Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միամիտ Թրամփը

Միամիտ Թրամփը
14.09.2019 | 13:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է լուրերը, որ իսրայելական հետախուզությունը Սպիտակ տան ողջ շրջակայքում գաղտնալսող սարքեր է տեղադրել, հաղորդում է The Hill-ը: «Ոչ, չեմ հավատում այդ լուրերին: Չեմ կարծում՝ Իսրայելը լրտեսում է մեզ: Դժվարանում եմ հավատալ: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Իսրայելի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը, սակայն չի բացառել լուրերի իսկության հնարավորությունը:


Politico-ն գրել էր, որ ամերիկյան իշխանությունները երկու տարում հանգել են այն եզրակացությանը, որ Վաշինգտոնում գտնված բազմաթիվ լրտեսական սարքերը, ամենայն հավանականությամբ, տեղակայել է Իսրայելը: Սարքերին հետևելու և պատասխանատու անձանց հայտնաբերելու նպատակով մասնագետների թիմ է աշխատել։ Թիմը վերլուծել է բոլոր մանրամասները, դրանց ծագման մոտավոր վայրերը, արտադրության տարիները և եկել է այն եզրահանգմանը, որ «դրանց տեղադրման պատասխանատվությունը կրում են իսրայելցիները», պատմել էր հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը։ Հայտնի չէ, թե իսրայելցիներին հաջողվել է որևէ տեղեկատվություն ստանալ տեղադրված գաղտնալսող սարքերից, թե ոչ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը կտրականապես հերքել էր գաղտնալսող սարքերի տեղադրումը։ Նման պնդումները դիվանագետները բացարձակ անհեթեթություն են որակել։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ