ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ
14.09.2019 | 13:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ: Նա Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողներին ասել է. «Որոշակի պահի, այո: Նրանք ցանկանում են հանդիպել, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա»: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ չեն պլանավորել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է ԿԺԴՀ-ի հայտարարությունը, որ երկրի ղեկավարությունը հույս ունի ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջը բանակցությունները վերսկսել սեպտեմբերի վերջին:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ