ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Աչաջրի բնակիչները հույս ունեն

Աչաջրի բնակիչները հույս ունեն
22.01.2020 | 14:57

Հույս ունենք, որ Աչաջրի ծննդատունն էլ Եղվարդի ծննդատան նման չի փակվի և կշարունակենք աշխատել՝ ասել է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը: «Առայժմ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, որևէ գրավոր ծանուցում չենք ստացել փակման մասին, և աշխատում ենք, ինչպես առաջ»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ մինչ օրս Առողջապահության նախարարության կողմից որևէ հստակեցում չի եղել: «Տավուշի մարզպետը ևս խոստացել է, որ ծննդատունը չի փակվի, կզարգացնենք, և որևէ աշխատակից չի կրճատվի, նորերն էլ կավելացվեն։ Համայնքն անորոշության մեջ է, աշխատակիցները՝ նույնպես, բայց դա աշխատանքի վրա չի ազդում»,- ասաց Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 21 օրերին ծննդատանը 5 երեխա է ծնվել:
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասաց, որ համայնքում շարունակվում է անորոշության մթնոլորտը: «Բոլորս հստակեցման ենք սպասում: Մինչ այս պահը մեզ ոչինչ չեն ասում: Պատասխանից հետո կհասկանանք՝ ինչպիսին կլինեն մեր գործողությունները: Մեր ակնկալիքն այն է, որ մեր ծննդատունը կվերազինեն»,- ասաց նա՝ նշելով, թե 70 տարվա ծննդատուն է: «Մենք չենք ասում՝ խնդիրներ չկան, բայց լուծումը փակելը չէ, զարգացնելն է: Բոլորս դրան ենք սպասում: Չեմ բացառում, որ եթե փակելու վերջնական որոշում լինի, բողոքի գործողություններ կսկսվեն, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց համայնքապետը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ