Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լավ հաշ­վե­տար­ներ միշտ էլ պետք են»

«Լավ հաշ­վե­տար­ներ միշտ էլ պետք են»
14.02.2020 | 02:35

Հայտ­նի է, որ սպոր­տում ահ­ռե­լի մե­ծու­թյան գու­մար­ներ են շր­ջա­նառ­վում: Ա­հա թե նաև ին­չու են թի­մե­րը շա­հագր­գռ­ված հաղ­թա­կան մր­ցե­լույթ­նե­րով, իսկ հաղ­թե­լու հա­մար պար­տադր­ված ես տի­րա­պե­տե­լու ո­լոր­տի մա­սին ու շուրջ ամ­բող­ջա­կան տե­ղե­կույ­թին: Սա­կայն ինք­նին հաս­կա­նա­լի է, որ այն սկու­տե­ղի վրա ոչ մեկն էլ չի մա­տու­ցի: Հետևա­բար այդ ին­ֆոր­մա­ցիան ու­նե­նա­լու հա­մար, հարկ ե­ղած դեպ­քում, պար­տադր­ված ես դի­մե­լու և ծայ­րա­հեղ քայ­լե­րի: Զո­րօ­րի­նակ… լր­տե­սու­թյան:

ՊԱՏ­ԺԵ­ԼԻ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ ՉԵՆ Ի­ՄԱ­ՑԵԼ
Քն­նարկ­վե­լիք խնդ­րո կտր­ված­քով 2020-ի լր­տե­սա­կան ա­ռա­ջին սյու­ժեն «երկ­նեց» ան­դադ­րում Ժո­զե Մոու­րի­նիոն, ո­րի ղե­կա­վա­րած «Տո­տեն­հե­մը» մր­ցում էր «Սաուտ­հեմպ­տո­նի» հետ ու ար­դեն 17-րդ րո­պեին «սր­բե­րին» զի­ջում էր 0:1 հաշ­վով: Տե­սախ­ցիկ­նե­րը հս­տակ ֆիք­սել են, թե ինչ­պես խա­ղի ըն­թաց­քից դժ­գոհ Մոու­րի­նիոն բա­ռա­ցիո­րեն ներ­խու­ժում է մր­ցա­կից թի­մի տեխ­նի­կա­կան գո­տի ու քի­թը խո­թում նրա մարզ­չա­կան խոր­հր­դի թղ­թե­րի մեջ: Մի­ջա­դե­պը «հարթ­վել» է նրա­նով, որ հան­դիպ­ման մր­ցա­վա­րը դե­ղին քարտ է ցույց տվել պոր­տու­գա­լա­ցի մարզ­չին: Սա­կայն երբ լր­ջո­րեն ես թա­թախ­վում լր­տես­ման մի­ջո­ցով փաստ հայ­թայ­թե­լու գոր­ծե­րին, Մոու­րի­նիո­յի դեպ­քը մանր կար­գի խու­լի­գա­նու­թյուն­նե­րի դա­սից է: Ի­րա­կա­նում լր­տես­ման դեպ­քեր կան, որ կի­նո են հի­շեց­նում:
Դա­րաս­կզ­բին Անգ­լիա­յում հզոր աղ­մուկ բարձ­րա­ցավ այն ա­ռի­թով, որ «Դեր­բին» բա­ցա­հայ­տել էր «Լիդ­սի» լր­տե­սին, ո­րը թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Մար­սե­լո Բիել­սա­յի հրա­հան­գով հե­ռա­դի­տա­կով գաղտ­նա­դի­տել էր մր­ցակ­ցի մար­զում­նե­րը: «Լր­տեսն» ի­մա­ցել էր նաև, որ «Լիդ­սի» լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տը հան­դի­պու­մը բաց է թող­նե­լու, ու թիմն ըստ այդմ էր կա­ռու­ցել հան­դիպ­ման տակ­տի­կան ու ստ­րա­տե­գիան: «Լիդսն» այդ խա­ղում հաղ­թեց, լր­տե­սու­թյու­նը թի­մին ար­ժե­ցավ 200 հա­զար ֆունտ ստեռ­լինգ, ո­րը, ի մի­ջի այ­լոց, Մար­սե­լոն վճա­րեց իր գր­պա­նից, մամ­լո ա­սու­լի­սին խոս­տո­վա­նե­լով, որ իր մար­դը, ա­յո, լր­տե­սել է, սա­կայն ին­քը վս­տահ չէ, որ դրա հա­մար պա­տիժ է հաս­նում: Դեպ­քից առ­ժա­մա­նակ անց հայտ­նի են դար­ձել ե­ղա­ծի ման­րա­մաս­նե­րը: Պարզ­վում է՝ Բիել­սա­յի ստա­ժո­րը՝ փորձ­նա­կը, «Դեր­բիին» լր­տե­սել է ոչ միայն մար­զու­մա­յին օ­րը: Նա նա­խօ­րեին է ժա­մա­նել հարևան քա­ղաք, շփ­վել բնակ­չու­թյան հետ, փա­բե­րում հա­նդի­պել մր­ցա­կից թի­մի եր­կր­պա­գու­նե­րին, ու­սում­նա­սի­րել տե­ղի մա­մու­լը:
Հար և նման մի գոր­ծու­ղում էլ 2018-ին ու­նե­ցել է ֆուտ­բո­լի Շվե­դիա­յի հա­վա­քա­կա­նի հե­տա­խույզ Լարս Յա­կոբ­սո­նը: Նա վա­ղօ­րոք ժա­մա­նել է Ավ­ստ­րիա, որ­տեղ աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյանն էր նա­խա­պատ­րաստ­վում խմ­բա­յի­նից շվեդ­նե­րի ա­պա­գա մր­ցա­կի­ցը՝ Հա­րա­վա­յին Կո­րեա­յի ընտ­րա­նին: Լր­տե­սը փոր­ձել է տե­ղա­կայ­վել հա­րավ­կո­րեա­ցի­նե­րի բա­զա­յի մեր­ձա­կայ­քում՝ բա­ցա­հայտ­վե­լու ժա­մա­նակ փոր­ձե­լով ներ­կա­յա­նալ որ­պես այդ կող­մե­րով անց­նող զբո­սաշր­ջիկ: Բնա­կա­նա­բար, կո­րեա­ցի­նե­րը խայ­ծը կուլ չեն տվել ու նրան դուրս են հա­նել տա­րած­քից: Սա­կայն հնա­րամ­տու­թյան հետ խն­դիր­ներ չու­նե­ցող Լարս Յա­կոբ­սո­նը վար­ձա­կա­լել է մե­քե­նա, գնա­ցել բա­զա­յի հարևա­նու­թյամբ գտն­վող ա­ռանձ­նատ­նե­րից մե­կը, տան­տե­րե­րին հա­մո­զել լր­տե­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն տալ ի­րեն՝ տե­ղադ­րե­լով բարձր ճշ­տու­թյան դի­տակ ու տե­սախ­ցիկ: Բայց պարզ­վում է՝ Հա­րա­վա­յին Կո­րեա­յի ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչն էլ այս աշ­խար­հի միա­միտ­նե­րից չի ե­ղել. թի­մի տղա­նե­րին հանձ­նա­րա­րել է խա­ղա­շա­պիկ­ներ փո­խել, որ ըստ այդմ գու­շա­կելն անհ­նար լի­նի, ի­հար­կե, հույ­սը մե­ծա­պես դնե­լով և այն բա­նի վրա, որ եվ­րո­պա­ցի­նե­րին դժ­վար կլի­նի շե­ղաչք ա­սիա­ցի­նե­րին ամ­բող­ջա­պես ի­րա­րից զա­նա­զա­նե­լը:
ՈՒ­նի­կալ դեպք է ե­ղել Ի­տա­լիա­յում, 2013 թվին:
Ջե­նո­վա­կան դեր­բիում «Ջե­նո­վա­յի» ե­րի­տա­սար­դա­կան թի­մի մար­զիչ Լու­կա դե Պրան (Ի­տա­լիա­յի ընտ­րա­նու եր­բեմ­նի դար­պա­սա­պահ Ջո­վա­նի դե Պրա­յի թո­ռը) քո­ղազ­գես­տով թաքն­վել է թփուտ­նե­րում, լր­տե­սել մր­ցակ­ցի մար­զում­նե­րը: «Սամպ­դո­րիա­յի» եր­կր­պա­գու­նե­րը նկա­տել են, որ թփուտ­նե­րը շարժ­վում են, բա­ցա­հայ­տել են լր­տե­սու­մը: Ե­ղա­ծի հա­մար «Ջե­նո­վա­յում» սաս­տիկ զայ­րա­ցել են, մարզ­չին վտա­րել՝ ա­սե­լով, որ դա ե­ղել է բա­ցա­ռա­պես նրա նա­խա­ձեռ­նու­թյու­նը, սա­կայն «Սամպ­դո­րիան» հրա­շա­լի է օգ­տա­գոր­ծել փաս­տը՝ ստորև մեջ­բեր­վող գրու­թյունն ու­ղեկ­ցե­լով հա­մա­պա­տաս­խան նկա­րի ցու­ցադ­րու­մով. «Մենք գի­տենք, որ դեր­բին նյար­դե­րի, տակ­տի­կա­յի ու ստ­րա­տե­գիա­յի հարց է, սա­կայն, ան­կեղծ ա­սած, եր­բեք չէինք սպա­սում, որ այն կա­րող է վե­րած­վել լր­տես­ման հար­թա­կի: Լու­կա դե Պրան՝ «Ջե­նո­վա­յի» դար­պա­սա­պահ­նե­րի մար­զիչն ու ֆուտ­բո­լա­յին բա­րե­կիրթ ծագ­մամբ մար­դը, Ռեմ­բո­յի նման թաքն­վել էր բլ­րա­կի ճյու­ղե­րի հետևում»:
ՄԱՐԴ­ԿԱՆՑ ԳԱ­ԼԻՍ Է ՓՈ­ԽԱ­ՐԻ­ՆԵ­ԼՈՒ ՏԵԽ­ՆԻ­ԿԱՆ
Ա­վե­լի վաղ շր­ջա­նում տե­ղե­կու­թյան հայ­թայթ­ման հա­մար հիմ­նա­կա­նում օգ­տա­գործ­վում էր մարդ­կա­յին ռեւ­սուր­սը: «Չել­սիում» Մոու­րի­նիո­յի թի­մում աշ­խա­տող ե­րի­տա­սարդ Անդ­րե Վի­լաշ-Բո­յաշն այդ նպա­տա­կով թա­քուն մո­տե­նում էր մր­ցա­կից­նե­րի մար­զա­բա­զա­նե­րին, ա­նում իր գոր­ծը. «Ես գնա­հա­տում էի խա­ղա­ցող­նե­րի հո­գե­բա­նա­կան ու մար­զա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը: Ժո­զեն հույ­սը չէր դնում հա­ջո­ղու­թյան վրա»:
Զրո­յա­կան­նե­րին «Շե­ֆիլ­դից» Նիլ ՈՒոռ­նո­կի նշա­նա­կած մարդն ընդ­մի­ջում­նե­րին մր­ցա­կից­նե­րի հան­դեր­ձա­րա­նի մուտ­քե­րի մոտ ա­կանջ էր դնում:
Ներ­կա­յումս նման պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մի մա­սը «ստանձ­նել» է տեխ­նի­կան: Այս­պես՝ նա­խան­ցած տա­րի դեկ­տեմ­բե­րին գաղտ­նալս­ման մե­ղադ­րան­քով դա­տա­պարտ­վեց սե­կուն­դա­յում հան­դես ե­կող «Գրա­նա­դան», ո­րը մր­ցաշր­ջա­նի ար­դյունք­նե­րով տե­ղա­փոխ­վեց ա­վե­լի բարձր մր­ցակ­ցա­յին խումբ` լա լի­գա: Անց­կաց­ված զն­նու­թյան ար­դյուն­քում հան­դեր­ձա­րան­նե­րում, մր­ցա­վա­րա­կան սե­նյակ­նե­րում, հր­դե­հա­շիջ­ման սար­քե­րի ու պա­րա­գա­նե­րի տե­ղադր­ման վայ­րե­րում հայտ­նա­բեր­վե­ցին գաղտ­նալս­ման սար­քեր, տե­սան­կա­րա­հան­ման սար­քեր:
Գաղտ­նալս­ման տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րից շատ տա­րած­ված են դրոն­նե­րը: 2019-ի ամ­ռա­նը, ֆուտ­բո­լի Ա­մե­րի­կա­յի գա­վա­թի խա­ղար­կու­թյան ժա­մա­նակ, Բրա­զի­լիա­յի հետ հան­դիպ­մանն ըն­դա­ռաջ, Պե­րուի հա­վա­քա­կա­նի վրա պտտ­վում էր ա­նօ­դա­չու սար­քը: 2014-ի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան ժա­մա­նակ թռ­չող դրոն­նե­րի առն­չու­թյամբ չէին դա­դա­րում ֆրան­սիա­ցի­նե­րի բո­ղոք­նե­րը: Ռու­սաս­տա­նում կա­յա­նա­լիք աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյանն ըն­դա­ռաջ ո­րա­կա­վոր­ման փու­լում հան­դի­պե­լու էին Ավ­ստ­րա­լիա­յի ու Հոն­դու­րա­սի ընտ­րա­նի­նե­րը: Հյու­րե­րը մարզ­վում էին Սիդ­նե­յի մար­զա­դաշ­տում, երբ «այ­ցի ե­կան» դրոն­նե­րը: Բնա­կա­նա­բար, հոն­դու­րաս­ցի­նե­րը մեծ աղ­մուկ բարձ­րաց­րին, սա­կայն զա­վեշտն այն է, որ մի տա­րի ա­ռաջ դրոն­նե­րի ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վում էին ի­րենք: Ճիշտ է՝ փոքր-ինչ այլ նպա­տա­կով (որ ի­րենց չհետևեն), բայց դե:
Սա­կայն այն­պես չէ, թե լր­տե­սում­նե­րի վե­րա­բեր­մամբ հա­մա­տա­րած ժխ­տո­ղա­կան մո­տե­ցում է: Կան և, այս­պես ա­սենք, «ա­ռա­ջա­դի­մա­կան­ներ», ով­քեր դեմ չեն տեխ­նո­լո­գիա­նե­րի օգ­տա­գործ­մա­նը, սա­կայն նման­նե­րը մեծ թիվ չեն կազ­մում, իսկ բա­ցա­հայտ­ված լր­տես­ման յու­րա­քան­չյուր դեպք ու­ղեկց­վում է տու­գանք­նե­րի վճա­րու­մուվ:
Ա­ռանց թվար­կում­նե­րի մեջ խո­րա­նա­լու ա­սենք, որ միայն ֆուտ­բո­լում չէ, որ լր­տե­սում են: Լր­տե­սում­նե­րը մտել են նաև ա­ռօ­րյա: Պա­տա­հա­կան չէ, որ շա­տե­րը ստիպ­ված «կու­րաց­նում» են նոութ­բուք­նե­րի տե­սախ­ցիկ­նե­րի աչ­քե­րը: Ա­հա թե ին­չու Huawei-ը մշա­կել է հա­տուկ տեխ­նո­լո­գիա՝ տե­սախ­ցիկն իր գոր­ծա­ռույթ­նե­րին անց­նում է այն ժա­մա­նակ, երբ դա օգ­տա­տի­րո­ջը պետք է:
ՄԻԱՅՆ ԼՐ­ՏԵ­ՍԵ­ԼԸ ՔԻՉ Է
Բո­լոր դեպ­քե­րում նկա­տենք՝ լր­տե­սու­թյան հետ կապ­ված դեպ­քերն ա­ռայժմ քրեա­կան օ­րենս­գր­քի մի­ջամ­տու­թյան հարց չեն բարձ­րաց­նում, ա­վե­լի շատ հա­կա­սու­թյան մեջ են բա­րո­յա­կան ըն­կա­լում­նե­րի, ար­դար խա­ղի կա­նոն­նե­րի հետ: Սա­կայն նկա­տե­լով հան­դերձ` նաև փաս­տենք, որ լր­տե­սու­թյան դե­րը չի կա­րե­լի գե­րագ­նա­հա­տել: Ին­ֆոր­մա­ցիան ստա­նա­լը մի բան է, այն խե­լա­միտ օգ­տա­գոր­ծե­լը՝ մի այլ բան: Ա­սել է թե` այդ թան­կար­ժեք նյու­թը պի­տի կա­րո­ղա­նալ նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծել, իսկ դրա հա­մար վեր­լու­ծա­կան միտք պի­տի ու­նե­նալ, փաս­տե­րը խո­սեց­նել կա­րո­ղա­ցող ու­ղեղ ու, բնա­կա­նա­բար, հզոր հա­մա­կար­գիչ, ո­րը կկա­րո­ղա­նա տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան այդ ողջ բա­զան նե­րա­ռել իր մեջ, դաս­դա­սել: Մի խոս­քով, ե­թե մի քիչ շեղ­վենք կի­նո­յի կողմ ու այն­տե­ղից պե­ղենք ա­սե­լի­քի դի­պու­կու­թյունն ու խո­րու­թյու­նը վեր հա­նող միտ­քը, պի­տի ա­պա­վի­նենք քա­ղա­քա­ցի Կո­րեյ­կո­յի այն բա­նաձևմա­նը, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ լավ հաշ­վե­տար­նե­րը պետք են: Կար­ծում եմ` ման­րե­լու հարկ չկա, թե ինչ ենք հաս­կա­նում ու հաս­կաց­նում՝ հաշ­վե­տար ա­սե­լով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ