Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը

Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը
11.09.2019 | 18:53

Ամուլսարի հանքավայրի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ իմ դիրքորոշումը հետևյալն է՝ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին։ Եվ եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, բնապահպանական մոտեցում, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական հանգուցալուծում։ Եվ ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը։ Ես կարծում եմ, որ չկա մեկը ՀՀ-ում, ով կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը, ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և հետամուտ չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի պետական և ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է և շարունակելու է։ Եվ ես համարում եմ, որ ՀՀ վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը, և այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ։ Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ