Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը
18.02.2020 | 12:14
Եվ, ա­սես եզ­րա­փա­կում, Պու­տի­նի հուն­վա­րյան այ­ցը... Սի­րիա, որ­տեղ նա պետք է Սի­րիա­յի նա­խա­գահ Ա­սա­դի հետ քն­նար­կեր բազ­մա­թիվ հար­ցեր։ Կող­մե­րը պետք է ինչ-որ ընդ­հա­նուր ալ­գո­րիթմ մշա­կեին տա­րա­ծաշր­ջա­նի կայ­ծակ­նա­յին փո­փո­խու­թյուն­նե­րին հա­մա­ձայ­նեց­ված ար­ձա­գան­քե­լու հա­մար։ Օ­րի­նակ, հուն­վա­րի 8-ին Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նը ո­րո­շում ըն­դու­նեց երկ­րի տա­րած­քից բո­լոր օ­տա­րերկ­րյա զոր­քե­րը վտա­րե­լու մա­սին։ Զու­գա­հե­ռա­բար Սի­րիա­յում ռու­սա­կան զին­վո­րա­կան ոս­տի­կա­նու­թյունն սկ­սել է ա­վե­լի ակ­տի­վո­րեն մտ­նել մի շարք ա­մե­րի­կյան բա­զա­նե­րի տա­րածք։ ՈՒ թեև Պեն­տա­գո­նը հուն­վա­րի 7-ին զար­մաց­րեց՝ հայ­տա­րա­րե­լով, թե իբր մտա­դիր չեն որևէ տեղ հե­ռա­նա­լու Ի­րա­քից, իսկ Մեծ Բրի­տա­նիան Ի­րա­քին կոչ է ա­րել բրի­տա­նա­կան զոր­քե­րին թույլ տալ մնալ երկ­րում, բո­լորն աշ­խար­հում պետք է հաս­կա­նան, որ Մեր­ձա­վոր Արևել­քից ա­մե­րի­կա­ցի­նե­րի և անգ­լիա­ցի­նե­րի փա­խուստն ան­խու­սա­փե­լի է։ Դեռ հուն­վա­րի 5-ին ԱՄՆ-ի գլ­խա­վո­րած, այս­պես կոչ­ված, «մի­ջազ­գա­յին հա­կաա­հա­բեկ­չա­կան դա­շին­քը» Ի­րա­քում դա­դա­րեց­րել է անվ­տան­գու­թյան տե­ղի ու­ժե­րի մար­տիկ­նե­րի պատ­րաս­տու­մը ռազ­մա­բա­զա­նե­րի գն­դա­կոծ­ման պատ­ճա­ռով։ Իսկ հուն­վա­րի 6-ին այդ «դա­շինքն» ու­ղերձ է տա­րա­ծել, որ «մի­ջազ­գա­յին դա­շին­քի ու­ժերն Ի­րա­քից դուրս են բեր­վե­լու այդ երկ­րի կա­ռա­վա­րու­թյան խնդ­րան­քով։ Մենք հար­գում ենք ձեր ո­րո­շու­մը, ո­րը մեզ­նից պա­հան­ջում է զոր­քե­րի դուրս­բե­րու­մը»։ Նշ­վում էր, որ այդ զո­րա­կազ­մը կվե­րա­տե­ղա­վոր­վի մի քա­նի օ­րում և շա­բա­թում։ Ի դեպ, նույն օ­րը, այ­սինքն ար­դեն ի­մա­նա­լով, որ ԱՄՆ-ն ու իր խա­մա­ճիկ­նե­րը ՄԱԿ-ում շր­ջա­փա­կել են Ի­րա­նի ԱԳՆ-ի հայ­տը, ար­դեն Ի­րա­քի ԱԳՆ-ն է ՄԱԿ-ի ԱԽ պաշ­տո­նա­կան բո­ղոք ներ­կա­յաց­րել ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ Բաղ­դա­դում Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի և շիա հրա­մա­նա­տար Ա­բու Մու­հան­դի­սի սպա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ։ Տվյալ դեպ­քում ՄԱԿ-ի, նաև ԱՄՆ-ի հա­մար շատ դժ­վար կլի­նի մեր­ժու­մով պա­տաս­խա­նել պաշ­տո­նա­կան Բաղ­դա­դին, ո­րով­հետև ա­մե­րի­կա­ցի­նե­րը հար­վա­ծել են Ի­րա­քի տա­րած­քին, այն էլ՝ ա­ռանց որևէ մե­կի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու։ Ի­րաք­ցի­ներն ար­դեն հայ­տա­րա­րել են, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը «տե­ղե­կաց­րել են» հար­ված հասց­նե­լուց ըն­դա­մե­նը 1-2 րո­պե ա­ռաջ, իսկ դա չի կա­րող տե­ղե­կա­ցում հա­մար­վել, այն էլ՝ Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյան հետ հա­մա­ձայ­նեց­ված։ Այ­սինքն մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը բո­լոր հիմ­քերն ու­նի ա­վե­լի մեծ դրա­մա­տիզմ սպա­սե­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րի հուն­վա­րի 3-ի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան շուր­ջը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ար­դեն փետր­վարն է, բայց ՄԱԿ-ն ԱՄՆ-ի թե­լադ­րան­քով դեռևս չի պա­տաս­խա­նել Ի­րա­քին։ Եվ դա, մեր կար­ծի­քով, Մեր­ձա­վոր Արևել­քի ա­պա­գա խն­դիր­նե­րի ևս մեկ հան­գույց է։
Ինչ վե­րա­բե­րում է Պու­տի­նի և Ա­սա­դի բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ա­պա ա­մե­նաար­ժե­քա­վոր տե­ղե­կույ­թը, մեր կար­ծի­քով, ա­ռայժմ այն է, ին­չը հայտ­նի է դար­ձել նա­խա­գա­հի մամ­լո քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի շնոր­հիվ. «Օ­դա­նա­վա­կա­յա­նից Վլա­դի­միր Պու­տինն ուղևոր­վել է ՌԴ ԶՈՒ զոր­քե­րի խմ­բա­վոր­ման հրա­մա­նա­տա­րա­կան կետ»։ Եվ հենց այն­տեղ է նրան դի­մա­վո­րել Բա­շար Ա­սա­դը։ Նրանք լսել են զին­վո­րա­կան­նե­րի զե­կույց­նե­րը երկ­րի տար­բեր շր­ջան­նե­րում գոր­ծե­րի վի­ճա­կի մա­սին։ Այ­նու­հետև կա­յա­ցել են սի­րիա­կան և ռու­սա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը։ Ըստ Պես­կո­վի, «Ա­սա­դի հետ շփ­ման ըն­թաց­քում Պու­տի­նը նշել է, որ այժմ կա­րե­լի է վս­տա­հո­րեն փաս­տել, որ հս­կա­յա­կան տա­րա­ծու­թյուն է հաղ­թա­հար­վել Սի­րիա­յի պե­տա­կա­նու­թյան և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ճա­նա­պար­հին»։ Ի դեպ, հենց այդ ժա­մե­րին սի­րիա­կան բա­նա­կը, ա­ռանց գեր­ջան­քե­րի, ևս մի քա­նի բնա­կա­վայր է ա­զա­տագ­րել Իդ­լի­բի «ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տում», և Թուր­քիան այս ան­գամ (հուն­վա­րի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կում) վայ­նա­սուն չի բարձ­րաց­րել, թե «Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը խախ­տում են խոս­տում­նե­րը»։ Պես­կո­վը հայտ­նել է նաև, որ Սի­րիա­յում Պու­տի­նի գտն­վե­լու ծրագ­րում նա­խա­տես­ված է ևս մի քա­նի օ­բյեկտ­նե­րի այց։ Մենք կար­ծում ենք, որ դրանց թվում են Էլ Կա­միշ­լի նա­հան­գում ռու­սա­կան նոր բա­զա­յի օ­բյեկտ­նե­րը և նախ­կին ա­մե­րի­կյան այն բա­զա­նե­րը, ուր մտել է ՌԴ ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյու­նը։
Մենք են­թադ­րու­թյուն էինք ա­րել, հաշ­վի առ­նե­լով Ի­րա­քի խոր­հր­դա­րա­նի ո­րո­շու­մը, ինչ­պես նաև Սի­րիա­յում մի շարք նախ­կին ա­մե­րի­կյան բա­զա­նե­րի վրա ռուս զին­վո­րա­կան­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան սահ­մա­նու­մը, որ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիին սպա­նե­լով՝ ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը հող է նա­խա­պատ­րաս­տում Ի­րա­քից ու Սի­րիա­յից, չի բա­ցառ­վում՝ նաև Աֆ­ղանս­տա­նից, ա­մե­րի­կյան զոր­քե­րը լիո­վին հա­նե­լու հա­մար։ Ի­հար­կե, դա միայն վար­կած է կամ կռա­հում, ոչ թե ման­րա­մաս­նե­րի և օ­պե­րա­տիվ տվյալ­նե­րի ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյուն թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ մենք ամ­բող­ջու­թյամբ չենք տի­րա­պե­տում տա­րա­մա­կար­դակ տե­ղե­կույ­թին։
Հուն­վա­րի 6-ին Թեհ­րա­նում կա­յա­ցած հա­մա­ժո­ղո­վում, ո­րին մաս­նակ­ցում էին Օ­մա­նի ԱԳ նա­խա­րար Յու­սեֆ բեն Ա­լյա­վին, Աֆ­ղանս­տա­նի նախ­կին նա­խա­գահ Հա­միդ Բար­զա­յը, Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի քա­ղա­քա­կան հար­ցե­րով տե­ղա­կալ Աբ­բաս Ա­րակ­չին և Ի­րա­նում Ռու­սաս­տա­նի ու Նոր­վե­գիա­յի դես­պան­նե­րը, Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը հայ­տա­րա­րեց. «ԱՄՆ-ը իր հան­ցա­վոր ա­րար­քի վերջ­նա­կան վճ­ռա­կան պա­տաս­խա­նը կս­տա­նա տե­ղում, միա­ժա­մա­նակ դա ա­վե­լի մեծ ցավ կպատ­ճա­ռի։ Բայց ես կցան­կա­նա­յի տա­րա­ծաշր­ջա­նին հղել այն ու­ղեր­ձը, որ Ի­րա­նը կդառ­նա խա­ղա­ղու­թյան ու անվ­տան­գու­թյան խա­րիս­խը, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գաց­ման ա­ռանց­քը։ Ե­կել է Արևմտյան Ա­սիա­յում ԱՄՆ-ի վնա­սա­բեր ներ­կա­յու­թյան վեր­ջը»։ Մենք էլ ենք կար­ծում, որ Մեր­ձա­վոր Արևել­քում (իսկ դա հենց Արևմտյան Ա­սիան է՝ նե­րա­ռյալ և՛ Այ­սր­կով­կա­սը, և՛ Թուր­քիան) ԱՄՆ-ի ներ­կա­յու­թյան վեր­ջին կան­խա­գու­շակ­մամբ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը լիո­վին հա­մա­հունչ է մեր վար­կած-կռահ­մա­նը։
Իսկ հուն­վա­րին ԱՄՆ-ը և Ի­րա­նը «պատ­րաստ­վում էին ի­րա­նա­կան պա­տաս­խան» քայ­լե­րին։ Զու­գա­հե­ռա­բար Վա­շինգ­տո­նը փոր­ձում էր «կո­ղաս­րահ­նե­րում պայ­մա­նա­վոր­վել» Ի­րա­նի հետ։ Տվյալ­ներ կան, որ Սպի­տակ տա­նը Կա­տա­րի միջ­նոր­դու­թյամբ գաղտ­նի կա­պի ար­տա­կարգ կա­պու­ղի էր ստեղծ­վել։ Նման գոր­ծա­ռույ­թը նախ­կի­նում ի­րա­կա­նաց­նում էր Օ­մա­նը, բայց այժմ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հա­վա­նա­բար զգու­շա­նում են սուլ­թան Քա­բու­սի ըն­տա­նի­քից։ Կա­տա­րի ԱԳ նա­խա­րար Աբ­դուլ­ռահ­ման ալ Թա­նին հուն­վա­րի 4-ին այ­ցե­լել է Թեհ­րան, այ­նու­հետև հե­ռա­խո­սով զրույց է ու­նե­ցել պետ­դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Մայքլ Փոմ­փեո­յի հետ։ Դո­հա­յի միջ­նոր­դու­թյու­նը զրո­յին մոտ ար­դյունք է տվել։ Ինչ­պես ա­նուղ­ղա­կիո­րեն նշում են ա­մե­րի­կյան ԶԼՄ-նե­րը, Վա­շինգ­տոնն իբր Թեհ­րա­նին փոխ­զի­ջում է ա­ռա­ջար­կել. ռազ­մա­կան բնույ­թի հա­տուց­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րից Ի­րա­նի հրա­ժար­վե­լու դի­մաց պատ­րաստ է քն­նար­կե­լու Ի­րա­քից զոր­քե­րը հա­նե­լու հար­ցը։ Սա­կայն Թեհ­րանն իր հե­տա­գա քայ­լե­րով ցույց է տվել, որ մտա­դիր չէ այդ հար­ցը քն­նար­կե­լու «փակ» դի­վա­նա­գի­տա­կան կա­պու­ղի­նե­րով։ Սո­լեյ­մա­նին սպան­վել է ցու­ցադ­րա­բար, և դա ե­ղել է ան­մի­ջա­կան մար­տահ­րա­վեր ա­յա­թո­լա Խա­մե­նեիին։ Բա­ցի այդ ա­մե­նից, Սո­լեյ­մա­նին տաս­նյակ մի­լիո­նա­վոր ի­րան­ցի­նե­րի և հա­րյուր­մի­լիո­նա­վոր շիա­նե­րի հա­մար չա­փա­զանց նշա­նա­կա­լի է ե­ղել, ուս­տի անհ­նար էր նրա շուրջ գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյան գալ թշ­նա­մու հետ։ Ա­մեն դեպ­քում, Կա­տա­րի միջ­նոր­դու­թյամբ Թրամ­փի չար­չիու­թյու­նը ձա­խող­վել է։
Ամ­բողջ Մեր­ձա­վոր Արևել­քում ա­մե­րի­կյան զոր­քերն ու ՀՕՊ-ի հր­թի­ռա­յին մարտ­կոց­նե­րը ու­ժե­ղաց­ված մար­տա­կան պատ­րաս­տու­թյան էին բեր­վել ար­ձա­գան­քե­լու հա­մար ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի (ԱՕԹՍ) հնա­րա­վոր հար­ձակ­մա­նը՝ հուն­վա­րի 7-ին, հղում ա­նե­լով ա­մե­րի­կյան պաշ­տո­նյա­նե­րին, հա­ղոր­դել է CNN-ը։ Իսկ «Ա­սո­շիեյ­թեդ պրե­սը» հայտ­նել է ա­մե­րի­կա­ցի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի նկատ­մամբ մա­հա­փոր­ձե­րին Վա­շինգ­տո­նի պատ­րաստ լի­նե­լու մա­սին։ Խո­շոր հար­ձա­կում էին սպա­սում մո­տա­կա 1-2 օ­րը։ Նա­խազ­գու­շաց­վել են Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի նա­վե­րը։ Հուն­վա­րի 7-ին ԱՄՆ-ի նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գծով խոր­հր­դա­կան Ռո­բերտ ՕþԲ­րա­յե­նը ա­վե­լի ուշ հայ­տա­րա­րել է, թե Վա­շինգ­տո­նում հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ ու­նեն, որ ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րը, օ­բյեկտ­նե­րը և զի­նանձ­նա­կազ­մը են­թա­կա են հար­ձակ­ման վտան­գի։
Մեզ ու­շադ­րու­թյան ար­ժա­նի թվա­ցին և այն­պի­սի լու­րե­րը, ո­րոնք բա­ցա­հայ­տում են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի կա­պակ­ցու­թյամբ ա­մե­րի­կա­ցի­նե­րի եր­կյուղ­նե­րը։ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյա­նը Ի­րա­նի հա­վա­նա­կան պա­տաս­խան­նե­րը վեր­լու­ծել են ա­մե­րի­կա­ցի փոր­ձա­գետ­ներ Ջոշ Լե­դեր­մա­նը, Դեն դե Լյու­սը և Սա­ֆո­րա Սմի­թը NBC հե­ռուս­տաա­լի­քի հուն­վա­րի 3-ի նյու­թում։ Նրանց կար­ծի­քով, Ի­րա­նի պա­տաս­խա­նը կա­րող է տար­բեր ձևեր ըն­դու­նել, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն ա­մե­րի­կյան քա­ղա­քա­ցի­նե­րի, ակ­տիվ­նե­րի, շա­հե­րի, դաշ­նա­կից­նե­րի դեմ և այլն։ Ընդ ո­րում, դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ ոչ ան­մի­ջա­պես և ինչ­պես Մեր­ձա­վոր Արևել­քում, այն­պես էլ գործ­նա­կա­նում այլ տե­ղում կամ նույ­նիսկ կի­բեր տա­րա­ծու­թյու­նում։ Վեր­լու­ծա­բան­նե­րը նշում են, որ Սո­լեյ­մա­նին եր­կու տաս­նա­մյա­կում հետևո­ղա­կա­նո­րեն ստեղ­ծել է «վս­տա­հե­լի մարդ­կանց, աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի և դաշ­նա­կից­նե­րի ցանց, ո­րոնք ըն­դու­նակ են կա­տա­րե­լու ի­րա­նա­կան պա­հանջ­նե­րը՝ հիմ­նա­կա­նում գոր­ծե­լով ստ­վե­րում։ Ծա­վալ­ված ցանցն այժմ հա­վա­նա­բար պետք է տրա­մադր­ված լի­նի նրա վրե­ժը լու­ծե­լուն, «ստեղ­ծե­լով սպառ­նա­լիք, ո­րը կա­րող է հար­վա­ծել աշ­խար­հի գրե­թե յու­րա­քան­չյուր կե­տում»։ Ազ­գա­յին հա­կաա­հա­բեկ­չա­կան կենտ­րո­նի նախ­կին տնօ­րեն և NBC News-ի թղ­թա­կից Նիք Ռաս­մու­սե­նի կար­ծի­քով, «Ի­րա­նի ար­տա­սահ­մա­նյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կա­րե­լի է դի­տար­կել որ­պես ե­րեք հա­մա­կենտ­րոն շր­ջան։ Իր ան­մի­ջա­կան հարևան­նե­րի շր­ջա­նում Ի­րա­նը կա­րող էր հա­մա­րյա ան­մի­ջա­պես պա­տաս­խան տալ, օ­րի­նակ, Ի­րա­քում այս շա­բաթ հար­ձակ­վել ԱՄՆ-ի դես­պա­նա­տան վրա։ Ա­վե­լի լայ­նար­ձակ Մեր­ձա­վոր Արևել­քում դա կա­րող է Ի­րա­նից ա­վե­լի շատ ժա­մա­նակ խլել, բայց նրա վս­տա­հե­լի ան­ձինք դեռ կա­րող են սպառ­նալ ԱՄՆ-ի անձ­նա­կազ­մին, գոր­ծա­րար­նե­րին կամ զբո­սաշր­ջիկ­նե­րին։ Աշ­խար­հի մնա­ցած մա­սե­րում, նե­րա­ռյալ Հա­րա­վարևե­լյան Ա­սիան և Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կան, Ի­րա­նի հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­վե­լի քիչ են, բայց ար­հա­մար­հե­լի չեն։ Բանն այն է, որ նրանք գրե­թե ոչ մի տեղ զրո­յից չեն սկ­սում. գրե­թե ա­մե­նու­րեք ինչ-որ բան կա։ Դժ­վար է պաշտ­պան­վել դրա­նից, ո­րով­հետև այն կա­րող է լի­նել որ­տեղ ա­սես»։
Հե­ղի­նակ­ներն ԱՄՆ-ի դեմ Ի­րա­նի պա­տաս­խան մի­ջոց­նե­րի մի քա­նի հնա­րա­վոր թի­րախ են նշել։ Ա­ռա­ջին հեր­թին, նրանց կար­ծի­քով, սպառ­նա­լի­քի տակ են ԱՄՆ-ի «ակ­տիվ­նե­րը»՝ Մեր­ձա­վոր Արևել­քի և Պար­սից ծո­ցի ողջ տա­րած­քում տե­ղա­բաշխ­ված բա­զա­ներն ու զոր­քե­րը, այդ թվում՝ Ի­րա­քում, Սի­րիա­յում, Կա­տա­րում, Բահ­րեյ­նում, Քու­վեյ­թում և Ա­ՄԷ-ում։ Ի­րա­նը զի­նել ու սո­վո­րեց­րել է Ի­րա­քի, Լի­բա­նա­նի, Սի­րիա­յի, Ե­մե­նի շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին։ Նյու­թի հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քով, ա­ռա­վել բարդ ի­րա­վի­ճակ է Ի­րա­քում, որ­տեղ սպառ­նա­լի­քի տակ են «5000 ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­ներ, Բաղ­դա­դում ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը, Էր­բի­լում ա­մե­րի­կյան հյու­պա­տո­սու­թյու­նը։ Հար­ձակ­ման կա­րող են են­թարկ­վել նավ­թար­դյու­նա­բե­րու­թյու­նում աշ­խա­տող ա­մե­րի­կա­ցի­նե­րը կամ ա­մե­րի­կյան զոր­քե­րին ու Բաղ­դա­դում դես­պա­նա­տան հա­մա­լի­րը պաշտ­պա­նող հա­րյու­րա­վոր կա­պա­լա­ռու­նե­րը, Սի­րիա­յում գտն­վող ա­մե­րի­կյան «ոչ մեծ ու­ժե­րը»։ Հե­ղի­նակ­նե­րը չեն մո­ռա­ցել Պար­սից ծո­ցը, «որ­տեղ Ի­րա­նը կա­րող է օգ­տա­գոր­ծել իր հր­թիռ­նե­րի և ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ա­ճող զի­նա­նո­ցը՝ հար­ված­ներ հասց­նե­լու հա­մար Ա­մե­րի­կա­յի դաշ­նա­կից­նե­րին, ծո­վում նավ­թա­յին օ­բյեկտ­նե­րին ու նավ­թա­նա­վե­րին»։ Փոր­ձա­գետ­նե­րը նաև հնա­րա­վոր են հա­մա­րում նավ­թի փո­խադ­րու­մը դա­դա­րեց­նե­լու նպա­տա­կով Հոր­մու­զի նե­ղուցն ա­կա­նա­պա­տե­լու մա­սին Ի­րա­նի վա­ղուց­վա սպառ­նա­լի­քի ի­րա­գոր­ծու­մը։ Սպառ­նա­լի­քի տակ են նաև Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի դաշ­նա­կից­նե­րը, ո­րոն­ցից շա­տերն Ի­րա­նի թշ­նա­մի­ներն են, օ­րի­նակ՝ Իս­րա­յե­լը, Սաու­դյան Ա­րա­բիան, Ա­ՄԷ-ն։ Նշ­վում է նաև կի­բերս­պառ­նա­լի­քը։ Սպի­տակ տան նախ­կին գլ­խա­վոր տե­ղե­կա­տու աշ­խա­տա­կից Թե­րե­զա Փեյ­թո­նը հայ­տա­րա­րել է. «Ի­րանն իս­կա­պես մե­ծաց­րել է իր կի­բերհ­նա­րա­վո­րու­թյուն­ներն ու դրանք լր­տե­սե­լու, հե­տա­խու­զա­կան տե­ղե­կույթ հա­վա­քե­լու և քաոս ստեղ­ծե­լու հա­մար կի­րա­ռե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»։ «Ի­րա­նը, հա­վա­նա­բար, կօգ­տա­գոր­ծի կի­բեր պա­տե­րազ­մի իր ա­ճող վար­պե­տու­թյու­նը ԱՄՆ-ի վրա ուղ­ղա­կի հար­ված հասց­նե­լու հա­մար»,- նրան երկ­րոր­դում են ա­մե­րի­կա­ցի նախ­կին պաշ­տո­նյա­ներ, ո­րոնց կար­ծի­քը մեջ­բե­րում է NBC-ն։ Հնա­րա­վոր ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին հե­տա­խու­զու­թյան նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րի ա­սածն է հրա­պա­րա­կել NBC-ն. «ԱՄՆ-ի տա­րած­քում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պումն Ի­րա­նի հա­մար ա­վե­լի բարդ խն­դիր է, ո­րը կա­րող է ո­րո­շա­կի ժա­մա­նակ խլել կազ­մա­կերպ­ման և պլա­նա­վոր­ման հա­մար»։
Ակն­հայտ է, թե որ­քան են խու­ճա­պա­հար ու վա­խե­ցած այդ «մաս­նա­կից­նե­րը»։ Թեհ­րա­նը բո­լոր մա­կար­դակ­նե­րում նա­խազ­գու­շաց­րել է, որ ե­ղել է ռազ­մա­կան հար­ձա­կում, և պա­տաս­խանն էլ լի­նե­լու է ռազ­մա­կան... Իսկ նույն ժա­մա­նակ հայտ­նի դար­ձավ, որ հուն­վա­րի 6-ին Ֆրան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի և Մեծ Բրի­տա­նիա­յի ա­ռաջ­նորդ­նե­րը հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն են ա­րել գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո Մեր­ձա­վոր Արևել­քում ստեղծ­ված լար­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին, բայց, չգի­տես ին­չու, ո­րո­շել են տա­րա­ծաշր­ջա­նա­յին ճգ­նա­ժա­մի հա­մար մեղ­քը գցել Ի­րա­նի վրա։ Իբր, ձեզ՝ ի­րան­ցի­նե­րիդ, սպա­նում են, բայց դուք չհա­մար­ձակ­վեք խան­գա­րել Եվ­րո­պա­յին։ Այլ կեպ անհ­նար է գնա­հա­տել այդ հայ­տա­րա­րու­թյան հետևյալ հատ­վա­ծը. «Մենք Ի­րա­նին հատ­կա­պես կոչ ենք ա­նում ձեռն­պահ մնալ հե­տա­գա բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ու դրանք սա­տա­րե­լուց, ինչ­պես նաև մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րին չհա­մա­պա­տաս­խա­նող գոր­ծո­ղու­թյուն­նե­րից»։ Ա­սես Մեր­կե­լը, Մակ­րո­նը և Ջոն­սո­նը չգի­տեն, որ ԱՄՆ-ը չե­ղյալ է հայ­տա­րա­րել 2015 թ. ԳՀՀՊ-ի գծով իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, և ե­թե հա­մա­ձայ­նա­գի­րը դեռ չի «մա­հա­ցել», ա­պա միայն Ի­րա­նի զսպ­վա­ծու­թյան և Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի ջան­քե­րի շնոր­հիվ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, այդ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում երևի ինչ-որ վատ բան կան­խազ­գա­ցին, ի­զուր չէր, որ գեր­մա­նա­ցի­նե­րը շտա­պե­ցին վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­նալ Ի­րա­քից։ Իսկ Գեր­մա­նիա­յում գրե­ցին (մաս­նա­վո­րա­պես՝ «Բիլդ» թեր­թը), թե իբր ժա­մա­նակն է, որ Մեր­կե­լը Պու­տի­նի հետ բա­նակ­ցե­լու հա­մար Մոսկ­վա գնա։ Բայց Բեռ­լի­նում ի սկզ­բա­նե սխալ տոն են ընտ­րում։ Բանն այն է, որ ՌԴ նա­խա­գա­հի հրա­վե­րով Մոսկ­վա Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի 2020 թ. հուն­վա­րի 11-ի ա­նակն­կալ այ­ցի լու­րը քա­ղա­քա­գետ­նե­րը սխալ են մեկ­նա­բա­նում. Մոսկ­վան բազ­միցս է միա­ցել եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի հաս­ցեին Ի­րա­նի այն դի­տո­ղու­թյուն­նե­րին, որ ե­թե Եվ­րո­պան ու­զում է պահ­պա­նել 2015 թ. ԳՀՀՊ-ն, ա­պա պար­տա­վոր է ար­տա­կարգ կեր­պով կա­տա­րել Ի­րա­նի հան­դեպ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։ Իսկ գեր­մա­նա­ցի գոր­ծիչ­նե­րը Մեր­կե­լին խոր­հուրդ են տա­լիս «ճն­շում գոր­ծադ­րել» Պու­տի­նի վրա, որ նա էլ «ազ­դի» Ի­րա­նի վրա։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 7052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ