«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Սաուդիան Արաբիայի նավթային օբյեկտներում հրդեհ է բռնկվել

Սաուդիան Արաբիայի նավթային օբյեկտներում հրդեհ է բռնկվել
14.09.2019 | 20:17

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Սաուդիան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում, կրակը սկիզբ է առել անօդաչու սարքերի հարձակման պատճառով:
Նախնական տեղեկություններով, այրվող օբյեկտներից մեկը աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանն է, որը պատկանում է պետական ARAMCO ընկերությանը: Ըստ տեղական լրատվամիջոցների, հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը: «Ռոյթերս»-ը նշում է, որ Աբքայքում գտնվող գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը: Կատարվածի համար պատասխանատվություն են ստանձնել Եմենի ահաբեկչական խմբավորումները: Էր Ռիյադը պնդում է, որ զինյալները գործում են Իրանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ, Թեհրանը հերքում է մեղադրանքները:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ