Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերգեյ Կոպիրկին. Ամուլսարի խնդիրը Հայաստանի ներքին հարցն է

Սերգեյ Կոպիրկին. Ամուլսարի խնդիրը Հայաստանի ներքին հարցն է
11.09.2019 | 18:49

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ամուլսարի վերաբերյալ ասել է.
«Դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Իհարկե, հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։ Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը»։ Անդրադառնալով Ջերմուկում իր ու ընտանիքի նկարին ու հարցին՝ դա նոր մեսի՞ջ էր, դեսպանն արձագանքեց. «Դա մեսիջ չէ, ուղղակի մեզ Ջերմուկը շատ էր դուր եկել»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ