Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը շնորհավորել է Մեդվեդևին

Փաշինյանը շնորհավորել է Մեդվեդևին
14.09.2019 | 20:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում:
Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն»:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ