Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Տն­տե­սա­կան հատ­վա­ծի զար­գաց­ման ֆի­նան­սա­վոր­ման բե­ռի մեծ մա­սը ըն­կել է առևտրա­յին բան­կե­րի վրա»

«Տն­տե­սա­կան հատ­վա­ծի զար­գաց­ման ֆի­նան­սա­վոր­ման բե­ռի մեծ մա­սը ըն­կել է առևտրա­յին բան­կե­րի վրա»
29.11.2019 | 02:00
«Էս­պես բա՞ն կլի­նի. հայ­տա­րա­րում են մի տո­կո­սադ­րույք, գնում ես բանկ, պարզ­վում է ու­րիշ տո­կո­սադ­րույք է գոր­ծում»,- բո­ղո­քում են մար­դիկ` ի­րենց խաբ­ված զգա­լով։ Ի դեպ, այս խն­դի­րը իս­կա­պես կա և նոր չէ, տա­րի­նե­րով ա­վան­դա­բար շա­րու­նակ­վում է։ Ի՞նչ պետք է ա­նել այս ո­լոր­տում, որ խոս­քը գոր­ծից չտար­բեր­վի։ Այս և տն­տե­սու­թյուն-բանկ փոխ­հա­րա­բե­րու­թյան շուրջ զրու­ցե­ցինք Հա­յաս­տա­նի բան­կե­րի միու­թյան նա­խա­գահ ՄՀԵՐ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ։
-Նախ պետք է հի­շենք, որ բան­կա­յին պրո­դուկտ­նե­րը բաղ­կա­ցած են լի­նում մի քա­նի բա­ղադ­րիչ­նե­րից։ Վար­կե­րի մեջ հաշ­վարկ­վում են տո­կո­սադ­րույ­քը, միջ­նոր­դավ­ճար­նե­րը, կան­խի­կաց­ման, հայ­տե­րի ու­սում­նա­սիր­ման, սպա­սարկ­ման վճար­նե­րը։ Երբ հայ­տա­րար­վում է վար­կի ան­վա­նա­կան տո­կո­սադ­րույ­քը, ա­պա այն հան­դի­սա­նում է է­ֆեկ­տիվ տո­կո­սադ­րույ­քի տար­րե­րից մե­կը։ Օ­րի­նակ, ե­թե վար­կա­ռուն հի­պո­թե­քա­յին վարկ է վերց­րել և դրա ար­դյու­նա­վետ տո­կո­սը կազ­մում է 12 %, ա­պա դա նշա­նա­կում է, որ հա­ճա­խոր­դի վրա գնա­գո­յա­ցու­մը նս­տե­լու է 12 %։ Սա­կայն, ե­թե այդ ամ­բող­ջը բաց­ված ներ­կա­յաց­վի, ա­պա կա­րող է ան­վա­նա­կան տո­կո­սադ­րույ­քը կազ­մել 10 %, կան­խի­կաց­ման վճա­րը 0,2 %, սպա­սարկ­ման վճա­րը 1000 դրամ և այլն։
-Ա­յո, սա­կայն դրանք այն­քան փոքր գու­մար­ներ են կազ­մում, որ ա­սենք 12 % վար­կը չի կա­րող դառ­նալ 18 %։
-Ի­րա­վա­ցի եք, նման տար­բե­րու­թյուն կա­րող է ա­ռա­ջա­նալ, երբ տրա­մադր­վող գու­մա­րը փոքր է, իսկ մար­ման ժամ­կետ­նե­րը՝ կարճ։ Վե­րը նշ­ված վճար­նե­րը կա­րող են էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ տո­կո­սադ­րույ­քի վրա։ Բո­լոր դեպ­քե­րում, ու­զում եմ նշել, որ Ձեր նշած խն­դի­րը կար­գա­վոր­ված է օ­րեն­սդ­րու­թյամբ։ Օ­րեն­քը պար­տադ­րում է բան­կե­րին, որ հա­ճա­խորդ­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այդ բո­լոր ման­րա­մաս­նե­րը, ո­րոնց մա­սին խո­սե­ցի, բա­ցա­հայտ­վեն։ Բան­կը ֆի­զի­կա­կան և ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց տրա­մադր­վող փոքր վար­կե­րի դեպ­քում պար­տա­վոր է հա­ճա­խոր­դին ներ­կա­յաց­նել վար­կի պայ­ման­նե­րը, բա­ցատ­րե­լով հա­ճա­խոր­դին, թե ինչ­քան կկազ­մի վար­կի է­ֆեկ­տիվ տո­կո­սադ­րույ­քը։ Դրա­նով իսկ հա­ճա­խոր­դին հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում ճիշտ կողմ­նո­րոշ­վել, հա­մե­մա­տել տար­բեր բան­կե­րի կող­մից տր­վող վար­կե­րի պայ­ման­նե­րը։ Ի վեր­ջո, վարկ վերց­նել-չվերց­նե­լու ո­րո­շու­մը հա­ճա­խոր­դինն է, այ­սինքն վար­կա­ռուի­նը։
-Դուք շատ գե­ղե­ցիկ եք շա­րադ­րում, սա­կայն կար­ծում եմ, որ ինք­ներդ էլ տե­ղյակ եք իմ բարձ­րաց­րած խնդ­րին։ Տե­սեք, Դուք ա­սա­ցիք, որ ո­րոշ դեպ­քե­րում 12 %-ա­նոց վար­կը կա­րող է դառ­նալ 18 %։ Այդ դեպ­քում ա­վե­լի ճիշտ չի՞ լի­նի, առևտրա­յին բան­կե­րի կող­մից, որ նրանք ի­րենց գո­վազ­դե­րում ներ­կա­յաց­նեն հենց այդ 18 %-ը, և ոչ թե 12 %։ Ին­չի ար­դյուն­քում հա­ճա­խորդն ի­րեն խաբ­ված է զգում։
-«Սպառողական կրե­դի­տա­վոր­ման մա­սին» օ­րեն­քում հս­տակ աս­ված է, որ առևտրա­յին բան­կե­րը պար­տա­վոր են աշ­խա­տել ի­րենց կող­մից հայ­տա­րար­ված է­ֆեկ­տիվ տո­կո­սադ­րույ­քով, ին­չը պար­տա­դիր նշ­վում է գո­վազ­դի տեքս­տում։
-Պար­տա­վոր են, սա­կայն այդ­պես չէ։ Ի դեպ, Ձեր վեր­ջին ա­սու­լի­սի ժա­մա­նակ այդ խնդ­րին անդ­րա­դար­ձավ նաև իմ կո­լե­գա­նե­րից մե­կը։ Չե՞ք կար­ծում, որ այս­տեղ մի բաց կա, ո­րը պետք է կար­գա­վո­րել, վե­րահս­կել։
-Հա­վա­տե­ցեք, որ բան­կա­յին հա­մա­կար­գից ա­վե­լի խիստ կար­գա­վոր­ված և վե­րահ­սկ­վող ո­լորտ գրե­թե չկա։ Եվ դա ար­դա­րաց­ված է, ո­րով­հետև բան­կե­րը գործ ու­նեն հա­զա­րա­վոր մարդ­կանց անձ­նա­կան գու­մար­նե­րի հետ։ Այդ իսկ պատ­ճա­ռով բան­կա­յին ո­լորտն ամ­բողջ աշ­խար­հում խիստ վե­րահ­սկ­վող և կար­գա­վոր­ված ո­լորտ է։
-Պա­րոն Աբ­րա­հա­մյան այս թե­մա­յի շուրջ մեր զրույցն ան­վերջ կա­րող է շա­րու­նակ­վել, ո­րով­հետև մենք երևի թե տար­բեր կող­մե­րից ենք հար­ցը դի­տար­կում։ Եվ դրա հա­մար փոր­ձենք զրու­ցել մեկ այլ, ոչ պա­կաս կարևոր հար­ցի շուրջ` բանկ և տն­տե­սու­թյուն փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նից։ Ես միշտ ա­սել եմ, որ առևտրա­յին բան­կե­րը տն­տե­սու­թյան բա­րո­մետրն են, սրա­նից ել­նե­լով հե­տաքր­քիր է, թե ինչ­պես է, որ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը վեր­ջին տա­սը տա­րում կտ­րուկ ան­կում ապ­րեց, Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գը, սա­կայն, ըստ վի­ճա­կագ­րու­թյան, այդ տա­րի­նե­րի ըն­թաց­քում զար­գա­ցում ու­նե­ցավ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այս ֆե­նո­մե­նը։
-Ե­թե դի­տար­կենք վեր­ջին տա­սը տա­րի­նե­րի կտր­ված­քով, ա­պա ի­րոք, բո­լոր ցու­ցա­նիշ­նե­րի մա­սով` ա­վանդ­նե­րի, վար­կե­րի, ակ­տիվ­նե­րի աճ է գրանց­վել։ Ան­գամ ե­ղել են տա­րի­ներ, որ այդ ա­ճը երկ­նիշ է ե­ղել, չնա­յած տն­տե­սու­թյան ա­ճը զրո­յին մոտ է կազ­մել։ Վե­րը նշ­ված ցու­ցա­նիշ­նե­րի ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ տն­տե­սա­կան հատ­վա­ծի զար­գաց­ման ֆի­նան­սա­վոր­ման բե­ռի մեծ մա­սը ըն­կել է առևտրա­յին բան­կե­րի վրա։ Այն պարզ պատ­ճա­ռով, որ պե­տա­կան և օ­տա­րերկ­րյա մաս­նա­վոր ներդ­րում­ներ քիչ են ե­ղել, այդ բա­ցը լրաց­վել է բան­կա­յին ռե­սուրս­նե­րի հաշ­վին։ Միևնույն ժա­մա­նակ չեմ կա­րող ա­սել, որ նշ­ված տա­րի­նե­րի ըն­թաց­քում բան­կե­րը բար­գա­վա­ճել են։ Ե­թե ու­սում­նա­սի­րենք բան­կե­րի շա­հու­թա­բե­րու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը, ա­պա կտես­նենք, որ դրանք նվա­զել են։ Այ­սինքն, այն­պես չէ, որ տն­տե­սու­թյու­նը ե­ղել է շատ վատ վի­ճա­կում, իսկ բան­կե­րի շա­հու­թա­բե­րու­թյունն ա­ճել է։
-Իսկ ինչ­պի­սի՞ դի­նա­մի­կա է նկատ­վում այս վեր­ջին եր­կու տա­րում, ո­րո­շա­կի դրա­կան փո­փո­խու­թյուն կա՞։
-Ա­յո, տն­տե­սու­թյու­նում դրա­կան փո­փո­խու­թյուն կա։
-Կկոնկ­րե­տաց­նե՞ք, թե ին­չով է ար­տա­հայտ­վում այդ դրա­կա­նը։
-Բան­կերն ա­վե­լի լավ են կա­ռա­վա­րում ի­րենց ռիս­կե­րը, ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ար­ձա­նագր­վող տն­տե­սա­կան դրա­կան դի­նա­մի­կան նպաս­տում է, որ բան­կե­րի շա­հու­թա­բե­րու­թյունն ա­ճի։
-Այդ դեպ­քում պետք է խո­սենք նաև ա­վանդ­նե­րի տո­կո­սադ­րույք­նե­րից, քա­նի որ նշե­ցիք` տն­տե­սու­թյու­նում դրա­կան դի­նա­մի­կա կա։ Հա­յաս­տա­նում վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը միշտ ա­վե­լի բարձր են, քան ա­վանդ­նե­րի­նը։ Ա­ռա­ջի­կա­յում ե՞րբ հնա­րա­վոր կլի­նի բարձ­րաց­նել ա­վանդ­նե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը ինչ­պես ազ­գա­յին, այն­պես էլ ար­տար­ժույ­թով։
-Հար­ցը պետք է դի­տար­կենք ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան՝ մակ­րո տե­սան­կյու­նից, քա­նի որ ա­վանդն ընդ­հա­նուր խնա­յո­ղու­թյան տե­սակ է։ Ա­վան­դի տո­կո­սադ­րույ­քը, ըստ էու­թյան, այդ խնա­յո­ղու­թյան գինն է։ Հի­մա ե­թե տն­տե­սու­թյու­նում կա խնա­յո­ղու­թյան ա­վել­ցուկ, ա­պա այն այլ հա­վա­սար պայ­ման­նե­րում կա­րող է բե­րել տո­կո­սադ­րույ­քի նվազ­ման։ Ե­թե խնա­յո­ղու­թյուն­նե­րը քիչ են, այ­սինքն` ա­վե­լի շատ են ներդ­րում­ներ ար­վում, քան ու­նենք հնա­րա­վո­րու­թյուն, ա­պա այդ դեպ­քում ռե­սուր­սի գինն ա­վե­լա­նա­լու է։ Հի­մա ե­թե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում ներդ­րում­նե­րի ծա­վալ­ներն ա­ճեն, ա­պա նպաս­տա­վոր պայ­ման­ներ կս­տեղծ­վեն ա­վանդ­նե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի բարձ­րաց­ման հա­մար։
Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 11993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ