Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախագահի որոշ թեկնածուներ մեկնարկային անհավասար «ստարտից» են սկսել. Արցախի ՌԱԿ ատենապետ

Նախագահի որոշ թեկնածուներ մեկնարկային անհավասար «ստարտից» են սկսել. Արցախի ՌԱԿ ատենապետ
15.12.2019 | 20:19

Ցավոք դեռ նկատելի չէ ՀՀ իշխանությունների միջամտությունն Արցախի քաղաքական գործընթացներին, ինչն, առաջին հայացքից, նորմալ է, Արցախի՝ որպես դե յուրե առանձին պետություն: «Իրատեսի» հետ նման տեսակետ հայտնեց Արցախի Ռամկավար ազատական կուսակցության (ԱՌԱԿ) ատենապետ Բարդուղ Գալստյանը՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ է ասում «ցավոք»: Ըստ նրա՝ հայաստանյան իշխանությունների՝ գործընթացին չմիջամտելը հանգեցնում է նրան, որ որոշ խաղացողներ մեկնարկային անհավասար «ստարտից» են սկսել: Տարիներով թալանել են, ասում է, պետական ու իշխանական բոլոր լծակներն են կիրառել, կիրառում ու կիրառելու հանուն իրենց շահի:


«Նախագահական ընտրություններին մասնակցող ֆավորիտներին 3 խմբի կարելի է բաժանել: Նրանց մի մասը հասարակությանը ներկայանում է իր մաքուր անցյալով, հնարավորինս առողջ ու տրամաբանված ծրագրով: Երկրորդ խումբը պետությունից տարիներով գրպանած միջոցներով, տարանուն հիմնադրամներով փորձում է վերարտադրվել ու քողարկել անցյալը՝ ներկայանալ որպես կարկառուն հեղափոխական: Մեկ այլ խումբ փորձում է պետական աշխատողների ու նախկինում գործած ճնշումների մեխանիզմների կիրառման միջոցով վերարտադրվել»,- նշում է Գալստյանն ու հավելում՝ 2020-ի գարնանը կայանալիք ընտրություններին ԱՌԱԿ-ը որոշել է պաշտպանել արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի թեկնածությունը:


Մեր զրուցակիցը մանրամասնում է՝ նման որոշման են եկել՝ հաշվի առնելով Մայիլյանի՝ արտաքին հարաբերություններում ունեցած բազմամյա փորձը, դիվանագիտական արհեստավարժ մոտեցումներ ցուցաբերելու հմտությունը, քաղաքական գործունեության անբասիր ճանապարհը և ԱՀ միջազգային ճանաչման, Արցախյան հիմնախնդրի կարգավորման, ԱՀ քաղաքական ու տնտեսական ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:


«Կուսակցությունը համամասնական ցուցակով աներկբայորեն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ առողջ կոալիցիայի և փոխհամաձայնության շրջանակնեում համագործակցելով քաղաքական այն ուժերի հետ, որոնք, կարևորելով Արցախի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտումը, հայրենիքի առջև ծառացած խնդիրները և մտահոգված լինելով Արցախյան հիմնահարցի կարգավորման հետագա ճանապարհներով, սատարելու են Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով աջակցել Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի իրագործումը, ինչպես նաև բացառել արմատացած ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավոր փորձերն ու ձայների փոշիացումը»,- ընդգծում է ռամկավարների արցախյան թևի ատենապետը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ