Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՍԴ ինք­նահռ­չակ «նա­խա­գահն» ին­չո՞վ է տար­բեր­վում պե­տու­թ­յու­նից գո­ղա­ցող դպ­րո­ցի տնօ­րե­նից

ՍԴ ինք­նահռ­չակ «նա­խա­գահն» ին­չո՞վ է տար­բեր­վում պե­տու­թ­յու­նից գո­ղա­ցող դպ­րո­ցի տնօ­րե­նից
06.12.2019 | 00:04
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ պե­տու­թյու­նից գո­ղա­ցող­նե­րին չհան­դուր­ժե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյա­նը, միան­շա­նակ, հա­մա­կար­ծիք ենք: Բո­լոր նրանք, ով­քեր ա­մե­նա­տար­բեր ձևե­րով գո­ղա­ցել են մեր բո­լո­րի վճա­րած հար­կե­րից գո­յա­ցած պե­տա­կան բյու­ջեից, մինչև վեր­ջին լու­ման պետք է վե­րա­դարձ­նեն ու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն:
«Այս ըն­թաց­քում ՀՀ-ում հա­րուց­վել է 126 քրեա­կան գործ, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում ա­վե­լի քան 220 անձ 126 դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րի կող­մից ձևա­կերպ­ված է ե­ղել որ­պես աշ­խա­տող, բայց ի­րա­կա­նում ի­րենց ըն­տա­նի­քի ան­դամ են ե­ղել՝ ա­մու­սին, եղ­բայր, ծնող: Նրանք չեն գնա­ցել աշ­խա­տան­քի, բայց աշ­խա­տա­վարձ են ստա­ցել։ Ե­թե 126 քրեա­կան գործ հա­րուց­վել է, նշա­նա­կում է, որ նոր քրեա­կան գոր­ծեր կհա­րուց­վեն։ Այ­սինքն, երբ ա­սում ենք՝ 10 տո­կո­սով աշ­խա­տա­վարձ ենք բարձ­րաց­նում, փաս­տո­րեն բարձ­րաց­նում ենք նաև այն մարդ­կանց աշ­խա­տա­վար­ձը, ո­րոնք կո­ռուպ­ցիոն ե­ղա­նակ­նե­րով հան­րակր­թու­թյան հա­մա­կար­գից փո­ղը հա­նում են։ Երբ ա­սում ենք՝ քիչ է այդ աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցու­մը, քիչ է նաև այն պատ­ճա­ռով, որ բարձ­րաց­րած աշ­խա­տա­վար­ձը չի բա­ժան­վում, չի բաշխ­վում միայն այն մարդ­կանց միջև, ո­րոնք ծա­ռա­յում են հան­րակր­թու­թյա­նը։ 126 տնօ­րեն, ո­րոնց մենք վս­տա­հել ենք մեր ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը, ե­րե­խա­նե­րից գո­ղա­ցել է, հայ­րե­նի­քից գո­ղա­ցել է, իսկ այս պրոբ­լեմ­ներն ինչ­պե՞ս ենք լու­ծե­լու։ Ա­մեն ան­գամ գա­լու ենք ԱԺ-ում սր­տաճմ­լիկ ա­սենք՝ վայ, ե՞րբ ենք մենք հան­րակր­թու­թյան ո­լոր­տում մեր սր­բա­զան տնօ­րեն­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րաց­նե­լու։ Այ­սօր հան­րակր­թու­թյան ո­լոր­տում կան նվի­րյալ­ներ, սր­բա­զան մար­դիկ, բայց մենք ա­սում ենք՝ ե­կեք մաք­րենք, թա­ցը չո­րից տար­բե­րենք»,- կա­ռա­վա­րու­թյան հետ Ազ­գա­յին ժո­ղո­վի հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մին պե­տու­թյու­նից գո­ղա­ցող­նե­րի մա­սին այս­պես ար­տա­հայտ­վեց վար­չա­պետ Փա­շի­նյա­նը:
Ան­խոս, թա­ցը չո­րից պետք է զա­տել ու ի­րա­կա­նու­թյան հետ դեմ-հան­դի­ման կանգ­նել: Բա­ցեի­բաց ու ի լուր բո­լո­րի հայ­տա­րա­րել՝ ոչ միայն դպ­րոց­նե­րում, այլև, օ­րի­նակ, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում պե­տու­թյու­նից գո­ղա­ցող­ներ կան: Ա­միս­ներ շա­րու­նակ պե­տու­թյու­նը վճա­րում է ՍԴ-ի ինք­նահռ­չակ «նա­խա­գահ» Վա­հե Գրի­գո­րյա­նին, որ ո՛չ աշ­խա­տան­քի է գնում, ո՛չ իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րում: Վա­հե Գրի­գո­րյա­նին «ո­չինչ չա­նե­լու դի­մաց» վար­ձատ­րե­լը կար­ծես բա­վա­րար չէ, իշ­խա­նու­թյուն­ներն այժմ մեկ այլ գե­րօ­րի­գի­նալ տար­բե­րակ են մշա­կել, ի­րենց իսկ բնո­րոշ­մամբ՝ ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված «ճգ­նա­ժա­մը» լու­ծե­լու հա­մար: Որ­պես­զի դա­տա­վոր­նե­րը հրա­ժեշտ տան ի­րենց թիկ­նոց­նե­րին, պե­տու­թյու­նը նրանց ա­ռա­ջար­կում է ժա­մա­նա­կից շուտ «թո­շա­կի գնալ», փո­խա­րե­նը պար­տա­վոր­վում ցմահ կլո­րիկ գու­մար տալ: ՍԴ դա­տա­վոր­նե­րից Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նը, օ­րի­նակ, դա նվաս­տա­ցու­ցիչ է հա­մա­րում: «Ինչ­պե՞ս կա­րող եմ ո­չինչ չա­նե­լու դի­մաց փող ստա­նալ»,- ա­սում է նա: Տի­կին Գյու­լու­մյա­նի մտա­հո­գու­թյու­նը, փաս­տո­րեն, նաև Նի­կոլ Փա­շի­նյանն է կի­սում, ուղ­ղա­կի՝ եր­կա­կի մո­տեց­մամբ: Այ­սինքն, ե­թե Վա­հե Գրի­գո­րյանն է, ա­պա նրան ո­չինչ չա­նե­լու դի­մաց կա­րե­լի է վար­ձատ­րել, ե­թե հե­ռա­վոր գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րե­նի ա­մու­սինն է, ու­րեմն նա պե­տու­թյու­նից գո­ղա­ցող է: Ան­կախ հան­գա­ման­քից, թե ինչ ուժ է իշ­խա­նու­թյան և ինչ շր­ջա­նակ­նե­րի հետ է լավ հա­րա­բե­րու­թյան մեջ, ում հետ ինչ­քան է քայ­լել, հա­մոզ­մունք­նե­րի, սկզ­բունք­նե­րի ու պատ­ժա­մի­ջոց­նե­րի հար­ցում եր­կա­կի մո­տե­ցում­ներ չպետք է լի­նեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ