Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մամեդյարովը հերթական մանրամասներն է ներկայացնում ղարաբաղյան գործընթացից

Մամեդյարովը հերթական մանրամասներն է ներկայացնում ղարաբաղյան գործընթացից
13.12.2019 | 23:52

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն 2020-ի հունվարին՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և հերթական մանրամասներն է ներկայացրել բանակցային գործընթացից: Նա ասել է՝ իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:


Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», այդուամենայնիվ, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդում է, թե Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր: Ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե վերջին փաստաթուղթը «Լավրովի պլանն» է, հավելելով, որ մշակվել է երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ: Մամեդյարովը շեշտում է, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Նա հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»: Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայի բանակցություններից հետո Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին անվտանգության բանաձև մշակելու խնդրանքով: Նա ասում է, թե հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում՝ ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար, նշել է Մամեդյարովը:


Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս:
Հարցազրույցում Մամեդյարովը պատմել է, որ Բրատիսլավայում բանակցությունները տևել են երեքուկես ժամ, հայտնի է, որ դրանք անցել են միջնորդների մասնակցությամբ, սակայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու անգամ առանձնացել են և «տետ ա տետ» են զրուցել:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ