Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­տե՞ր, թե՞ կա­մուրջ­ներ

Պա­տե՞ր, թե՞ կա­մուրջ­ներ
22.10.2019 | 00:15

Պա­տե՞ր, թե՞ կա­մուրջ­ներ՝ ի՞նչ է կա­ռուց­վում հա­սա­րա­կու­թյուն-իշ­խա­նու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Վե­րա­նանք վի­ճե­լի դրույ­թից, որ Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը ժո­ղո­վուրդն է: Ա­յո, Սահ­մա­նադ­րու­թյունն է ար­ձա­նագ­րում, որ իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դին է պատ­կա­նում, բայց հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նում դա սկ­սել է հաս­կաց­վել, որ ժո­ղո­վուր­դը հա­վաք­վում է փո­ղո­ցում, հրա­պա­րա­կում, միջ­պե­տա­կան ճա­նա­պար­հին ու ո­րո­շում է՝ ո՞ր հար­ցը ինչ­պե՞ս լուծ­վի՝ լու­սանց­քում թող­նե­լով իր ընտ­րած օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րին, գոր­ծա­զուրկ դարձ­նե­լով դա­տա­վոր­նե­րին: «Ձայն բազ­մաց՝ ձայն Աստ­ծո» սկզ­բուն­քով: Գու­ցե ինչ-որ պա­հից հաս­կաց­վի, որ դա ոչ թե ժո­ղովր­դա­վա­րու­թյուն է, այլ ամ­բո­խա­վա­րու­թյուն: Գու­ցե նաև հաս­կաց­վի, որ ե­թե ան­տա­ռը չի կա­րե­լի կտ­րել, գո­ղու­թյուն է, չի կա­րե­լի նաև հր­կի­զել, հան­ցա­գոր­ծու­թյուն է: Կամ՝ ինչ մեկ ան­գամ ար­վել է ու հա­ջո­ղու­թյուն է ու­նե­ցել՝ լի­նե­լով հա­կաօ­րի­նա­կան, հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ էլ, հե­տո էլ հա­կաօ­րի­նա­կան է ու պատ­ժե­լի: Եվ հարց լու­ծե­լու մի­ջոց չէ: Այս շար­քը եր­կար է: Թվար­կե­լով ոչ պա­կա­սե­լու է, ոչ ընդ­հատ­վե­լու: Խն­դի­րը մթ­նո­լորտն է: Իսկ մթ­նո­լոր­տը գե­րաղ­տոտ­ված է:


Չգի­տես ին­չու՝ ո­մանց թվում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը, թե իշ­խա­նա­փո­խու­թյու­նը՝ այս­պես էլ հս­տակ չո­րո­շարկ­վեց, այն ե­լա­կետն է, որ­տեղ հա­սա­րա­կու­թյու­նը կորց­րել է հի­շո­ղու­թյու­նը: Կամ՝ ե­թե ի­րենք նախ­կին են, ու­րեմն այլևս ազ­նիվ են ու ան­մեղ: Առն­վազն այն­քան, որ ի­րա­վունք ու­նեն հրա­պա­րա­կավ խո­սել բազ­մա­կի ստան­դարտ­նե­րից, մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­նե­րից, պե­տու­թյան շա­հե­րից: Ոչ ոք չի հարց­նե­լու՝ ե­րեկ ի՞նչ եք ա­րել, որ այ­սօր պա­հան­ջում եք: Տա­րած­ված մտայ­նու­թյուն է, որ ընդ­դի­մու­թյու­նը պետք է քն­նա­դա­տի, ի­րա­կա­նում ընդ­դի­մու­թյան գոր­ծը դա­տա­փե­տելն ու դա­տա­պար­տե­լը չէ: Ե­թե խն­դիր ու­նի իշ­խա­նու­թյան գալ, պետք է ա­ռա­ջար­կի այ­լընտ­րանք ու հար­ցի լուծ­ման ծրա­գիր, ո­րը նա­խընտ­րե­լի կհա­մա­րի կամ չի հա­մա­րի ընտ­րո­ղը: Բայց այդ տար­բե­րա­կը մեր դեպ­քում հե­ռու հե­ռան­կար է ու կմ­նա հո­րի­զո­նի գիծ այս ըն­թաց­քով: Ո­րով­հետև Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ բո­լոր ճա­նա­պարհ­ներն անց­նում էին Մե­լիք-Ա­դա­մյա­նով, իսկ հի­մա՝ նույ­նիսկ ոչ ՔՊ-ի գրա­սե­նյա­կի փո­ղո­ցով, այլ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի կա­ռա­վա­րու­թյան շեն­քի վար­չա­պե­տի ա­ռանձ­նա­սե­նյա­կով:

Հա­կա­ռակ տրա­մա­բա­նու­թյանն ու հրա­պա­րա­կա­յին հա­վաս­տիա­ցում­նե­րի՝ հաս­տատ­վել է բա­ցար­ձակ անձ­նիշ­խա­նու­թյուն: Եվ տե­ղին է հար­ցը՝ ի՞նչ տար­բե­րու­թյուն ան­ցյա­լի ու ներ­կա­յի միջև: Կամ՝ իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե՞րն են ա­կա­մա պա­տաս­խան, թե՞ ընդ­դի­մու­թյունն է հար­կա­դիր պա­տաս­խան տա­լիս իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Սա այն բա­րակ գիծն է, որ­տեղ խառն­վում են օ­րի­նա­կանն ու ա­նօ­րի­նա­կա­նը: Այդ­պես 2008-ի մար­տի 1-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տաքն­նու­թյան կենտ­րո­նա­կան դեմք դար­ձավ երկ­րորդ նա­խա­գա­հը, ու աս­տի­ճա­նա­բար Ռո­բերտ Քո­չա­րյա­նը վե­րած­վեց «քաղ­հա­լա­ծյա­լի», ստեղծ­վեց տպա­վո­րու­թյուն, որ նրա­նից գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը անձ­նա­կան վրեժ է լու­ծում: Հե­տո նույն տրա­մա­բա­նու­թյամբ իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռանց­քում հայ­տն­վեց Հրայր Թով­մա­սյա­նը, որ ճիշտ պա­հին հրա­ժա­րա­կան չտ­վեց ու դար­ձյալ վե­րած­վում է «քաղ­հա­լա­ծյա­լի», ու­մից դար­ձյալ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը անձ­նա­կան վրեժ է լու­ծում: Հա­մե­նայն դեպս, երբ վար­չա­պե­տի մամ­լո քար­տու­ղա­րը Ֆեյս­բու­քում գրում է. «Լրատ­վա­մի­ջոց­նե­րի հար­ցում­նե­րին ի պա­տաս­խան տե­ղե­կաց­նում եմ, որ քաղ­բան­տար­կյալ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հրայր Թով­մա­սյա­նի ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար լի­նե­լու ողջ ըն­թաց­քում ոչ մի հա­վե­լյալ եր­կա­րատև կամ կար­ճատև տե­սակ­ցու­թյուն չի ստա­ցել: Այդ շր­ջա­նի մա­մու­լին հետևող­նե­րը կա­րող են տես­նել, որ ընդ­հա­կա­ռա­կը՝ Թով­մա­սյա­նի նա­խա­րա­րու­թյան շր­ջա­նում քաղ­բան­տար­կյալ Փա­շի­նյա­նը ա­պօ­րի­նի զրկ­ված է ե­ղել նա­մա­կագ­րու­թյան ի­րա­վուն­քից: Նրա մո­տից ա­պօ­րի­նի կեր­պով առգ­րավ­վել են ան­գամ թուղթ ու գրի­չը: Այլ ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն այս պա­հին չեմ տես­նում: Ար­դա­րա­դա­տու­թյան նախ­կին նա­խա­րար Հրայր Թով­մա­սյա­նին «Մայր Թե­րե­զա» ներ­կա­յաց­նե­լու ո­մանց փոր­ձե­րը ար­ժա­նի են մարդ­կա­յին կա­րեկ­ցան­քի», մնում է եզ­րա­կաց­նել, որ հի­մա էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մայր Թե­րե­զան չէ ու պա­տաս­խա­նում է ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման: Եվ բա­ցար­ձա­կա­պես ոչ ոք կա­րեկ­ցան­քի ար­ժա­նի չէ, ո­րով­հետև հետևանք­նե­րը խե­ղա­թյու­րում են պատ­ճառն ու ի­րա­կա­նու­թյու­նը: Խն­դի­րը ոչ թե ան­ձերն են, այլ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը: Պե­տու­թյան բարձ­րա­գույն դա­տա­կան կա­ռույ­ցը, ո­րի ո­րո­շում­նե­րը այլ դա­տա­րան­նե­րում չեն կա­րող վի­ճարկ­վել, թե­պետ ՔՊ-ի ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ ա­ռա­ջար­կում են վճ­ռա­բեկ դա­տա­րան դի­մել:

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի տաս­նա­մյակ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը վեր­հա­նե­լով՝ պե­տու­թյա­նը տված օ­գուտ­ներն ու վնաս­նե­րը ներ­կա­յաց­նե­լու ու այդ հիմ­քով ՍԴ կազ­մի փո­փո­խու­թյան օ­րեն­սդ­րա­կան ճա­նա­պարհ գտ­նե­լու փո­խա­րեն՝ նախ ՔՊ-ի ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու Վա­հե Գրի­գո­րյանն ըն­տր­վե­լուց հե­տո հայ­տա­րա­րեց, որ ինքն է ՍԴ նա­խա­գա­հը հե­տայ­սու ու խոր­հր­դա­րա­նում ստա­ցավ ՔՊ-ա­կան­նե­րի ծա­փե­րը, հե­տո ինք­նա­բե­րա­բար, թե կան­խամ­տած­ված պայ­քա­րը տե­ղա­փոխ­վեց Հրայր Թով­մա­սյա­նի ան­ձի վրա: Քչերն են կաս­կա­ծում, որ ի վեր­ջո Հրայր Թով­մա­սյա­նը հե­ռա­նա­լու է, բայց հըն­թացս իշ­խա­նու­թյան թեթև ձեռ­քով իս­կա­պես ստա­նա­լու է քաղ­հա­լա­ծյա­լի լու­սապ­սակ: Կար­ծես բո­լո­րը մո­ռա­ցել են, որ խն­դի­րը նա չէ, այլ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը: Ե­թե ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ դառ­նա ՍԴ նա­խա­գահ, ի­րա­վի­ճակ չի փոխ­վե­լու՝ գնա­հա­տա­կան պետք է տր­վի ՍԴ-ի գոր­ծու­նեու­թյա­նը և ստեղծ­վեն օ­րեն­սդ­րա­կան հիմ­քեր, որ ՍԴ-ն օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րից ան­կախ գոր­ծի: Այս պայ­ման­նե­րում ով լի­նի ՍԴ նա­խա­գա­հը՝ Հրայր Թով­մա­սյա­նը, թե Ա­նուն Ազ­գա­նու­նյա­նը, մեկ է՝ մնա­լու է մտայ­նու­թյու­նը, որ ՍԴ-ն հի­մա էլ գոր­ծե­լու է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեռ­քի տակ: Պատ­ճա­ռը ՍԴ-ի շուրջ մթ­նո­լորտն է և մե­թոդ­նե­րը, ո­րոն­ցով իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է Հրայր Թով­մա­սյա­նին հե­ռաց­նել իր «խրա­մա­տից»: ՈՒ այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, որ իշ­խա­նու­թյու­նը ո­րա­կում է ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նում, խո­րաց­նում են ճգ­նա­ժա­մը: Եր­կու կող­մե­րից հն­չում են հայ­տա­րա­րու­թյուն­ներ ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, որ­տեղ ճշ­մար­տու­թյու­նը 50/50 է: Ե­թե նույ­նիսկ Վար­դան Թով­մա­սյա­նի տան տա­նի­քը մի­լիոն­ներ ար­ժի ու աշ­խա­տա­վար­ձով չի կա­ռուց­վել, տա­նի­քը տա­նիք կմ­նար ու ոչ մե­կին չէր հե­տաք­րք­րի, ե­թե Վար­դան Թով­մա­սյա­նի որ­դին Հրայր Թով­մա­սյա­նը չլի­ներ: Մա­նի­պու­լյա­ցիա­նե­րը եր­կու կող­մից են, ու կող­մե­րից ոչ մե­կը ճշ­մար­տու­թյան հա­րա­զատ եղ­բայ­րը չէ: Ի վեր­ջո, ե­թե Հրայր Թով­մա­սյա­նին մե­ղադ­րում են ՍԴ նա­խա­գա­հի պաշ­տոնն ու­զուր­պաց­նե­լու մեջ, ի տար­բե­րու­թյուն Վա­հե Գրի­գո­րյա­նի, նա ինքն ի­րեն ՍԴ նա­խա­գահ չի նշա­նա­կել: Նա կա­տա­րել է իշ­խա­նու­թյան կամ­քը: Թե Սահ­մա­նադ­րու­թյուն գրե­լիս, թե ՍԴ նա­խա­գահ դառ­նա­լիս: Կա­րո՞ղ էր չա­նել: Ա­յո, և պի­տի գնար ու տա­նը նս­տեր: Ա­ռանց նույ­նիսկ ՍԴ ան­դա­մի սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­ներ ու­նե­նա­լու, որ հի­մա ա­ռա­ջար­կում է ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը: Ե­թե այ­սօր Հրայր Թով­մա­սյա­նը չի հե­ռա­նում, դար­ձյալ իր կամ­քով չի հե­ռա­նում, ու դա ակն­հայտ են դարձ­նում նրանք, որ ե­լույթ­ներ են ու­նե­նում ընդ­դեմ եր­կա­կի ստան­դարտ­նե­րի ու պաշտ­պա­նում են …պե­տու­թյան շա­հե­րը: Պա­րա­դոքս է, բայց նրանք այ­սօր ճիշտ են: ՈՒ ճիշտ նրանց դարձ­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ո­րով­հետև իր իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին իսկ օ­րից չու­ներ ու մինչև հի­մա չու­նի պատ­կե­րա­ցում պե­տու­թյան մա­սին: Ո­րով­հետև նույ­նաց­նում է պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը, իշ­խա­նու­թյունն ու իր ան­ձը: Ոչն­չով լա­վը չեն մյուս­նե­րը: Օ­րի­նակ՝ ԼՀԿ-ն միա­նում է ԱԺ-ում՝ Հրայր Թով­մա­սյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հար­ցով ՍԴ դի­մե­լու նա­խա­ձեռ­նու­թյա­նը, հայ­տա­րա­րում, որ կողմ է քվեար­կե­լու, հե­տո, երբ խմ­բակ­ցու­թյան նախ­կին ան­դա­մի դի­մու­մով գործ է հա­րուց­վում, ԼՀԿ պատ­գա­մա­վո­րը հայ­տա­րա­րում է. «Ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի վրա բիծ է մնա­լու։ Եվ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նում, և Եվ­րա­խոր­հր­դում խն­դիր է լի­նե­լու այս ա­մե­նի տա­կից դուրս գա­լը: Ար­դյուն­քում ոչ մի բա­նի չեն հաս­նե­լու, բայց գու­ցե և քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման հետ­քեր գտ­նեն»։ Այ­սինքն՝ կամ չգի­տեին՝ ին­չի տակ են մտ­նում, կամ մտել են հար­կա­դիր: Ո­րով­հետև հա­մա­կար­գը չեն փո­խում կե­տա­յին հար­ված­նե­րով: Կու­լիս­նե­րում ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լով, օ­տա­րեկ­րա­ցի փոր­ձա­գետ­նե­րի օ­րի­նագ­ծե­րով, սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու քայ­լե­րով, ո­րոնց ո­չինչ չի հետևում՝ բա­ցի աղ­մուկն ու հա­կա­հար­վա­ծը: Ե­կե­ղե­ցու դեմ պայ­քար, ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյուն, վե­թինգ, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա, Ա­մուլ­սար, ա­ռանց մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցու­թյան ա­պօ­րի­նի ծագ­մամբ գույ­քի բռ­նա­գանձ­ման ի­րա­վունք ու բան­կա­յին գաղտ­նի­քի հրա­պա­րա­կում՝ հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում և… տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն: Այ­սինքն օ­րենք­ներ, որ ըն­դուն­վե­լու են կոնկ­րետ մարդ­կանց դեմ, կոնկ­րետ գոր­ծե­րով, երբ իշ­խա­նու­թյու­նը ինչ-որ հարց չի կա­րո­ղա­նում լու­ծել: Իսկ հե­տո ՍԴ-ն պի­տի հաս­տա­տի, որ այդ օ­րի­նագ­ծե­րը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան չեն, երբ են: Ի­րա­կա­նում այս ա­մե­նը վկա­յում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տն­վել է ոչ միայն փա­կու­ղու, այլև ցայտ­նո­տի մեջ: Ե­թե իշ­խա­նու­թյան գա­լու ճա­նա­պար­հին նույ­նիսկ օ­րա­ցույցն էր աշ­խա­տում իր օգ­տին, հի­մա ա­մեն ինչ իր դեմ է դար­ձել: Այն­քան դեմ, որ Երևա­նի 2801-ա­մյա­կի տո­նին հրա­վա­ռու­թյու­նից հր­դեհ է բռնկ­վում: Որ իր նշա­նա­կած ոս­տի­կա­նա­պե­տը պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո հրա­ժար­վում է իր գլ­խա­վոր խոր­հր­դա­կա­նը լի­նել ու գե­րա­դա­սում է գնալ Մոսկ­վա՝ թիկ­նա­պահ դառ­նալ: Որ իր նշա­նա­կած ԱԱԾ տնօ­րե­նը, ո­րին իր ձե­ռամբ դարձ­րեց պե­տու­թյան երկ­րորդ մարդ ու գե­նե­րա­լի ու­սա­դիր­ներ տվեց, հա­վակ­նում է քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նել՝ իր դեմ: Կա­դաստ­րի պե­տի հրա­ժա­րա­կանն էլ վեր­ջին նվե­րը: Շար­քը եր­կար է՝ ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ սխալ­նե­րի շար­քը, որ իշ­խա­նու­թյու­նը ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծում է պե­տու­թյան դեմ: Լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով: Թերևս այդ նկա­տա­ռում­նե­րով շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ է դառ­նում քայ­լած պատ­գա­մա­վո­րը՝ նախ­կին քա­ղա­քա­պե­տի փո­խա­րեն: Ին­չո՞վ է Մխի­թար Հայ­րա­պե­տյանն ա­ռա­վել Տա­րոն Մար­գա­րյա­նից: Շախ­մա­տում: Ի­րա­կա­նում ոչ Տա­րոն Մար­գա­րյա­նը, ոչ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը շախ­մա­տի ֆե­դե­րա­ցիա­յին մոտ չպի­տի գնա­յին՝ իշ­խա­նու­թյուն լի­նե­լու պատ­ճա­ռով:

Թերևս այդ նկա­տա­ռում­նե­րով է Նի­կոլ Փա­շի­նյա­նը սր­տանց հայ­տա­րա­րում. «Այն գու­մար­նե­րը, որ քա­ղա­քա­ցի­նե­րը վճա­րում են պե­տու­թյա­նը, վճա­րում են ի­րենք ի­րենց, վճա­րում են են­թա­կա­ռուց­վածք­ներ ու­նե­նա­լու հա­մար», իսկ գու­մար­նե­րը դառ­նում են իր բա­ռե­րով ցու­ցա­պաս­տառ­ներ ու կախ­վում երկ­րով մեկ, ԱԺ-ն էլ միայն սեպ­տեմ­բե­րին գոր­ծու­ղում­նե­րի վրա ծախ­սում է 48 մլն դրամ: Գու­ցե լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով է կր­թու­թյան օ­րեն­քի փո­փո­խու­թյուն­նե­րով նա­խա­տես­վում, որ բու­հե­րում հա­յոց լե­զուն, հայ գրա­կա­նու­թյու­նը, հա­յոց պատ­մու­թյու­նը չեն լի­նե­լու պար­տա­դիր ու­սուց­ման ա­ռար­կա: Իսկ ով դեմ է, դեմ է«նոր» Հա­յաս­տա­նին: Այ­սինքն՝ նոր Հա­յաս­տա­նը պար­տա­դիր ա­պազ­գա­յին պի­տի լի­նի: Հաս­տատ լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով է վար­չա­պե­տը Ֆեյս­բու­քում հրճ­վում, որ Հա­յաս­տանն ըն­տր­վեց ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի ան­դամ. «Սա մեր երկ­րի նկատ­մամբ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան շատ մեծ վս­տա­հու­թյան վկա­յու­թյուն է, հատ­կա­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցում», պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ի՞նչ կգ­րեր, ե­թե ՀՀ-ն դառ­նար ՄԱԿ-ի ԱԽ ժա­մա­նա­կա­վոր ան­դամ: Իսկ լա­վա­գույն նկա­տա­ռում­նե­րով սա­լարկ­ված են դժոխ­քի, ոչ դրախ­տի ճա­նա­պարհ­նե­րը: Երկ­րա­յին ու երկ­նա­յին դրախտ տա­նում են լա­վա­գույն գոր­ծե­րը՝ այս­տեղ ու հի­մա: Միշտ և ա­մե­նուր:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Այս ըն­թաց­քում տա­րա­ծաշր­ջան ե­կան ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը, հան­դի­պե­ցին, հայ­տա­րա­րե­ցին, գնա­ցին: Ա­լիևը նո­րից Զան­գե­զուրն ու­զեց, որ խան­գա­րում է Էր­դո­ղա­նի պա­նիս­լա­միս­տա­կան ծրագ­րե­րին: Մա­մե­դյա­րովն ա­ռար­կա­յա­կան, ի­մա՝ սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­ներ է ու­զում: Ադր­բե­ջա­նի 2020-ի բյու­ջեի նա­խագ­ծում պաշտ­պա­նու­թյան ու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար նա­խա­տե­սում է 2,3 մլրդ դո­լար, որ 2019-ից 21 %-ով շատ է։ Բայց ու՞մ է դա հե­տաք­րք­րում: Մենք ու­նենք «Ավ­րո­րա»՝ Նո­բե­լյա­նին հա­վա­սար մր­ցա­նակ, ու՝ վերջ: ՈՒ՝ ի՞նչ: Իշ­խա­նու­թյու­նը քան­դում է կա­մուրջ­ներն ու կա­ռու­ցում իր փղոսկ­րե աշ­տա­րա­կի պա­տե­րը, որ­տեղ ա­րագ պար­փակ­վեց՝ կտր­վե­լով ի­րա­կա­նու­թյու­նից:

Դիտվել է՝ 3057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ