«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ամեն գնով փող աշխատելը մոլուցք է դարձել

Ամեն գնով փող աշխատելը մոլուցք է դարձել
01.08.2019 | 11:14

Այս տարի արդեն երկրորդ անգամ է հանրապետությունով մեկ ահազանգ հնչեցվում, թե ավտոմեքենաների մաքսային վճարները հաջորդ ամսվանից բարձրանում են։ Այս լուրը առաջին անգամ տարածվեց ապրիլին, ըստ որի, ներմուծվող ավտոմեքենաների մաքսային վճարները մայիս ամսից բարձրանում են։ Այս տեղեկատվությանը հետևեց ՊԵԿ-ի հերքումը։ Երկամսյա դադարից հետո ավտոմեքենաների մաքսային վճարների բարձրացման լուրը կրկին շրջանառվում է, սակայն այս անգամ, ըստ չճշտված լուրերի, մաքսային վճարները պետք է բարձրանան սեպտեմբերից։ Այս լուրը ևս ՊԵԿ-ը անարձագանք չթողեց և շաբաթ օրը պաշտոնապես հայտարարեց. «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»։


Այն, որ 2020-ի հունվարից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարները բարձրանալու են, նորություն չէ, և այդ լուրը արդեն մեկ տարի է լարված վիճակ է առաջացրել ոչ միայն գործարարների, այլև պոտենցիալ գնորդների շրջանում։ ՈՒրեմն ի՞նչ կարիք կա կրակի վրա բենզին լցնելու։ Թեև եթե բենզին լցնողներ կան, պետք է ենթադրել, որ դրա տակ շահն անպակաս է։ Ինչևէ։


Իրավիճակը հասկանալու համար այս տարվա ապրիլ և հուլիս ամիսներին եղանք ավտոշուկայում։ Ավտոմեքենա վաճառողներն ասում էին. «Չէ, չենք կարա էժանացնենք, տեղ չունենք իջնելու, հեսա մի ամսից մաքսային վճարն էլ բարձրանում ա, էլ էս գնով չեք կարա մեքենա առնեք»։ Ո՞վ էր վերջիններիս համոզել դրանում, այդպես էլ չհստակեցվեց, քանի որ մի մասը նշում էր, որ լուրը մաքսայինից է ստացել, մյուս մասն էլ պնդում էր, թե լրատվամիջոցներն են գրել։ Վերջիններիս պնդումները, սակայն, ընդամենը որոշ ճարպիկ ավտոմեքենա ներկրողների «բանահյուսությունն» է, ինչից կարող են լուրջ եկամուտներ ունենալ։ Իրարանցում ստեղծելով մաքսային վճարի բարձրացման ժամկետների շուրջ, որոշ մարդիկ կարող են էս գլխից մի քանի անգամ բարձր գնով վաճառել ներմուծված ավտոմեքենան և գերշահույթ ստանալ` ավտոշուկայում արհեստականորեն բարձրացնելով գները։
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ