Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

2019 թ. ար­դ­յունք­նե­րը. ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն

2019 թ. ար­դ­յունք­նե­րը. ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն
10.01.2020 | 00:41
Ա­մեն տար­վա սկզ­բին, ըստ ա­վան­դույ­թի, ամ­փո­փում ենք ան­ցած տար­վա ար­դյունք­նե­րը։ Ներ­քա­ղա­քա­կան կյան­քում գործ­նա­կա­նում գնա­հա­տե­լու բան չկա, ե­թե հաշ­վի առ­նենք, որ գնա­հա­տա­կա­նը պետք է լի­նի լիո­վին օ­բյեկ­տիվ։ Իսկ ու՞մ դուր կգա երկ­րի իշ­խա­նու­թյա­նը միայն «մե­կեր» ու «եր­կուս­ներ» նշա­նա­կե­լը։ Կա­րե­լի է հա­մոզ­վա­ծու­թյուն հայտ­նել, որ Հա­յաս­տա­նի այն 52 % գրանց­ված ընտ­րող­նե­րը, ո­րոնք չեն մաս­նակ­ցել 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյա­նը, ընդ­հան­րա­պես ո­չինչ չէին ակն­կա­լում 2019-ից։ Հնա­րա­վոր է, որ նրանք ինչ-որ բա­ցա­սա­կան կան­խազ­գա­ցում­ներ են ու­նե­ցել։ Այն­պես որ, Հա­յաս­տա­նում կյան­քից ինչ-որ լավ բան կա­րող էին սպա­սել այն 35-37 % ընտ­րող­նե­րը, ո­րոնք դեկ­տեմ­բե­րի 9-ին քվեար­կել էին Նի­կոլ Փա­շի­նյա­նի դա­շին­քի օգ­տին։
Հարցն այն է, թե 2018-ի գար­նա­նը գո­ռա­ցող­նե­րը և փո­ղոց­նե­րը փա­կող­նե­րը ստա­ցա՞ն այն, ինչ սպա­սում էին։ Դժ­վար հարց է։ Պաշ­տոն ու­նե­ցող­ներն ան­շուշտ գոհ են։ Հա­յաս­տա­նում ֆի­նան­սա­կան կա­վա­տու­թյան նոր ձև է հայ­տն­վել՝ պարգևավ­ճա­րը։ Աշ­խա­տան­քը պահ­պա­նած­նե­րը հա­վա­նա­բար չեն տրտն­ջում, բայց լիար­ժեք բա­վա­րար­վա­ծու­թյան զգա­ցու­մից էլ դեռ շատ հե­ռու են։ Նրանց պարգևավ­ճար, այն էլ՝ բյու­ջեից, չի տր­վում։ Ով­քեր աշ­խա­տանք են գտել, չենք բա­ցա­ռում, նույն­պես կա­րող են բա­վա­րար­ված լի­նել, բայց այդ­պի­սիք հա­սա­րա­կու­թյան բա­ցար­ձակ փոք­րա­մաս­նու­թյունն են։ 2019-ի վեր­ջին ա­ռիթ ե­ղավ խո­սե­լու մի ե­րի­տա­սարդ տաք­սիս­տի հետ, ո­րը վե­րա­դար­ձել էր (հա­վա­նա­բար հենց 2019-ին) ինչ-որ հույ­սե­րով։ 2020-ի հուն­վա­րի 10-ին նա կվե­րա­դառ­նա Ռու­սաս­տան, չեմ բա­ցա­ռում, ար­դեն ընդ­միշտ։ Ե­րի­տա­սարդն ան­կեղծ բա­ներ ա­սաց. այս­տեղ աշ­խա­տանք կա, ա­ռա­ջար­կում են, բայց պայ­ման­ներն ան­նոր­մալ են։ Խոս­քը մե­ծա­բեռ ավ­տոտ­րանս­պոր­տի մա­սին է։ Նրան պա­տաս­խա­նե­ցի՝ ե­թե աշ­խա­տանք կա, բայց պայ­ման­ներ չկան, նշա­նա­կում է՝ աշ­խա­տա՞նք չկա։ Նա նա­յեց ինձ ու կարճ պա­տաս­խա­նեց՝ ա­յո։
Երևա­նի տաք­սիստ­նե­րի մա­սին խոս­քը պա­տա­հա­կան չէ։ Գաղտ­նիք չէ, որ նրանց մե­ծա­մաս­նու­թյու­նը 2018-ի գար­նա­նը հա­վա­տա­ցել է քա­րոզ­չա­կան կեղ­ծի­քին և ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել ճա­նա­պարհ­նե­րին երթևե­կու­թյան կաթ­վա­ծա­հար­մա­նը։ Այ­սօր նրանց տրա­մադ­րու­թյու­նը նույնն է, ինչ ե­ղել է մինչև 2018-ի գա­րու­նը։ Հարց­նում եք, թե որն է 2019-ի ար­դյու՞­նքը։ Ա­հա այն. դեռ մինչև ե­րեկ «հե­ղա­փո­խա­կան զանգ­ված­նե­րի» ակ­տի­վո­րեն ա­ճող հիաս­թա­փու­թյու­նը։ Բայց այ­սօր նրանք չեն շտա­պում «դե­պի փո­ղոց»՝ բո­ղո­քե­լու կեղ­ծի­քի դեմ։ Ոչ, նրանք գնում են ըն­տա­նիք­նե­րով լի ավ­տո­բուս­նե­րով։ Մի՛ հարց­րեք, թե ուր։
Իսկ Փա­շի­նյանն ա­ռաջ­վա պես զբաղ­ված է «ինք­նա­ցու­ցադր­մամբ»։ Տե­սեք, հուն­վա­րի 1-ից թո­շակ­նե­րը բարձ­րաց­նում ենք։ Նույն ձևով հան­րա­պե­տա­կան­ներն էին «բարձ­րաց­նում», և «ա­վե­լա­ցած 3-5 հա­զա­րը» միշտ հան­գեց­նում էր շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի ծախ­սե­րի ա­ճի։ Հեր­թա­կան խրատ­ներն են՝ «ինք­ներդ, ինք­ներդ», այ­սինքն՝ կա­ռա­վա­րու­թյունն այս­տեղ գործ չու­նի։ Է, ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը «գործ չու­նի», ու­րեմն պետք էլ չէ, այն­պես չէ՞։ Կամ էլ՝ մեջ­բե­րում ա­նենք ԶԼՄ-նե­րից. երբ Փա­շի­նյա­նը գնա­ցել էր Տա­վու­շի մար­զի իր «փոքր հայ­րե­նի­քը», ա­սել էր. «Մենք թափ ենք տվել օ­լի­գարխ­նե­րի գր­պան­նե­րը և զենք գնել»։ Իսկ «Գր­զո­յին» թա՞փ են տվել, ընդ­հան­րա­պես ու՞մ են թափ տվել։ Բնա­կիչ­նե­րը ճիշտ էին. թո­շակ­ներն ա­վե­լի շատ կբարձ­րա­նա­յին, ե­թե «թափ տա­յին» օ­լի­գարխ­նե­րին։ ՈՒ՞ր են այդ փո­ղե­րը։ Պա­տաս­խա­նում է, որ զենք են գնել։ Սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի քիչ տե­ղյակ բնա­կիչ­նե­րի հա­մար դա գու­ցե սպա­ռիչ պա­տաս­խան է, իսկ ա­հա 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին Նի­կո­լի օգ­տին ձայն տա­լու չե­կած 52 % ընտ­րող­նե­րի հա­մար դա չի կա­րող բա­ցատ­րու­թյուն լի­նել։ Նա­խորդ տա­րի­նե­րին էլ էր զենք գն­վում, թեև ոչ Cy-30 M ինք­նա­թիռ­ներ։ C-300 և «Իս­կան­դեր» հր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր ու ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նու­թյան այլ հա­մա­կար­գեր Հա­յաս­տա­նը ձեռք է բե­րել նաև «Նի­կո­լից ա­ռաջ»։ Զենք ու զի­նամ­թերք ձեռք բե­րե­լու հա­մար նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը «թա՞փ են տվել» ինչ-որ մե­կին։ Հնա­րա­վոր է։ Բայց սո­վո­րա­բար հա­մար­վել է, որ մենք Ռու­սաս­տա­նից զենքն ու զի­նամ­թեր­քը ձեռք ենք բե­րել պար­զա­պես ար­տո­նյալ գնե­րով, կա­րե­լի է ա­սել՝ ոչ թե շու­կա­յա­կան, այլ գոր­ծա­րա­նա­յին գնե­րով։ Այն­պես որ, ինչ-որ մե­կին թափ տա­լու ա­ռան­ձին անհ­րա­ժեշ­տու­թյուն չի ե­ղել. բյու­ջեում միշտ զենք ու զի­նամ­թերք ձեռք բե­րե­լու վե­րա­բե­րյալ հոդ­ված­ներ են ե­ղել, չխո­սե­լով հատ­կա­պես գաղտ­նի հոդ­ված­նե­րի մա­սին։
Շա­րու­նակ­վում է պար­զա­միտ­նե­րի շր­ջա­նում ճա­նա­չե­լիու­թյան, հետևա­բար ամ­բո­խա­հա­ճու­թյան հետևից ընկ­նե­լը։ Ա­հա թե ին­չու 2019-ը հիշ­վում է բազ­մա­թիվ սկան­դալ­նե­րով։ Օ­րի­նակ, մի՞­թե սկան­դալ չէր այն պատ­մու­թյու­նը, որն իշ­խա­նու­թյուն­նե­րը ծա­վա­լե­ցին Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նի շուր­ջը։ Դա­տը տա­նուլ տվե­ցին, բայց նե­րո­ղու­թյուն չխնդ­րե­ցին։ Ի դեպ, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծի­չը տար­վա վեր­ջում տրտն­ջում էր, որ կր­կին մի­ջոց­ներ չհատ­կաց­րին օ­պե­րա­յի նո­րոգ­ման հա­մար։ Դրա փո­խա­րեն մե­կը մյու­սին «պարգևավ­ճար­ներ» է տա­լիս։ Իսկ մի՞­թե սկան­դալ չէր, որ 2019-ին պաշ­տո­նա­թող ե­ղան և՛ ոս­տի­կա­նա­պե­տը, և՛ ԱԱԾ տնօ­րե­նը։ Պաշ­տո­նա­թո­ղու­թյուն­ներ շատ ե­ղան, ա­սենք, փաս­տո­րեն կազ­մա­լուծ­վեց Հան­րա­յին խոր­հուր­դը և այլն։ Բայց ե­թե ի­րար հետևից հե­ռա­նում է եր­կու ու­ժա­յին... Ընդ ո­րում Ար­թուր Վա­նե­ցյա­նի դեպ­քում գերս­կան­դալ էր։ Մենք դար­ձյալ հարց­նում ենք, ո­րով­հետև տար­վա ըն­թաց­քում ար­դեն հարց­րել ենք. մի՞­թե պետք էր պաշ­տո­նը կորց­նել վեր­ջա­պես հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նե­լու հա­մար, որ ա­յո, Հա­յաս­տա­նում «Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը» սպառ­նում է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը։ Վա­նե­ցյա­նը պատ­րաստ­վում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան, ուս­տի սպառ­նում է «ա­սել ա­մեն ինչ, երբ ժա­մա­նա­կը գա»։ Այդ պատ­ճա­ռով հար­ցերն ստիպ­ված հաս­ցեագ­րում ենք ԱԱԾ ղե­կա­վա­րու­թյանն ու կա­ռա­վա­րու­թյա­նը։ Մեր կար­ծի­քով, ա­նընդ­հատ աշ­խա­տան­քի հա­մար ԱԱԾ-ն ար­դեն ու­նի առն­վազն եր­կու «աշ­խա­տան­քա­յին նյութ».
1) «Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի վկա­նե­րի» գոր­ծու­նեու­թյու­նը (քայ­քա­յիչ) Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան դեմ,
2) Ա. Վա­նե­ցյա­նի կող­մից մի­ջոց­ներ ձեռք չառ­նե­լը այն կա­ռույ­ցի դեմ, որն սպառ­նա­լիք է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյա­նը, ո­րով­հետև նրա նո­յեմ­բե­րյան խոս­տո­վա­նու­թյու­նը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է «գի­տեր, բայց չի խո­չըն­դո­տել» ձևա­կերպ­մա­նը։ Չէ՞ որ դա իս­կա­կան ներ­քա­ղա­քա­կան սկան­դալ է, ինչ­պես սկան­դալ է և այն, որ «Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը» և իշ­խա­նու­թյան մեջ գտն­վող նրա «վկա­նե­րը» շա­րու­նա­կում են մնալ չձեր­բա­կալ­ված։
Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ճա­կա­տագ­րի մա­սին խո­սակ­ցու­թյու­նը չի կա­րող լի­նել թռու­ցիկ, մի­ջան­կյալ, սա­կայն իշ­խա­նու­թյուն­նե­րի բութ հա­մա­ռու­թյան պատ­ճա­ռով հենց երկ­րորդ նա­խա­գա­հի հարցն է մնում կենտ­րո­նա­կա­նը մեր ներ­քին կյան­քում։ Հեր­թա­կան ան­գամ «վնգս­տա­ցող դա­տա­վոր­նե­րը» մեր­ժե­ցին խա­փան­ման մի­ջո­ցը փո­խե­լու խնդ­րան­քը։ Մենք չենք սխալ­վում. Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և դրա ու Հրայր Թով­մա­սյա­նի դեմ Փա­շի­նյա­նի կող­մից մղ­վող «պա­տե­րազ­մի» հարցն ըն­դա­մե­նը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հար­ցի ա­ծան­ցյալն է։ Ե­թե որևէ մե­կը կաս­կա­ծում էր նախ­կի­նում, ա­պա այժմ կաս­կած­նե­րը վե­րա­ցել են. Փա­շի­նյա­նին ա­մենևին պետք չէ ճշ­մար­տու­թյու­նը «2008 թ. մար­տի 1-ի գոր­ծի» մա­սին, նա պար­զա­պես ի­րա­կա­նաց­նում է հա­վերժ նա­խան­ձոր­դի անձ­նա­կան վրե­ժը։ Ա­հա ար­դեն նաև հա­վերժ ընդ­դի­մա­դիր (առն­վազն Ռ. Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյան օ­րոք) Շանթ Հա­րու­թյու­նյա­նը, որն ին­քը վեր­ջերս է ա­զա­տու­թյուն ստա­ցել, միա­ցել է նրանց, ով­քեր պա­հան­ջում են կա­լան­քից ա­զա­տել երկ­րորդ նա­խա­գա­հին։ Դա ար­դեն ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան մեղ­սա­գի­տա­կու­թյան գնա­հա­տա­կա­նի լակ­մու­սի թուղթ է։ Քո­չա­րյա­նի ընդ­դի­մա­դի­րը, ան­գամ հա­կա­ռա­կոր­դը պա­հան­ջում է ա­զա­տել Քո­չա­րյա­նին։ Մենք էլ չենք խո­սում ար­վես­տի ու մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի, ընդ ո­րում, ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ռու­սաս­տա­նի, նա­մակ-խնդ­րանք­նե­րի մա­սին։
Փա­շի­նյա­նի և դա­տա­վոր­նե­րի պատ­մու­ճա­նով նրա կա­մա­կա­տար­նե­րի կտ­րուկ հրա­ժար­վելն այն բա­նից, որ սխալ­ներ են ա­րել ու պետք է ելք գտ­նել ի­րա­վի­ճա­կից, նույն­պես այ­սօր­վա ա­նի­մաստ իշ­խա­նու­թյան և նրա այն հա­կազ­գա­յին քայ­լե­րի գնա­հա­տա­կանն է, ո­րոնք միայն խո­րաց­նում են պա­ռակ­տու­մը հա­սա­րա­կու­թյան ներ­սում։ Ներ­կա­յաց­նենք բլո­գեր Ռ. Ջա­նի­բե­կյա­նի կար­ծիքն այն մա­սին, թե ին­չով է զբաղ­ված իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գա­հի առն­չու­թյամբ. «Իս­կույն ա­սեմ, որ Ռ. Քո­չա­րյա­նի նկատ­մամբ իմ վե­րա­բեր­մուն­քը միան­շա­նակ չէ, ինձ նրա կողմ­նա­կից հա­մա­րելն էլ դժ­վար է։ Սա­կայն նրա ան­ձը քն­նար­կելն ու, որ­պես նա­խա­գա­հի, գնա­հա­տա­կան տալն էլ հնա­րա­վոր չեմ հա­մա­րում «Ֆեյս­բու­քի» շր­ջա­նա­կում, քա­նի որ ար­դյուն­քում մեծ գզվռ­տոց կլի­նի նրա կողմ­նա­կից­նե­րի ու հա­կա­ռա­կորդ­նե­րի միջև։ Իսկ գզվռ­տո­ցից ոչ մի օ­գուտ չկա, չեմ ու­զում այդ­պի­սի բա­նա­վեճ բոր­բո­քել։ Կա­սեմ միայն այն, ին­չում հա­մոզ­ված եմ։ Ա­ռա­ջին. Քո­չա­րյանն ակն­հայ­տո­րեն չէր ու­զում և չի ու­զում փախ­չել Հա­յաս­տա­նից ու թաքն­վել։ Դա ակ­ներև է ի սկզ­բա­նե։ Նա կա­րող էր պար­զա­պես չվե­րա­դառ­նալ Հու­նաս­տա­նից, երբ ար­դեն պարզ էր, որ պատ­րաստ­վում են հե­տապն­դե­լու նրան։ Եվ նա չէր կա­րող տե­ղյակ չլի­նել դրան։ Ռու­սաս­տա­նում նրան ջեր­մո­րեն կըն­դու­նեին և չէին հանձ­նի Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Երկ­րորդ. քա­նի դեռ դատ չի ե­ղել, նրա մեղ­քը չի ա­պա­ցուց­ված, ե­թե ան­գամ բո­լո­րը հա­մոզ­ված են, որ նա խախ­տել է օ­րեն­քը։ Եվ դժ­վար է նրան ներ­կա­յաց­նել որ­պես հա­սա­րա­կայ­նո­րեն (ոչ թե քա­ղա­քա­կա­նա­պես) վտան­գա­վոր քրեա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ նա­խա­ձեռ­նո­ղի, որ­պես­զի կա­լան­քի տակ նրա գտն­վե­լը հա­մար­վի ար­դա­րաց­ված։ Ոս­տի­կան­նե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո տնա­յին կա­լան­քի տես­քով խա­փան­ման մի­ջո­ցի դեպ­քում նրա ակ­տի­վու­թյու­նը լիո­վին կա­րե­լի էր վե­րահս­կել։ Նույ­նիսկ ե­թե նա մե­ղա­վոր հա­մար­վի 2008 թ. մար­տի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մար, այ­սինքն հա­մա­րեն, որ նա այն ժա­մա­նակ գե­րա­զան­ցել է իր ի­րա­վա­սու­թյուն­նե­րը, ա­պա այժմ նման ի­րա­վա­սու­թյուն­ներ չու­նի։ Դուրս է գա­լիս, որ տվյալ ո­րոշ­ման մեջ նկա­տե­լի է ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի անձ­նա­կան մի­տու­մը.
1) վրեժ ան­ցյալ պար­տու­թյուն­նե­րի հա­մար,
2) վախ Ռ. Քո­չա­րյա­նի հնա­րա­վոր քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյու­նից։ 
ՈՒս­տի Քո­չա­րյա­նի ներ­կա­յիս խա­փան­ման մի­ջո­ցը հա­մա­րում եմ ա­նար­դար և ոչ ճիշտ, ինչ­պես նաև վնա­սա­կար ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնց ես լիա­կա­տար տա­պա­լում չէի ցան­կա­նա, քա­նի որ դա կա­րող է կոր­ծա­նել ոչ միայն նրանց, այլև ողջ եր­կի­րը։ Բա­ցի այդ, հա­մա­րում եմ, որ նման հար­ցե­րում չի կա­րե­լի ընտ­րո­ղա­կա­նու­թյուն դրսևո­րել։ Կամ պետք էր գնալ ազ­գա­յին միաս­նու­թյան ու­ղիով ու հա­մա­նե­րել բո­լոր նա­խա­գահ­նե­րի ան­ցյալ (ա­ռա­ջին հեր­թին՝ տն­տե­սա­կան) մեղ­քե­րը, կամ հե­տապն­դում­ներն սկ­սել Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նից՝ ՀՀ ա­մե­նաա­պաշ­նորհ նա­խա­գա­հից։ Նա ճիշտ նույն ձևով խախ­տել է օ­րեն­քը՝ իշ­խա­նու­թյու­նը Վազ­գեն Մա­նու­կյա­նին չհանձ­նե­լով, ժո­ղովր­դա­կան հու­զում­նե­րը ճն­շե­լու հա­մար բա­նա­կի մաս­նակ­ցու­թյու­նը թույլ տա­լով։ Պար­զա­պես նրա բախ­տը բե­րել է, որ այն ժա­մա­նակ ոչ ոք չզոհ­վեց»։
Ին­չու՞ ո­րո­շե­ցինք ծա­նո­թաց­նել Ռ. Ջա­նի­բե­կյա­նի տվյալ կար­ծի­քին, կար­ծես թե այն մաս­նա­վոր կար­ծիք է։ Նախ՝ այն պատ­ճա­ռով, որ նա 2018-ին ե­ղել է ա­մե­նաոգևոր­ված մե­կը և նույ­նիսկ ու­զում էր մաս­նակ­ցել ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյա­նը, ակ­տիվ լի­նել քա­ղա­քա­կան կյան­քում։ Բայց հա­վա­նա­բար նրա և նրա հա­մա­խոհ­նե­րի հա­մար ինչ-որ բան «այն­պես չըն­թա­ցավ» կամ նրանք «դուր չե­կան» իշ­խա­նու­թյա­նը։ Երկ­րորդ. Երևա­նի «Դվին» հյու­րա­նո­ցում դեկ­տեմ­բե­րի 25-ին կա­յա­ցավ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կողմ­նա­կից­նե­րի ժո­ղո­վը, ո­րի ար­դյունք­ներն ու ար­ձա­գանք­նե­րը հայտ­նի կդառ­նան 2020-ի ա­ռա­ջին ա­միս­նե­րին։ Եր­րորդ. այ­սօր Հա­յաս­տա­նում ա­վե­լի ու ա­վե­լի են շա­տա­նում այդ բլո­գե­րի տե­սա­կե­տը կի­սող մար­դիկ, նույ­նիսկ նրանց շր­ջա­նում, ով­քեր ե­րեկ փո­ղոց­նե­րում գո­ռում էին «Մեր­ժի՛ր Սեր­ժին»։ 2020-ի գար­նա­նը կլ­րա­նա փո­ղո­ցա­յին պետ­հե­ղաշ­րջ­ման 2 տա­րին, իսկ դա զգա­լի ժա­մա­նակ է։ Չոր­րորդ. նախ­կին իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ 2020-ին պայ­քար կսկ­սի ևս մեկ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյան հա­մար։ Կհա­ջող­վի, թե ոչ, կտես­նենք միա­սին։
Եվ ար­դեն ո­րե­րորդ ան­գամ հի­շեց­նենք բա­րո­յա­կա­նու­թյան ոս­կի կա­նո­նը՝ պար­զու­թյան հա­մար այն մի քիչ վե­րա­փո­խե­լով. «Մարդ­կանց վե­րա­բեր­վիր այն­պես, ինչ­պես կու­զեիր, որ քեզ վե­րա­բեր­վեն»։ Հայտ­նի է նաև այդ կա­նո­նի ժխ­տա­կան ձևա­կեր­պու­մը. «Մարդ­կանց մի՛ ա­րա այն, ին­չը քեզ չէիր ցան­կա­նա»։ Այդ կա­նո­նը կի­րա­ռե­լի է ա­մե­նու­րեք. այն հա­մընդ­հա­նուր է։ Միջ­նա­դա­րի գեր­մա­նա­ցի փի­լի­սո­փա Քրիս­տիան Թո­մա­սիո­սը (1655-1728) Ոս­կի կա­նո­նի ե­րեք ձև էր ա­ռանձ­նաց­նում՝ սահ­մա­նա­զա­տե­լով ի­րա­վուն­քի, քա­ղա­քա­կա­նու­թյան ու բա­րո­յա­կա­նու­թյան ո­լորտ­նե­րը, և դրանք կո­չում էր հա­մա­պա­տաս­խա­նա­բար ի­րա­վուն­քի, պատ­շա­ճու­թյան ու հար­գան­քի սկզ­բունք­ներ։
1) Ի­րա­վուն­քի սկզ­բուն­քը պա­հան­ջում է, որ մարդն ու­րի­շին չա­նի այն, ին­չը չէր ցան­կա­նա, որ ու­րիշն ա­ներ ի­րեն,
2) պատ­շա­ճու­թյան սկզ­բուն­քով պետք է ու­րի­շին ա­նել այն, ին­չը նա ցան­կա­նում է, որ ու­րիշն ա­նի ի­րեն,
3) հար­գան­քի սկզ­բուն­քը են­թադ­րում է, որ մար­դը վար­վի այն­պես, ինչ­պես նա կցան­կա­նար, որ ու­րիշ­նե­րը վար­վեին։
Ռուս փի­լի­սո­փա Վլա­դի­միր Սո­լո­վյո­վը (1853-1900) Ոս­կի կա­նո­նի ա­ռա­ջին (ժխ­տա­կան) տե­սան­կյունն ան­վա­նում էր «ար­դա­րու­թյան կա­նոն», երկ­րոր­դը (դրա­կան)՝ «գթասր­տու­թյան կա­նոն»։ Բա­րո­յա­կա­նու­թյան ոս­կի կա­նո­նը գա­լիս է ոչ քրիս­տո­նեու­թյու­նից, ոչ էլ միաստ­վա­ծու­թյու­նից։ Ա­հա ա­պա­ցույց­ներ.
1) թեև Ա­րիս­տո­տե­լի եր­կե­րում Ոս­կի կա­նո­նը մա­քուր տես­քով չի հան­դի­պում, նրա բա­րո­յա­գի­տու­թյու­նում կան հա­մա­հունչ շատ դա­տո­ղու­թյուն­ներ, օ­րի­նակ, «ինչ­պե՞ս պա­հել ի­րեն բա­րե­կամ­նե­րի հետ» հար­ցին Ա­րիս­տո­տե­լը պա­տաս­խա­նում է. «Այն­պես, ինչ­պես կցան­կա­նա­յիք, որ նրանք ի­րենց պա­հեն ձեզ հետ»,
2) հնդ­կա­կան «Մա­հաբ­հա­րա­թա» պոե­մում պատմ­վում է, որ Կու­րուկ­շետ­րա­յի ճա­կա­տա­մար­տից ա­ռաջ, ո­րը տե­ղի է ու­նե­ցել մ.թ.ա. 10000 թվա­կա­նից ոչ ուշ, Վի­դու­րան իր եղ­բո­րը՝ Դհ­րիթ­հա­րաշտ­րա թա­գա­վո­րին, սո­վո­րեց­նում է. «Թող {մար­դը} ու­րի­շին չա­նի այն, ին­չը տհաճ է հենց ի­րեն։ Հա­մա­ռոտ այդ­պի­սին է դհար­ման (պարտ­քը), մնա­ցա­ծը ծա­գում է ցան­կու­թյու­նից»։ ՈՒ­պա­նի­շադ­նե­րում, ո­րոնց հե­ղի­նակ է հա­մար­վում Շի­վա աստ­վա­ծը (իսկ դա ար­դեն հա­րյուր­հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի վա­ղե­մու­թյուն է են­թադ­րում) ա­ռա­ջա­նում է վեր­ջա­վո­րի և հա­վի­տե­նա­կա­նի միջև տար­բե­րու­թյան բա­ցա­կա­յու­թյան նոր գա­ղա­փար, որն ար­տա­հայ­տում է միաս­նու­թյան ու­պա­նի­շա­դյան բա­նաձևը. «Դա հենց դու ես»։ Այդ բա­նաձևը բա­րո­յա­կա­նու­թյան ոս­կի կա­նո­նի տես­քով մեկ­նա­բան­վում է որ­պես ի­րեն այլ մար­դու մեջ տես­նե­լու ցան­կու­թյան ար­տա­հայ­տու­թյուն։
Հա­յաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­ցի­նե­րից որևէ մե­կը չի՞ մտա­ծում, որ 1991 թ. ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նու­մից հե­տո մեր երկ­րում Բա­րո­յա­կա­նու­թյան ոս­կի կա­նո­նը բազ­միցս խախտ­վել ու խախտ­վում է։ Նրա ան­տե­սու­մը մեր երկ­րում այժմ էլ այն­պի­սին է, ինչ­պի­սին ե­ղել է նա­խորդ բո­լոր կա­ռա­վա­րող­նե­րի օ­րոք։ Այդ պատ­ճա­ռով 2020 թիվն ա­ռայժմ որևէ լավ բան չի նա­խա­գու­շա­կում։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 10440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ