Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­նա­նիա», «Այս­տեղ եմ, Տեր իմ»

«Ա­նա­նիա», «Այս­տեղ եմ, Տեր իմ»
18.10.2019 | 00:47

Երևա­նի Սուրբ Զո­րա­վոր ե­կե­ղե­ցում, որ կա­ռուց­վել է 7-րդ դա­րում, հանգ­չում են սուրբ Ա­նա­նիա­յի մա­սունք­նե­րը: Նա ե­ղել է Հի­սու­սի 72 ա­շա­կերտ­նե­րից մե­կը: ՈՒ երբ Հի­սուսն ա­սել է. «Ա­նա­նիա», նա պա­տաս­խա­նել է «Այս­տեղ եմ, Տեր իմ»: Հե­տո նա դար­ձի է բե­րել Սո­ղո­սին ու դարձ­րել Պո­ղոս ա­ռա­քյալ՝ Հի­սու­սի ա­ջակ­ցու­թյամբ: Մեզ­նից քա­նի՞­սը այ­սօր կպա­տաս­խա­նի «Այս­տեղ եմ», ե­թե կանչ­վի:


Հոկ­տեմ­բե­րի 14-ին Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը մեր­ժեց քն­նար­կել Հրայր Թով­մա­ս­յա­նի պաշ­տո­նան­կու­թյան ԱԺ-ի դի­մու­մը: Հրայր Թով­մա­սյա­նը եր­կօ­րյա ար­ձա­կուր­դում էր: Փաս­տա­ցի՝ ՍԴ-ն ան­հիմն է հա­մա­րել դի­մու­մը, ո­րը հիմ­նա­վո­րում էր Հրայր Թով­մա­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հիմ­քե­րը: Սա և ի­րա­վա­կան, և քա­ղա­քա­կան ո­րո­շում է՝ միա­ժա­մա­նակ: Հե­ղա­փո­խու­թյու­նը ՍԴ չի հա­սել, կամ ՍԴ-ն ի­րեն վեր է դա­սում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից՝ կա­յաց­նե­լով քա­ղա­քա­կան ո­րո­շում: ՍԴ-ից գն­դա­կը վե­րա­դարձ­վեց գոր­ծա­դիր ու օ­րենս­դիր իշ­խա­նու­թյան դաշտ: ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, երբ օ­րի­նա­գի­ծը քն­նարկ­վում էր ԱԺ-ում, ա­սել էր, որ մտ­քում ու­նի տար­բե­րակ­ներ, ե­թե ՍԴ-ն մեր­ժի դի­մու­մը քն­նար­կել: Դժ­վար է ա­սել՝ դա միայն նրա՞, թե՞ ՔՊ-ի ընդ­հան­րա­կան տար­բե­րակ­ներն են: Պլան Բ-ն: Գու­ցե Գ-ն: Հա­մե­նայն դեպս՝ «վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րի» մա­սին խո­սող վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նաև ա­սել է, որ նախ­կին իշ­խող հա­մա­կար­գի հետ բո­լոր խն­դիր­նե­րը սահ­մա­նադ­րա-ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով պի­տի լուծ­վեն, ու դա սկզ­բուն­քա­յին է:


Ո՞րն է ի­րա­վա­կան ու սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հը: Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյու­՞նը: ՍԴ-ն վե­րաց­նե­լը կամ այլ կա­ռույց­նե­րի միաց­նե՞­լը: Թե՞ զու­գա­հեռ շա­րու­նակ­վե­լու են բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ու քրեա­կան ճն­շում­նե­րը ՍԴ նա­խա­գա­հի վրա: Ա­սենք՝ ինչ­պես լրա­հո­սը նրա ու­նեց­ված­քի մա­սին: Թաքց­ված: Հրայր Թով­մա­սյա­նը ըն­դար­ձակ բա­ցատ­րու­թյուն էր տվել, որ վկա­յում էր՝ ինձ վրա այս­պես չեք ազ­դի: Կամ՝ քրեա­կան գոր­ծե­րի հա­րու­ցու­մը՝ ՀՔԾ-ն ար­դեն գնա­ցել է ՀՀԿ գրա­սե­նյակ՝ Հրայր Թով­մա­սյա­նի գոր­ծով: Ե­թե ոչ ի­րա­վա­կան ու ոչ սահ­մա­նադ­րա­կան եր­կա­րատև գոր­ծըն­թա­ցը, կա եր­րորդ ճա­նա­պար­հը՝ փո­ղո­ցի ճն­շու­մը: Կդի­մի՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը այդ մի­ջո­ցին: Այս­տեղ ու հի­մա դժ­վար է ա­սել: Ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Նախ՝ հայտ­նի չէ՝ որ­քա՞ն մարդ փո­ղոց դուրս կգա, երկ­րորդ՝ կա մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քը, որ չի լի­նե­լու դր­վա­տանք Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը, հա­կա­ռա­կը՝ հա­մար­վե­լու է ճն­շում դա­տա­կան հա­մա­կար­գի վրա: Ո՞րն է ՔՊ-ի պլան Բ-ն: Դա­տա­խա­զու­թյու­նը, հա­մե­նայն դեպս, սկ­սել է ու­սում­նա­սի­րել մա­մու­լում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը ՍԴ նա­խա­գա­հի ու­նեց­ված­քի մա­սին: Իսկ նա հայ­տա­րա­րում է, որ ին­քը չի պայ­քա­րում, ին­քը աշ­խա­տում է ՍԴ նա­խա­գահ և կհե­ռա­նա, երբ լրա­նա պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը: Փաս­տա­ցի՝ Հրայր Թով­մա­սյանն էլ է զի­ջում դիր­քե­րը, ե­թե հի­շենք հու­զում­նա­լից հե­ռուս­տա­հար­ցազ­րույ­ցը՝ խրա­մատ պա­հե­լու, սահ­ման պա­հե­լու, դա­վա­ճա­նու­թյան և այլ­նի մա­սին: Պար­զա­պես՝ նա դա­դար է վերց­նում ու սպա­սում է ՄԻԵԴ-ի վճ­ռին:


Ի­րա­կա­նում Հրայր Թով­մա­սյա­նի պաշ­տո­նա­վա­րել-չպաշ­տո­նա­վա­րե­լու հար­ցը մի կա­թիլ մեղ­րի պատ­մու­թյունն է դար­ձել, ար­հես­տա­կան և ՀՀ քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում 64-րդա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, բայց, ինչ­պես ա­մեն ինչ ու ա­մեն­քը, քա­ղա­քա­կա­նաց­վել է ու ձևա­վո­րել կեղծ օ­րա­կարգ ու ստաց­վել է, որ ԱԺ-ն ու ՍԴ-ն մուկն ու կա­տու են խա­ղում: ՔՊ-ում այն կար­ծի­քին են, որ ԱԺ-ն Պի­ղա­տո­սի պես ձեռ­քե­րը ձեռ­քե­րը չի լվա­ցել ու պետք է ա­պա­հո­վի, որ Հա­յաս­տանն ու­նե­նա հան­րա­յին վս­տա­հու­թյուն վա­յե­լող ՍԴ: ՔՊ-ում նույ­նիսկ հա­մոզ­ված են, որ փա­կու­ղի չկա, քայ­լեր կան ու կար­վեն։ Բայց՝ դեռ գաղտ­նի են: Հայտ­նի է, որ ԱԺ-ն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ՍԴ ան­դամ­նե­րին, որ ի­րենք լի­նեն խնդ­րի լուծ­ման շա­հագր­գիռ կողմ, երբ մեր­ժում են, բա­ցում են տար­բե­րակ­նե­րի դռ­նե­րը:


ԼՀԿ-ն պն­դում է, որ ՍԴ-ն մե­սիջ հղեց, որ պայ­քա­րում է իր ի­րա­վունք­նե­րի հա­մար, «Հրայր Թով­մա­սյա­նի հարց չի, ո­րով­հետև իշ­խա­նու­թյան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը Հրայր Թով­մա­սյա­նի դեմ չի միայն ուղղ­ված»: ԲՀԿ-ի կար­ծի­քով՝ ե­թե Աժ-ի ներ­կա­յաց­րած հիմ­քերն ու­ժեղ լի­նեին, մեր­ժում չէր լի­նի: Նաև ա­ռա­ջար­կում են հար­ցին հա­մա­կար­գա­յին լու­ծում տալ՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ու Վճ­ռա­բե­կը վե­րա­կազ­մա­վո­րել Գե­րա­գույն դա­տա­րա­նի:

ԱԺ-ից նե­ղա­ցած է նաև… ինքն ի­րեն ՍԴ նա­խա­գահ նշա­նա­կած ու ԱԺ-ի ծա­փե­րին ար­ժա­նա­ցած ՍԴ դա­տա­վոր Վա­հե Գրի­գո­րյա­նը: Նե­ղա­ցած է իր պրո­ֆե­սիո­նալ դիր­քո­րո­շու­մը շր­ջան­ցե­լու և անգ­րա­գի­տու­թյան հա­մար։ Բայց նույ­նիսկ նա մո­ռա­ցել է ՍԴ դա­տա­վոր-ՍԴ ան­դամ շշ­մեց­նող տար­բե­րու­թյու­նը: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը դա­տա­վոր/ան­դամ բա­նա­վե­ճը բա­ռա­խաղ էր ո­րա­կել ու հաս­տա­տել, որ բո­լոր դա­տա­վոր­ներն ի­րա­վա­հա­վա­սար են՝ ան­կախ նշա­նակ­ման պա­հից: ՈՒ նե­ղա­ցած է այն­քան, որ հայտ­նի չէ՝ ՍԴ նիս­տե­րին մաս­նակ­ցե­լու է, թե ոչ: Հե­տայ­սու գո­նե: Աշ­խա­տա­վարձ ստա­նա­լու պա­րա­գա­յում: Նե­ղա­ցած է գու­ցե նաև այն պատ­ճա­ռով, որ ՍԴ ո­րո­շու­մը հա­մար­վում է վերջ­նա­կան և չի են­թադ­րում շա­րու­նա­կու­թյուն՝ որևէ տես­քով: Հա­մե­նայն դեպս՝ օ­րեն­քով: Այ­սինքն՝ պլան Բ-ն, չհաշ­ված քն­նա­դա­տել/դր­վա­տե­լը, կամ լի­նե­լու է օ­րեն­քից դուրս, կամ օ­րեն­քի փո­փո­խու­թյան հաշ­վին:


Հա­մե­նայն դեպս, նաև ա­սեմ՝ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան մեջ տար­բե­րու­թյուն չի դր­վում ոչ միայն մինչև 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն ըն­տր­ված և 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո ըն­տր­ված դա­տա­վոր­նե­րի միջև, այլև ՍԴ դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լը հա­մա­րում է, որ պետք է լի­նի բա­ցա­ռա­պես կա­մա­վոր ու ոչ հար­կադ­րան­քի հետևանք (դա­տա­վոր­նե­րին վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լը չպետք է դառ­նա ՍԴ-ում ար­դեն քնն­վող գոր­ծե­րի ել­քի վրա ազ­դե­լու մի­ջոց): Թե­պետ ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան փոխ­նա­խա­րարն այն կար­ծի­քին է, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը վե­րա­հաս­տա­տում է իր չա­փա­նիշ­նե­րը, ո­րոնք դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի փո­փո­խու­թյան հե­ղի­նակ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը չի խախ­տել. «Վե­րա­հաս­տա­տում է իր ստան­դար­տը: Ա­սում է՝ ե­թե վաղ կեն­սա­թո­շա­կի սխե­ման պար­տա­դիր չէ, ե­թե չի ազ­դում մեծ թվով դա­տա­վոր­նե­րի վրա և ե­թե չի են­թադ­րում դա­տա­րա­նի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հա­մար խո­չըն­դոտ, «Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը չի կա­րող հղում կա­տա­րել որևէ ստան­դար­տի՝ ա­սե­լու հա­մար, որ այդ մո­տե­ցու­մը ըն­դու­նե­լի չէ»: Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ ՍԴ դա­տա­վոր­նե­րը պաշ­տո­նա­վա­րում են մինչև 70 տա­րին լրա­նա­լը, ՍԴ կազ­մի փո­փո­խու­թյան հա­մար ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը դա­տա­վոր­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ան­կախ տա­րի­քից հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում օգտ­վել սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րից, ի­մա՝ պահ­պա­նել աշ­խա­տա­վար­ձը ու չաշ­խա­տել։ Վե­նե­տի­կը վտան­գա­վոր է հա­մա­րել ի­րա­վի­ճա­կը, երբ 9 դա­տա­վոր­նե­րից 7-ը հրա­ժա­րա­կան տան: Փաս­տա­ցի մնում է փո­ղո­ցը: Բայց փո­ղոցն էլ ի­րա­վունք ու­նի հարց­նել՝ Հրայր Թով­մա­սյա­նի լի­նել-չլի­նե­լը մեզ հաց ու ջու՞ր է տա­լիս, ու՝ փո­ղոց դուրս չգալ: Անհ­րա­ժեշտ ձևա­չա­փով ու մասշ­տա­բով: Փո­ղո­ցը նաև ի­րա­վունք ու­նի հե­տաքր­քր­վել, թե ին­չու է իշ­խա­նու­թյու­նը խառ­նում գլ­խա­վոր ու երկ­րոր­դա­կան հար­ցե­րը ու ի­րեն ան­հան­գս­տաց­նում ան­կարևոր­նե­րով, երբ չի լու­ծում իր կեն­սա­կան խն­դիր­նե­րը: Ո՞ր: Ա­մեն հինգ­շաբ­թի կա­ռա­վա­րու­թյան շեն­քի ա­ռաջ բո­ղո­քող­նե­րը թար­մաց­նում են չլուծ­ված հար­ցե­րի թիվն ու աշ­խար­հագ­րու­թյու­նը:


ՄԻԵԴ-ի 17 դա­տա­վոր­ներ Մեծ պա­լա­տի կազ­մում կքն­նեն Մար­տի 1-ի գոր­ծով գլ­խա­վոր ամ­բաս­տա­նյալ, ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին առ­նչ­վող ՀՀ ՍԴ դի­մու­մը։ ՍԴ-ն դի­մել է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին՝ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վին և ՄԻԵԴ, խնդ­րե­լով խոր­հր­դատ­վա­կան կար­ծիք տալ Քրեա­կան օ­րենս­գր­քի 300.1 հոդ­վա­ծի վե­րա­բե­րյալ, ո­րը սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լուն է վե­րա­բե­րում։
ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տի նա­խա­գա­հը ժա­մա­նակ է տվել մինչև նո­յեմ­բե­րի 19-ը՝ ներ­կա­յաց­նե­լու դիր­քո­րո­շում­նե­րը։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղովն ու ՄԻԵԴ-ը փաս­տա­ցի կապ­վում են ՀՀ ՍԴ-ի ճա­կա­տագ­րին: Ե­թե ՄԻԵԴ-ի վճի­ռը նո­յեմ­բե­րի 19-ից շուտ չի լի­նե­լու, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս զար­գա­ցում­նե­րի պա­րա­գա­յում գու­ցե ՍԴ-ի հար­ցում նոր զար­գա­ցում­ներ չլի­նեն մինչև նո­յեմ­բեր: Կամ՝ կլի­նեն, բայց՝ ռիս­կա­յին: Չի բա­ցառ­վում՝ անս­պա­սե­լի:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Որևէ մե­կին հե­տաք­րք­րու՞մ է, թե ին­չու հենց հի­մա ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը սկ­սեց շր­ջել Ծո­ցի եր­կր­նե­րով. մի քա­նի օր ա­ռաջ նա Սաու­դյան Ա­րա­բիա­յում էր, հե­տո՝ Ա­ՄԷ-ում… Պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով ՌԴ նա­խա­գա­հը քն­նար­կում է առևտրատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցեր, բայց որևէ մե­կը հա­վա­տու՞մ է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րում չկա Սի­րիա­յում սկս­ված նոր պա­տե­րազ­մի հար­ցը: Իսկ պա­տե­րազ­մը զիգ­զագ­ներ է ա­նում ու այն­պի­սի զիգ­զագ­ներ, որ սկ­սում ես հաս­կա­նալ՝ սա միայն մեկ ա­րարն է շատ մեծ ու շատ հա­մա­պար­փակ ծրագ­րի, ո­րի մեջ հեր­թով հայ­տն­վե­լու են ոչ միայն Մեծ Արևել­քի եր­կր­նե­րը, այլև Եվ­րո­պան ու ԱՄՆ-ը, որ 1000 զին­վոր հա­նում է Սի­րիա­յից, 3000 ու­ղար­կում Սաու­դյան Ա­րա­բիա: Ան­ցած մեկ շա­բա­թում ով չա­լա­րեց՝ քար­կո­ծեց ԱՄՆ նա­խա­գա­հին, ան­գամ Հա­յաս­տա­նի քր­դե­րը բո­ղո­քի ցույց ա­րե­ցին ԱՄՆ դես­պա­նա­տան ա­ռաջ ու «մար­դաս­պան» վան­կար­կե­ցին, ոչ միայն Էր­դո­ղա­նի հաս­ցեին: Սի­րիա­յի քր­դե­րը դի­մում են ում ա­սես՝ օգ­նու­թյան կոչ ու կան­չով, բայց չեն դի­մում ի­րենց ցե­ղա­կից­նե­րին: Որևէ մե­կը ի­րեն հարց­րե՞լ է՝ ին­չու՞ ոչ մի ար­ձա­գանք չկա Թուր­քիա­յի քր­դե­րից: Այդ­քան վա­խե­ցա՞ծ են Էր­դո­ղա­նից: Վա­խե­նում են, որ Սի­րիա­յի տա­րած­քից տան­կե­րը կք­շի ի­րենց տնե­րի վրա ու օ­դից կռմ­բա­կո­ծի սե­փա­կան տա­րա՞ծ­քը: Եվ՝ Ա­սադն ու Պու­տի­նը չեն գա պաշտ­պա­նե­լու՞: Ոչ էլ Թրամ­փը, որ իր փո­խա­րեն Նա­պո­լեոն Բո­նա­պար­տի՞ն էր ու­ղար­կում: Մար­սե­լու՞ են թուր­քաբ­նակ քր­դե­րը սի­րիաբ­նակ ցե­ղա­կից­նե­րի սպան­դը: Թե՞ սպա­սում են հար­մար պա­հի, որ ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րի շարք սկ­սեն Թուր­քիա­յի ներ­սում:


Վեր­ջին հաշ­վով՝ կա՞, թե՞ չկա այդ պատ­մա­կան ու ա­հար­կու «Քր­դե­րի աշ­խա­տա­վո­րա­կան կու­սակ­ցու­թյու­նը», որ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է ա­հա­բեկ­չա­կան ու ո­րից այն­քան է վա­խե­նում, որ ո­րո­շել է վե­րաց­նել Սի­րիա­յի տա­րած­քում: Ին­չու՞ գո­նե մի հայ­տա­րա­րու­թյուն չի հն­չում ՔԱԿ-ից: Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, բայց այս օ­րե­րին Սի­րիա­յի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դը Պու­տի­նի հար­կադ­րան­քով կա­յաց­րել է իր կյան­քի ա­մե­նա­ծանր ո­րո­շու­մը՝ հա­մա­ձայ­նե­լով պաշտ­պա­նել քր­դե­րին՝ նա հա­մա­ձայ­նու­թյուն է տվել Սի­րիա­յի մաս­նատ­մա­նը: Ա­սադն այն­քան փոր­ձա­ռու է, որ հաս­կա­նա՝ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե աչք չու­նի Սի­րիա­յի հո­ղե­րի վրա, սուտ են, Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե կարևո­րը Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նումն է, սուտ են: Թուր­քե­րը 120 կմ եր­կա­րու­թյամբ և 30-35 կմ լայ­նու­թյամբ հս­կա շերտ են պո­կում Սի­րիա­յից անվ­տան­գու­թյան գո­տու ան­վան տակ ու այն­տե­ղից այլևս չեն հե­ռա­նա­լու: Թուր­քե­րը գրա­վել են Մ-4 ճա­նա­պար­հը, որ դուրս է գա­լիս Մի­ջերկ­րա­կան ծով, Ի­րան, Ի­րաք՝ Սի­րիան շր­ջա­փա­կել են, ու վս­տա­հա­բար՝ շլագ­բաում են դնե­լու հա­ցի ու նավ­թի փո­խադ­րում­նե­րի ա­ռաջ: Ինչ­պես խոս­տա­ցել է Էր­դո­ղա­նը Թրամ­փին՝ Թուր­քիան ա­զա­տե­լու ու իր տա­րածք է տա­նե­լու ԻՊ-ի բան­տարկ­ված զի­նյալ­նե­րին ու նրանց ըն­տա­նիք­նե­րին՝ դարձ­նե­լով սպառ­նա­լիք Եվ­րո­պա­յին՝ ար­դեն ոչ միայն փախս­տա­կան­ներ, այլև ջի­հա­դա­կան­ներ: Եվ այդ անվ­տան­գու­թյան գո­տին դառ­նա­լու է ա­հա­բեկ­չու­թյան նա­խա­պատ­րաստ­ման ու աշ­խար­հով մեկ տա­րած­ման գո­տի, այ­սինքն՝ Մեր­ձա­վոր Արևել­քում նոր պա­տե­րազմ­նե­րի ու մշ­տա­կան ան­կա­յու­նու­թյան գո­տի: Մեծ Արևել­քի ընդ­հան­րա­կան փա­թե­թում քր­դե­րը ման­րադ­րամ են, որ Ա­սա­դին էլ են դա­վա­ճա­նե­լու, ե­թե չս­տա­նան ինք­նա­վա­րու­թյուն: Այդ փա­թե­թում և Ի­րանն է, և Իս­րա­յե­լը, և Պա­ղես­տի­նը, և Ե­մե­նը, և Ի­րա­քը, և Լի­բա­նա­նը, և ին­քը՝ Թուր­քիան, որ այ­սօր ի­րեն հա­մա­րում է հաղ­թող, ու իբրև հաղ­թող չի տես­նում, թե ինչ փոս է փո­րում սե­փա­կան ոտ­քե­րի տակ: Այ­սօր, թե 100 տա­րի հե­տո թուրք-քր­դա­կան պա­տե­րազմ լի­նե­լու է՝ մե­կու­կես մի­լիոն սր­բա­դաս­ված հա­յե­րը եր­կն­քից դա տես­նե­լու են ու հարց­նե­լու են՝ լա՞վ էր, որ մեր հայ­րե­նի­քում մեզ էիք կո­տո­րում, դե ի­րար կե­րեք: Եվ Հի­սու­սը նո­րից է հարց­նե­լու՝ «Ա­նա­նիա՞», ու լսե­լու է ընդ­հան­րա­կան պա­տաս­խան. «Այս­տեղ եմ, Տեր իմ»:

Դիտվել է՝ 3122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ