Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ռոմանովների թագը՝ Ամստերդամում

Ռոմանովների թագը՝ Ամստերդամում
15.09.2019 | 11:08

Ամստերդամի Էրմիտաժում բացվել է Ռուսաստանի կայսերական արքունիքին նվիրված հատուկ ցուցադրություն. 300 թանկարժեք զարդեր, հարյուրավոր նկարներ ու շքեղ հանդերձներ ի ցույց են դնում սանկտպետերբուրգյան բարձրաշխարհիկ կյանքը՝ 18-19-րդ դարերում: Ի թիվս այլ բացառիկ նմուշների, Ամստերդամ է բերվել Ալեքսանդր երրորդի տիկնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի ադամանդակուռ թագը: Ցուցադրությունը բաց է մինչև հաջորդ տարվա գարուն:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ