Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծաղ­կա­ձո­րը` հա­րուստ­նե­րի հանգս­տ­յան գո­տի

Ծաղ­կա­ձո­րը` հա­րուստ­նե­րի հանգս­տ­յան գո­տի
22.11.2019 | 00:49

Մաս­նա­վո­րի ձեռ­քից` պե­տու­թյա­նը, պե­տու­թյու­նից` մաս­նա­վո­րին, կամ «գու­մա­րե­լի­նե­րի տե­ղա­փո­խու­թյու­նից գու­մա­րը չի փոխ­վում» սկզ­բունքն է գոր­ծում։ Մաք­սա­յին կո­մի­տեի նախ­կին նա­խա­գահ Ար­մեն Ա­վե­տի­սյա­նի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող Ծաղ­կա­ձո­րի «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րը, ո­րը պե­տա­կա­նաց­վել էր, կր­կին կմաս­նա­վո­րեց­վի։

Գոր­ծա­դի­րը ե­րեկ­վա նիս­տում ո­րո­շեց «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րը ա­ճուր­դով օ­տա­րել` մեկ­նար­կա­յին գի­նը սահ­մա­նե­լով 7 մլդ դրամ, կամ 14,6 մլն դո­լար։ Նա­խա­գի­ծը քն­նար­կե­լիս վար­չա­պե­տի ա­ռա­ջար­կով հենց տե­ղում հաշ­վարկ ար­վեց, թե երբ կկա­յա­նա ա­ճուր­դը։ Նախ­նա­կան հաշ­վար­կով, ըստ օ­րեն­քի, այն պետք է տե­ղի ու­նե­նա այս տար­վա դեկ­տեմ­բե­րի 15-ին կամ 16-ին։ Ըստ երևույ­թին, պե­տու­թյու­նը մտա­դիր չէ բաժ­նե­մաս ու­նե­նա­լու, քա­նի որ, նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­նե­լիս տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման փոխ­նա­խա­րար Գրի­գոր Բա­դա­լյանն այս առն­չու­թյամբ ո­չինչ չա­սաց։ Մինչ­դեռ, երբ այս հյու­րա­նո­ցը պե­տա­կա­նաց­վեց, ու­րա­խա­ցան ոչ միայն նրանք, ով­քեր անձ­նա­պես խն­դիր­ներ են ու­նե­ցել Ար­մեն Ա­վե­տի­սյա­նի հետ, այլև նրանք, ով­քեր մտա­ծե­ցին, թե կկա­րո­ղա­նան ի­րենց հան­գիս­տը մար­դա­վա­յել կազ­մա­կեր­պել, ոչ «գի­շա­տիչ» գնե­րով։ Բայց, ըստ էու­թյան, միևնույն է, նախ­կին պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի սե­փա­կա­նու­թյու՞նն է այս հյու­րա­նո­ցը, թե՞ ար­տա­սահ­մա­նյան խո­շոր ըն­կե­րու­թյան կամ տե­ղի մե­ծա­հա­րուս­տի, ով ժա­մա­նա­կին օ­լի­գար­խիկ կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ է ե­ղել և հի­մա «ինք­նա­մաքր­վել» է։ Փաս­տը մնում է փաստ, որ Կո­տայ­քի մար­զի Ծաղ­կա­ձոր քա­ղա­քը ե­ղել և մնում է օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի և հա­րուստ­նե­րի հան­գս­տյան գո­տի։

Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 12430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ