատմություն է, ուզում եմ մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել: Մի քանի տարի առաջ բանկի Ալավերդու մասնաճյուղն ապօրինի եղանակով՝ առանց որևէ հայտարարության, ծանուցման, երկու մասի է բաժանվել, ինչի հետևանքով նույն շենքը ձեռք է բերել երկու տարբեր հասցե: Բանկի տարածքն ընդլայնելու համար այժմ պետք է նաև շենքի հետնամասը, որտեղ էլ տեղակայված է պատկերասրահը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի մեկնաբանությունը (ինչն, ի դեպ, նաև փոխնախարար Թուխիկյանն է կրկնում), թե այդ հատվածը բանկին չի պատկանում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Բանն այն է, որ բանկը, իբր, այն վաճառել է ֆիզիկական անձի, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ այդ անձը նույն բանկի աշխատակից է, ու պատկերասրահի մասնաճյուղն այդտեղից հանելուց հետո Սուքիասյան ընտանիքը լծվելու է բանկի ընդլայնման գործին: Մեր մտավախությունն այն է, որ նոր տարածքի հույսով ու երաշխիքով կգան, կտանեն նկարները, հետո էլ կպարզվի՝ ո՛չ նոր տարածք կա, ո՛չ մասնաճյուղը պահպանելու կամք»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ