Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից
18.09.2019 | 22:02

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիր։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերի Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», - նշված է նախագահի հրամանագրում։
Քաղաքացիական ակտիվիստ, Սփյուռքի նախարարության նախկին աշխատակից Տիգրան Մազմանյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրերը հավաքել է աշխատասենյակից։
ՙՄարդ ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։
Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։
Հաջողություն Գեներալ։
Հ.Գ Ինքը իսկական դուխովա ու ոնց ինքնա ասում
-Հանցագործի տեղը բանտնա
-Ոչ թե գրավով ազատությունը
Հ.Գ.Գ Իրերը հավաքեց ու դուռը փակեց՚ գրել է Տիգրրան Մազմանյանը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ