Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ձմեռային զորակոչի ժամկետները փոխվել են

Ձմեռային զորակոչի ժամկետները փոխվել են
14.09.2019 | 13:28

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը որոշել է, որ ձմեռային զորակոչը տեղի կունենա ոչ թե 2020-ի հունվարի 1-ից 31-ը, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում վերջին մի քանի տարիներին, այլ կսկսվի դեկտեմբերի 16-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31- ը:


Ինչով է պայմանավորված զորակոչի ժամկետը ավելացնելը, կառավարությունը չի պարզաբանում, կարող ենք ենթադրել, որ զինվորական կոմիսարիատներին ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ իրենց առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար»:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ