Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2019-ի Հա­յաս­տա­նը. ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն

2019-ի Հա­յաս­տա­նը. ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն
14.01.2020 | 04:01
2020 թ. հուն­վա­րի ա­ռա­ջին օ­րե­րի դիր­քից նա­յե­լով ան­ցած տար­վան՝ տես­նում ենք, որ 2019 թվա­կա­նը ե­ղել է Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ճահ­ճաց­ման տա­րի։ Ինձ կա­րող են ա­ռար­կել. ի՞նչ եք ա­սում, այն­քան մեծ նվա­ճում­ներ են ե­ղել... Բայց ես չեմ ե­ղել «լևո­նա­կան» քա­ղա­քա­կա­նու­թյան եր­կր­պա­գու, այժմ էլ «նի­կո­լա­կան» քա­ղա­քա­կա­նու­թյան հետևորդ չեմ։ Ի­հար­կե, կա­րող են բազ­մա­թիվ «ա­պա­ցույց­ներ» բե­րել. ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տա­նը Cy-30 CM ինք­նա­թիռ­ներ, այլ կար­գե­րի նո­րա­գույն զեն­քեր ու­նի։ Գաղտ­նիք հայտ­նեմ. դա կոնկ­րետ կա­ռա­վա­րու­թյան վաս­տա­կը կամ գեր­վաս­տա­կը չէ, այլ ԱՊՀ ՀԱՊԿ դա­շին­քին ան­դա­մակ­ցե­լու, հայ-ռու­սա­կան «Մեծ պայ­մա­նագ­րի» անխ­զե­լիու­թյան, ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցե­լու ար­դյունքն է։ Կարճ ա­սած, դա Ռու­սաս­տա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րի, ոչ թե Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյունքն է։ Ժա­մա­նակն է, որ մեր երկ­րի նույ­նիսկ ա­մե­նա­հա­կա­ռուս քա­ղա­քա­ցին հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նի դա։ Ի դեպ, Ռու­սաս­տա­նը եր­բեք չի ար­գե­լել, որ Հա­յաս­տա­նը ձեռք բե­րի ինք­նա­թիռ­ներ, տան­կեր և այլն։ Մտա­դիր չեմ այժմ բա­ցատ­րե­լու ըն­թեր­ցող­նե­րին, թե Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կին ին­չու էին շեշ­տը դնում մար­տա­կան գրո­հա­յին և կոր­ծա­նիչ-կա­լա­նիչ ինք­նա­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման, ՀՕՊ և ՀՀՊ մի­ջոց­նե­րի է­շե­լո­նաց­ված հա­մա­կար­գի ստեղծ­ման վրա։ Հե­տաքր­քր­վող­նե­րը կա­րող են հա­մա­ցան­ցում ցան­կա­ցած տե­ղե­կու­թյուն գտ­նել Cy-30 ինք­նա­թի­ռի բո­լոր ձևա­փո­խու­թյուն­նե­րի մա­սին և ի­մա­նալ, թե ին­չի հա­մար է այն։ Միա­ժա­մա­նակ ի­մա­նալ, թե ինչ ար­ժե՞ այդ­պի­սի մեկ ինք­նա­թի­ռը և հա­մե­մա­տել ՀՕՊ և ՀՀՊ հա­մա­կար­գե­րի հր­թի­ռա­յին կա­յանք­նե­րի գնե­րի հետ։
Այդ մարդ­կանց խոր­հուրդ ենք տա­լիս՝ խի­զա­խու­թյուն հան­դես բե­րել և ար­տա­հայտ­վել։ Բայց դժ­վար է Ռու­սաս­տա­նից սպա­ռա­զի­նու­թյան ձեռք­բե­րու­մը հա­մա­րել Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեծ նվա­ճում։ ՌԴ-ն եր­բեք մեզ չի մեր­ժել սպա­ռա­զի­նու­թյան ու ռազ­մամ­թեր­քի ձեռք­բեր­ման հար­ցում։ Եվ, ընդ­հան­րա­պես, դա ա­վե­լի շատ ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լորտ է, քան՝ զուտ արտ­քա­ղա­քա­կան։
Ի՞նչ կա­րիք կա պար­ծե­նա­լու ՀՕՊ-ի «Top» կամ «Квадрат» հա­մա­կար­գե­րով։ Չէ՞ որ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը գի­տի, որ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք էլ մեր եր­կի­րը և C-300, և «Իս­կան­դեր» կա­յանք­ներ է ստա­ցել։ Հի­շեց­նենք, որ Ռու­սաս­տանն ընդ­հան­րա­պես ոչ ո­քի «Իս­կան­դեր­ներ» չի վա­ճա­ռում։
Այ­նուա­մե­նայ­նիվ, խո­սենք ոչ թե քա­րոզ­չու­թյան, այլ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին։ Եր­կար տա­րի­ներ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ան­կյու­նա­քա­րերն են աշ­խար­հի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը և Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վո­րու­մը։ Ազ­նիվ կլի­նե՞նք ինք­ներս մեր ա­ռաջ, թե՞ պոչ կխա­ղաց­նենք «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» ա­ռաջ, ո­րը ողջ ժո­ղովր­դին չի ներ­կա­յաց­նում, ա­մե­նագլ­խա­վո­րը. Հա­յաս­տա­նի շար­քա­յին ընտ­րող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը չի ներ­կա­յաց­նում։ Հե­ղի­նա­կը գե­րա­դա­սում է ազն­վու­թյու­նը, ո՛չ թե «պաշ­տո­նի սպա­սումը», և ո՛չ էլ «պարգևա-վ­ճարը»։ Սկ­սենք Ար­ցա­խից, կար­գա­վո­րու­մից։ Ար­ցա­խի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րում 2019 թ. որևէ դրա­կան տե­ղա­շարժ չի ե­ղել, ո­րով­հետև ԵԱՀԿ Մինս­կի խում­բը «ՄԽ» և բո­լոր բա­նակ­ցող­նե­րը չգի­տեն հիմ­նախ­նդ­րի ծագ­ման ի­րա­կան պատ­ճառ­նե­րը և թե որ ու­ղիով պետք է ա­ռաջ շարժ­վել, ինչ ո­րո­շում­նե­րի հան­գել։ Սա­կայն դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե դա չգի­տեն կամ չեն ու­զում ի­մա­նալ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Այլ կերպ ինչ­պես կա­րող էինք հաս­նել այն բա­նին, որ երբ նո­յեմ­բե­րին Երևան այ­ցե­լեց ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը, ա­պա նա և՛ որ­պես ծագ­մամբ հայ, և՛ որ­պես ՌԴ ԱԳՆ-ի ղե­կա­վար, մա­մու­լի կոն­ֆե­րան­սում մեր քա­ղա­քա­ցի­նե­րին սկ­սեց հի­շեց­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն-ԼՂՀ-ի մի­ջազ­գա­յին սու­բյեկտ լի­նե­լը։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րը «հա­նուն բա­նակ­ցու­թյուն­նե­րի» կա­րող են ըն­թա­նալ դեռ 100-150 տա­րի։ Լավ­րովն ին­չու՞ սկ­սեց հի­շեց­նել։
Մեկ պատ­ճա­ռով.
1» փա­կել երևա­նյան ռու­սա­տյաց­նե­րի բե­րան­նե­րը և կր­կին ա­պա­ցու­ցել, որ չկա ոչ մի «Լավ­րո­վի պլան»,
2» հի­շեց­նել, որ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­մար ա­մե­նա­խո­շոր դրա­կան ար­դյունք­նե­րը ե­ղել են միայն այն ժա­մա­նակ, երբ Ար­ցախ-ԼՂՀ-ն ինք­նու­րույ­նա­բար մաս­նակ­ցել է կար­գա­վոր­ման ան­մի­ջա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րին։ Պար­զա­պես Երևա­նում այժմ չեն ու­զում դա հի­շել։
Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քի մա­սին մեր ու­նե­ցած նախ­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րը քիչ են։ 2019 թ. մենք մի քա­նի ան­գամ հարց­րել ենք Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի հիմ­նա­դիր, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցի կար­ծի­քը։ Եվս մեկ ան­գամ դի­մենք նրան։ «Պետք է հարցն այս­պես դնել. ին­չու՞ է այդ ա­մե­նը կա­տար­վել։ Ա­լիևի և Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ չեն, բայց մենք ե­րե­խա չենք, հաս­կա­նում ենք, որ երբ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րը հան­դի­պում են, բայց ԵԱՀԿ-ից ոչ մե­կը դրանց չի մաս­նակ­ցում, ա­պա դրանք բա­նակ­ցու­թյուն­ներ չեն, ես չեմ վս­տա­հում այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին,- նշել է գե­նե­րա­լը։- Նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նում կա­րող են ա­սել, որ Փա­շի­նյա­նը պատ­րաստ­վում է տա­րածք­ներ հանձ­նե­լու, իսկ Ադր­բե­ջա­նում Ա­լիևին կմե­ղադ­րեն զի­ջո­ղա­կա­նու­թյան մեջ»։ Գե­նե­րա­լը հա­մոզ­ված է, որ Ադր­բե­ջա­նի պես ագ­րե­սո­րի հետ չար­ժե բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել. «Ոչ ոք չգի­տի, թե ինչ են խո­սում։ Են­թադ­րենք՝ ես վս­տա­հում եմ վար­չա­պե­տին, բայց չէ՞ որ Ադր­բե­ջա­նում էլ վս­տա­հում են Ա­լիևին։ Ոչ ոք չգի­տի, թե ինչ փոխ­զիջ­ման մա­սին է խոս­քը, ինչ ու­ղիով կգ­նանք, կամ ինչ մե­խա­նիզ­մով կգտն­վի ե­րեք կող­մե­րի հա­մար ըն­դու­նե­լի ո­րո­շու­մը։ Ա­ռանց ԵԱՀԿ-ի Փա­շի­նյա­նի ու Ա­լիևի հան­դի­պում­նե­րը կա­րող են ու­նե­նալ վտան­գա­վոր հետևանք­ներ»։ Գե­նե­րա­լի ա­սա­ծին ա­վե­լաց­նենք. «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» ե­րե­խա­նե­րը և նրանց հետևորդ­նե­րը Ստե­փա­նա­կեր­տում են։ Իսկ բնու­թյան մեջ չկա այն­պի­սի լու­ծում, ո­րը հա­վա­սա­րա­պես բա­վա­րա­րի բո­լոր ե­րեք կող­մե­րին։ Եվ հար­ցը ոչ թե հա­կա­մար­տու­թյու­նը վեր­ջաց­նելն է, այլ ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը լու­ծե­լը։ Այ­սինքն՝ ան­կախ հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ու ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի ամ­րապն­դու­մը՝ ա­ռանց «ադր­բե­ջան­ցի­նե­րի» մա­սին որևէ հի­շա­տակ­ման։ Դա է Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րի էու­թյու­նը։ Խնդ­րի երկ­րորդ մա­սը հաս­կա­նա­լի է. 1991-94 թթ. ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րը չպետք է վե­րած­վեն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դի­վա­նա­գի­տա­կան պար­տու­թյուն­նե­րի։
Այս­պի­սով, բնու­թյան մեջ չի կա­րող այն­պի­սի ո­րո­շում լի­նել, ո­րը բա­վա­րա­րի և՛ Երևա­նին, և՛ Բաք­վին, և՛ Ստե­փա­նա­կեր­տին։ Եվ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան ա­ռա­ջին խն­դիրն այն է, որ Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քից այլևս կի­սաան­գի­տակ­ցա­կան թո­թո­վանք չհն­չի «հայ և թուրք ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան» մա­սին։ Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցի կար­ծի­քով, գն­դա­կո­ծու­թյուն­նե­րը և սադ­րանք­նե­րը, հատ­կա­պես ար­ցախ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին, շա­րու­նակ­վում են 90-ա­կան­նե­րին սխալ­մամբ ստո­րագր­ված փաս­տաթղ­թի պատ­ճա­ռով։ «Ցա­վոք, նա­խա­գահն ինձ չներգ­րա­վեց փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը. ես մնա­ցի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տում։ Գրե­ցին «հա­մա­ձայ­նա­գիր հրա­դա­դա­րի մա­սին», իսկ ի՞նչ է «հրա­դա­դա­րը»։ Մենք պա­տե­րազ­մող եր­կր­ներ ենք, մեր կող­մը հաղ­թել է, ու հան­կարծ ա­սում ենք՝ ե­կեք դա­դա­րեց­նենք կրա­կը։ Անհ­րա­ժեշտ էր ստո­րագ­րել բո­լո­րո­վին այլ փաս­տա­թուղթ, պետք էր խո­սել կա­պի­տու­լյա­ցիա­յի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյան մա­սին, չէ՞ որ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել էր Ղա­րա­բա­ղի վրա, մտա­դիր էր գրա­վե­լու այն, հե­տո Զան­գե­զու­րը, Նա­խիջևա­նից հար­ձակ­վե­լու Երևա­նի վրա»,- նշել է գե­նե­րա­լը։ Ո՞ր նա­խա­գա­հը։ Այն նույ­նը, ո­րով ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին հիա­նում էր և հա­վա­նա­բար շա­րու­նա­կում է այժմ էլ հիա­նալ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը. ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, դա­վա­ճա­նը և վախ­կո­տը, թր­քա­սե­րը... Այ­նու­հետև Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցը նշում է, որ այժմ Ար­ցա­խում առ­կա է նոր հար­ձակ­ման վտանգ, քա­նի որ Ա­լիևը պար­բե­րա­բար հան­դես է գա­լիս ա­տե­լու­թյան քա­րոզ­չու­թյամբ, ժո­ղովր­դին պատ­րաս­տում է պա­տե­րազ­մի։ «Ա­լիևն ըն­տա­նի­քով կթաքն­վի ա­պաս­տա­րա­նում, իսկ մարդ­կանց կու­ղար­կի զոհ­վե­լու. նրա հա­մար մար­դիկ ո­չինչ չար­ժեն,- հայ­տա­րա­րեց գե­նե­րա­լը՝ հի­շեց­նե­լով, որ պա­տե­րազ­մի դեպ­քում գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թա­տե­րա­բեմ կդառ­նան լեռ­նե­րը, և գրա­գետ քայ­լե­րի դեպ­քում թշ­նա­մին կոչն­չաց­վի, նման ճա­կա­տագ­րի կար­ժա­նա­նա նաև նավ­թա­մու­ղը ա­նօ­դա­չու սար­քե­րի մի­ջո­ցով։- Տե­սանք, թե ինչ կա­տար­վեց Սաու­դյան Ա­րա­բիա­յում։ Թող Ադր­բե­ջա­նը մի լավ մտա­ծի. նրան ձեռն­տու չէ պա­տե­րազ­մը որևէ մե­կի հետ»։ ՈՒ թե­պետ գե­նե­րա­լը չա­սաց, թե ին­չու է հի­մա պա­տե­րազ­մի վտան­գը մե­ծա­ցել, հաս­կա­նա­լի է՝ ա­ռա­ջին հեր­թին այն պատ­ճա­ռով, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի Ար­ցա­խի հար­ցով քա­ղա­քա­կա­նու­թյուն և նախ­կին տա­րի­նե­րի ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րը հետևո­ղա­կան քայ­լե­րով ամ­րապն­դե­լու ցան­կու­թյուն։ Այ­սինքն, տի­պիկ «լևո­նա­կա­նու­թյուն» է, և ի­զուր չէ, որ Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը Փա­շի­նյա­նին մե­ղադ­րել է, որ Ար­ցա­խի հար­ցին նրա մո­տե­ցու­մը նույնն է, ինչ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նինն էր։
Որ­պես­զի տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե Նո­րատ Տեր-Գրի­գո­րյան­ցը միայն քն­նա­դա­տում էր, ա­սենք, որ նա նաև նշել է, որ, որ­պես ԶՈՒ-ի հիմ­նա­դիր­նե­րից մե­կը, ին­քը շատ գոհ է ՀՀ պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տան­քից, ըն­դգ­ծել է Cy-30 CM բազ­մա­թի­րախ գեր­ժա­մա­նա­կա­կից ինք­նա­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման կարևո­րու­թյու­նը, ինչ­պես նաև այն, որ Հա­յաս­տա­նի ԶՈՒ-ն հա­մալր­վել է հա­կաօ­դա­յին և հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան ռու­սա­կան ար­տադ­րու­թյան գեր­ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գե­րով։ Չենք վի­ճար­կի վաս­տա­կա­շատ գե­նե­րա­լի ա­սա­ծը, միայն մի դեպք հի­շեց­նենք ան­ցած տա­րի­նե­րից, երբ նույն­պես բազ­մա­թի­րախ ու ա­մե­նե­ղա­նա­կա­յին ԾՌթ-29 կոր­ծա­նիչ-կա­լա­նիչ­նե­րից մե­կը Գյում­րու օ­դա­նա­վա­կա­յա­նից վեր­թի­ռի և բարձ­րու­թյուն հա­վա­քե­լու ժա­մա­նակ գործ­նա­կա­նում խախ­տել էր Թուր­քիա­յի սահ­մա­նը, իսկ ոչ պա­կաս փոր­ձա­ռու ռուս օ­դա­չու­նե­րից մե­կը զոհ­վել էր՝ մխրճ­վե­լով ժայ­ռե­րի մեջ։ Այն բա­նից, որ ԾՌթ-29-ի փո­խա­րեն բարձ­րու­թյուն պետք է հա­վա­քեն Cy-30 CM-ե­րը, Հա­յաս­տա­նի լանդ­շաֆտն ու սահ­մա­նա­փակ տա­րած­քա­յին պայ­ման­նե­րը չեն փոխ­վի, բա­ցի այդ, մենք չու­նենք բա­վա­րար քա­նա­կով փոր­ձա­ռու օ­դա­չու­ներ։ Նրանց պետք է պատ­րաս­տել, իսկ դա մի քա­նի օ­րում կամ նույ­նիսկ 2 տա­րում չի լի­նում։ ՀՕՊ-ի «Top» կա­յանք­ներն էլ գեր­նոր չեն. գեր­նոր են C-400-ը կամ նույ­նիսկ C-500-ը, բայց նման ճո­խու­թյու­նից մենք դեռ շատ հե­ռու ենք։
Ար­ցա­խի հար­ցում պար­զե­ցինք, որ ան­ցած տա­րին ար­դյու­նա­վե­տու­թյամբ զրո­յա­կան էր։ Այժմ դի­տար­կենք Ե­ղեռ­նի ճա­նաչ­ման խն­դի­րը։ Ա­մե­րի­կա­յի սի­րա­հար­ներն այժմ մտա­ծում են՝ հե­տո՞ ինչ կլի­նի։ Ա­մե­րի­կան չսի­րող­նե­րը չեն զար­մա­նում, չեն սպա­սում, գլուխ­ներն ի­զուր տե­ղը չեն ծան­րա­բեռ­նում «հե­տո՞ ինչ կլի­նի» ան­տե­ղի հար­ցով. այն­պես էլ պարզ է։ Ար­դեն հուն­վա­րի ա­ռա­ջին 3 օ­րում հաս­տատ­վեց, որ ԱՄՆ-ը և թուր­քե­րը դաշ­նա­կից­ներ, երկ­վո­րյակ եղ­բայր­ներ են։ Ա­սում եք՝ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը բա­նաձև՞ ըն­դու­նեց։ Բայց հե­տո Սե­նա­տում վե­տո կի­րա­ռե­ցին։ Հե­տո նաև Սե­նա­տու՞մ բա­նաձև ըն­դու­նե­ցին։ Բայց հե­տո ար­դեն ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամփն օ­րա­կար­գից հա­նեց այդ բա­նաձևե­րը։ Շա­տե­րը դեռ չեն հաս­կա­ցել, որ օվ­կիա­նո­սից այն կողմ «Հայ­կա­կան հար­ցը» խա­ղար­կում են այն­պես, ինչ­պես խա­ղար­կել ու խա­ղար­կում են «Քր­դա­կան հար­ցը»։ Եվ խա­ղար­կում են բա­ցա­ռա­պես նրա հա­մար, որ Թուր­քիան օգ­տա­գոր­ծեն ի­րենց նպա­տակ­նե­րով, լի­նի դա Սի­րիա­յում, թե, օ­րի­նակ, Լի­բիա­յում։
Լավ, բայց այս­տեղ ի՞նչ կապ ու­նեն թուր­քե­րի հետ ԱՄՆ-ի «խա­ղե­րը» և Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ոչ մի կապ չու­նեն։ Ա­մե­րի­կա­յում ըն­թա­նում է նաև Թրամ­փի պաշ­տո­նան­կու­թյան «խա­ղը», և աշ­խար­հը պետք է Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ու Սե­նա­տի բա­նաձևե­րի հետ կապ­ված նե­րա­մե­րի­կյան «բե­մա­կա­նա­ցում­նե­րը» գնա­հա­տի ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի եր­կու խո­շոր հրեա­կան «թի­մե­րի» ներ­քին պայ­քա­րի տե­սա­կե­տից։ Այս­տեղ որևէ կապ չու­նեն հա­յե­րը, քր­դե­րը, Տեր-Պետ­րո­սյա­նը, Քո­չա­րյա­նը, Սերժ Սարգ­սյա­նը կամ Փա­շի­նյա­նը։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը երբևէ չեն ու­նե­ցել ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող վճ­ռա­կան ո­րո­շում­նե­րի վրա ազ­դե­ցու­թյան լծակ­ներ։ Այն­պես որ, ոչ միայն 2019-ին, այլև 1,5 տա­րում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչն­չով աչ­քի չեն ըն­կել Հա­յոց ե­ղեռ­նի ճա­նաչ­ման ու դա­տա­պարտ­ման պայ­քա­րի հար­ցում։ Ե­ղա­ծը բո­լոր նախ­կին տա­րի­նե­րին այդ հար­ցով Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և ողջ Սփյուռ­քի պայ­քա­րի ար­դյունքն է։ Այն­պես որ, միամ­տու­թյուն է հի­շյալ բա­նաձևե­րը կա­պել Փա­շի­նյա­նի «ա­նօ­րի­նակ քա­ղա­քա­կա­նու­թյան» հետ։ 
Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան այլ ո­լորտ­նե­րը ևս «օր., հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, Եվ­րո­պա­յի, ԵԱՏՄ եր­կր­նե­րի հետ և այլն» նույն­պես 2019-ին կախ­ված չէին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րից։ Դեռ լավ է, որ ա­ռայժմ ա­մեն ինչ ա­ռաջ­վա պես է, ար­տա­սահ­մա­նում մար­դիկ հիմ­նա­կա­նում սպա­սում են։ Ին­չի՞ են սպա­սում Հա­յաս­տա­նի գոր­ծըն­կեր­նե­րը։ Դա բո­լո­րո­վին այլ թե­մա է։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ