Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ուզբեկստանը դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար

Ուզբեկստանը դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար
14.09.2019 | 20:19

Ուզբեկստանի կառավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդին անդամակցելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ դիմումը ստացվել է և անդամակցության գործընթացը կավարտվի մոտ ապագայում: Կառույցը հիմնադրվել է 10 տարի առաջ, անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Թուրքիան: Ուզբեկստանի նախագահը խորհրդին միանալու մտադրություն է հայտնել 2016-ին, երբ Իսլամ Քարիմովի 27-ամյա իշխանավարումից հետո ստանձնեց նախագահի պաշտոնը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ