«Փաստը» գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջև են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։ Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, և փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել: Ավելին, «սվոյ» դարձած վերլուծաբաններին հանձնարարվում է աշխատել երիտասարդ կադրերի հետ, «աճեցնել» նրանց՝ առաջիկա լուրջ «բոյերին» դիմագրավելու համար։ Ի դեպ, թերթի՝ կառավարական աղբյուրի պնդմամբ, վերջին մի քանի ամիսներին իշխանություններն իրենց թիմակիցների միջոցով կայքեր են բացել»: