Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պաղեստինը կտրականապես մերժում է Թրամփի առաջարկը

Պաղեստինը կտրականապես մերժում է Թրամփի առաջարկը
29.01.2020 | 14:01

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալայում՝ Աբասը նշել է, որ Թրափի պլանը «չի անցնի»:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է նա: «Երուսաղեմը չի վաճառվում»,- հավելել է նա՝ նկատի ունենալով, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից: Աբասը նախազգուշացրել է, որ պատրաստ է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել սոսկ մերձավորարեւելյան «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ), միջնորդության պայմանով, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ: Բենյամին Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Սպիտակ տան կայքում հրապարակված 180-Էջանոց փաստաթուղթը բաղկացած է երկու մասից՝ տնտեսական եւ քաղաքական:


Տնտեսական ասպեկտները հրապարակվել են անցյալ տարվա ամռանը, քաղաքական բաղադրիչը հայտնի Է դարձել միայն այժմ: Պլանի հիմքում ընկած Է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Ամերիկայի ղեկավարը, ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967-ից հետո զավթված հողերը»: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, զինված պայքարի մեթոդներից: Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ