«Հրապարակը» գրում է. «Դատախազությունում հարուցված մի քրեական գործի շրջանակներում առաջիկայում հարցաքննության կհրավիրվի Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը։ Դեռևս օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին, «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, «2017-2018 թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում նրանց աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 20 մլն 714 հազար 515 ՀՀ դրամ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր․ 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: Ըստ տեղեկությունների՝ գործով անցնում է Վահե Նիկոյանը, ում կուրացիայի տակ են եղել այդ գործընթացները։ Սակայն Նիկոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, «բաժանորդն անհասանելի» էր»: