Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարկային նոր արտոնություն

Հարկային նոր արտոնություն
20.07.2019 | 11:31

«Ժամանակը» գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարան է ներկայացրել «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագիծ: Նպատակը թվային արժույթի մայնինգի, բլոկչեյնի եւ շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելն է:


Մանուկյանը առաջարկում է հարկային արտոնություն տալ միայն թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող ֆիզիկական անձանց, ովքեր այդ գործում չեն ներգրավվում որպես վարձու աշխատողներ, մինչդեռ իրավաբանական անձանց հարկել ընդհանուր սկզբունքով: Երբ թվային արժույթի մայնինգը գտնվում էր իր ծաղկման պիկում, առաջարկ կար ընդհանրապես ազատել այս ոլորտը հարկումից՝ խրախուսելով գործունեության այս տեսակը, մինչդեռ այս պահին, երբ այս ոլորտը խիստ պասիվ է, սա կարող է ընդհանրապես արգելակել այս ոլորտի գործունեությունը»:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ