Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաշինյանը կարդում է իր ստատուսների բոլոր քոմենթները

Փաշինյանը կարդում է իր ստատուսների բոլոր քոմենթները
14.09.2019 | 13:28

«Հրապարակը» գրում է. «Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետևո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու՞ չի արձագանքում։ Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական և Իմքայլական շրջանակներում և փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ Ոչ միայն քոմենթներն է կարդում, այլև եթե որևէ գրառում իրեն հետաքրքրում է, մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։ Բացի այն, որ անընդհատ հետևում է իր գրառումների արձագանքներին, թիմակիցներն էլ ողջ օրը նրան են ուղարկում տարբեր սքրին-շոթեր՝ ֆեյսբուքում, համացանցում իրենց վերաբերող տարբեր հարցերի մասին։
Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետևում նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ կարևոր հանդիպումների ժամանակ հեռախոսից չի կտրվում։ ԵՎ առհասարակ՝ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ ղեկավարություն, պատգամավորներ, բոլորը «ապրում են» ֆեյսբուքում և իրենց թվում է, թե կյանքը սկսվում և ավարտվում է այս սոցցանցում, դրանից դուրս ոչինչ ու ոչ ոք չկա»:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ