Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ նախագահը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին

ԱԺ նախագահը՝ Օսիպյանի հրաժարականի լուրերի մասին
18.09.2019 | 22:05

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե սեպտեմբերին 17-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում նման հարց չէր կարող քննարկվել: «Հստակ սահմանված է, թե անվտանգության խորհրդի նիստում ինչի մասին պիտի խոսվի, և կա հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ չի շոշափվել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ