Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հովհաննես Իգիթյան. Երկու երկրների շահերից է բխում, որ ՌԴ չդառնա ՀՀ քրեական գործերով կասկածյալների ապաստարան

Հովհաննես Իգիթյան. Երկու երկրների շահերից է բխում, որ ՌԴ չդառնա ՀՀ քրեական գործերով կասկածյալների ապաստարան
14.09.2019 | 13:17

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չի տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ երկու պետությունների հարաբերությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որոնց թվում է ՀՀ-ՌԴ տարբեր միջազգային կազմակերպություններում համատեղ անդամակցության հարցեր, օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն։ «Այս շրջանակներում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, վերջապես, դարձել են գործընկերային, որովհետև, եթե նախկինում ՀՀ-ն անկյունում նստած էր և լուռ լսում էր, թե ովքեր ինչ են ասում, հիմա ՀՀ-ն սկսեց ներկայացնել այն հարցերը, որոնք իր կարծիքով կապված են թե իր, թե անդամ երկրների շահերի հետ։ Մի բան է փոխվել այս կազմակերպություններում, հատկապես՝ ԵՏՄ-ում, քանի որ ժամանակին բոլոր անդամ երկրները փորձում էին հարցերը լուծել առանձին ՌԴ-ի հետ, այսինքն՝ զուտ երկկողմանի հարաբերություններով, հիմա մենք տեսնում ենք, որ այդպիսի հարցերը քննարկվում են կազմակերպության օրակարգով ու ձևաչափով»,- ասաց նա։


Հարցին՝ ինչպե՞ս եք պնդում, որ լավ են, եթե տեսնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքներով բիզնես գործունությունն արգելվում է, ՀՀ-ում նույն օրենքն են ընդունում՝ ՌԴ-ի հետ կապված, տեսնում ենք, որ ՌԴ-ն չի հանձնում արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանին, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին, իսկ ՀՀ-ն ապաստան է տալիս ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, Իգիթյանը նշեց, որ վարորդական իրավունքի հարցը վաղուց է առաջացել և հավելեց․«Վարորդական իրավունքի հարցով մենք աշխատում ենք, քանի որ, իհարկե, այստեղ կա սխալ և ոչ բալանսավորված մոտեցում, ինչի մասին ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է ԱԳ մակարդակով։ Սա շատ կարևոր է, քանի որ մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի իրավունքը, որը կարգավորվում է ԵԱՏՄ համապատասխան փաստաթղթերով, այլ հարց է, իսկ ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու ունենալն այլ հարց է։ Այս հարցով մենք բանակցել ու բանակցում ենք։ Միհրան Պողոսյանի հետ կապված էլ ասեմ, որ չեմ բացառում կոռուպցիան, բայց նաև կարծում եմ, որ ՀՀ-ի կողմից իրավիճակը ՌԴ-ին ճիշտ չի ներկայացվել, քանի որ ՌԴ-ի պատասխանում մեջբերվում է ՄԻՊ կոնվենցիան, ոչ թե մեր երկկողմանի պայմանավորվածությունները՝ հանձման հետ կապված։ Սպասում եմ, որ մեր քննչական մարմինները նորից հայտ կուղարկեն, և ՌԴ-ն դրական կլուծի։ Գտնում եմ, որ երկու երկրների շահերից է բխում, որ ՌԴ չդառնա ՀՀ քրեական գործերով կասկածյալների ապաստարան»,- շարունակեց Իգիթյանը։


Դիտարկմանը, թե ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՌԴ-ում պիտի հաշվի նստեն, համակերպվեն, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, պատգամավորն արձագանքեց, որ ոչ թե ՌԴ-ն չի հասկացել, այլ ՌԴ որոշ պաշտոնյաներ։ Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին չէ՝ նկատելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հարաբերությունները շատ բարձր մակարդակով են անցնում։ «ՌԴ որոշ պաշտոնյաներ շարունակում են ՀՀ-ի հետ հարաբերվել իներցիայի ուժով, քանի որ 20 տարի իրենց սովորեցրել են, որ ՀՀ-ն իր ռազմավարությունը ՌԴ-ի հետ հիմնում է քծնանքի վրա, բոլոր հարցերում լուռ ընդունելու սկզբունքի վրա։ Ոչ բոլորն են սովոր, որ ՀՀ կարող է հավասար ձևով բարձրացնել հարցերը բոլոր մակարդակներում։ Այս իրավիճակը կանցնի և ընդունելի կլինի շուտով բոլորի համար։ Խոսքը Վլադիմիր Պուտինի մասին չէ, այլ 2, 3, 4, 5-րդ էշելոնների մասին է։ Ի դեպ, շատ հաճախ խոսում են այն մարդիկ, որոնք ՌԴ-ի քաղաքական իսթեբլիշմենթի մեջ մեծ դերակատարություն չունեն»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ