«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Քա­ղա­քա­կան որևէ ուժ չպետք է ցան­կա­նա հա­սա­րա­կու­թ­յա­նը բևեռ­նե­րի, «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» բա­ժա­նել»

«Քա­ղա­քա­կան որևէ ուժ չպետք է ցան­կա­նա հա­սա­րա­կու­թ­յա­նը բևեռ­նե­րի, «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» բա­ժա­նել»
25.02.2020 | 01:02
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան և խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ա­հա­զան­գում են՝ ա­տե­լու­թյան խոսքն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թան մթ­նո­լորտն ա­հագ­նա­նում են: Սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեին ըն­դա­ռաջ՝ իշ­խող ու­ժը հա­սա­րա­կու­թյա­նը «ա­յո»-ա­կան­նե­րի ու «ոչ»-ա­կան­նե­րի, ա­սել է թե, սևե­րի ու սպի­տակ­նե­րի է բա­ժա­նել, ու բա­ցի հան­րաք­վեի` ի­րա­վա­կա­նու­թյան հետ կապ­ված հար­ցե­րից, դա է նաև պատ­ճառ­նե­րից մե­կը, որ ԼՀԿ-ն չի մաս­նակ­ցում ա­տե­լու­թյուն հրահ­րող «ա­յո»-ի ու «ոչ»-ի ընտ­րա­մար­տին:
«Ա­տե­լու­թյան խոս­քի դեմ պայ­քա­րը մեզ հա­մար օ­րա­կար­գա­յին հարց է, - «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշում է Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» դա­շին­քի ղե­կա­վար ԴԱ­ՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԸ,- գրգռ­վող իշ­խա­նա­կան ու­ժի խո­սույ­թում՝ վար­չա­պե­տից սկ­սած մինչև շար­քա­յին կու­սակ­ցա­կան, ա­տե­լու­թյան խոսք է, ին­չի դեմ պետք է պայ­քա­րել: Ի­հար­կե, պայ­քա­րը զսպ­ված պետք է լի­նի, ո­րով­հետև, ե­թե ա­տե­լու­թյան դեմ ա­տե­լու­թյամբ կամ վի­րա­վո­րան­քով ես պայ­քա­րում, այն ա­վե­լի մեծ ա­տե­լու­թյուն է գե­նե­րաց­նում: Ե­թե վար­չա­պետն ա­սում է, թե ի­րենք չեն թող­նում, որ ժո­ղո­վուր­դը «սա­մա­սուդ» ա­նի այս կամ այն խմ­բին, ա­պա պար­զից էլ պարզ է, որ հա­սա­րա­կու­թյան հա­մար դա կա­րող է նոր­մալ հա­մար­վել: Կամ երբ Ազ­գա­յին ժո­ղո­վի բարձր ամ­բիո­նից շեշ­տում է, թե «ա­յո»-ի շտա­բին չմիա­ցող­նե­րին, այդ թվում՝ նաև մեզ, պետք է հա­կա­պե­տա­կան ու­ժեր հռ­չա­կել, դե պատ­կե­րաց­րե՛ք, թե դրա­նից հե­տո Facebook-ում ինչ է կա­տար­վում: Նույն բա­ռա­պա­շա­րով մեզ վի­րա­վո­րում են, ու իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը դրա դեմ որևէ քայլ չեն ձեռ­նար­կում»:
Խա­ժա­կյա­նը վս­տահ է՝ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այս ա­մե­նին վերջ տա­լու կամք չու­նեն, այս կամ այն գործ­չին թի­րա­խա­վո­րե­լը նրանց հիմ­նա­կան գործն է, կա­ռա­վար­ման ղե­կը ստանձ­նած­նե­րը տար­բեր ամ­բիոն­նե­րից ա­տե­լու­թյան խոսք են գե­նե­րաց­նում, ին­չը փո­խանց­վում է ի­րենց հա­մա­կիր­նե­րին. «Բազ­մա­թիվ գոր­ծիչ­նե­րի հետ՝ բա­րե­կամ, թե մր­ցա­կից, երբ զրու­ցում ենք կամ քն­նար­կում­ներ ու­նե­նում, ա­սում են` ինչ-որ բա­նի մա­սին ու­զում էին գրել, բայց չեն գրել, քա­նի որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում իշ­խա­նու­թյան հա­մա­կիր­ներն անց­նե­լու էին հայ­հո­յա­խո­սու­թյան։ Դա է պատ­ճա­ռը նաև, որ ա­սում ենք՝ այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ընդ­դի­մու­թյուն լի­նե­լը բարդ է: Իշ­խա­նու­թյուն­ներն էլ ի­րենց հա­մե­մա­տում են նախ­կին­նե­րի հետ ու ա­սում, թե բա նախ­կի­նում լա՞վ էր, երբ ընդ­դի­մա­դիր­նե­րին դա­լան­նե­րում ծե­ծում էին: Բայց ե­թե նրանք այդ տրա­մա­բա­նու­թյամբ են ա­ռաջ­նորդ­վում, ա­պա մի գե­ղե­ցիկ օր ժո­ղո­վուր­դը չի կա­րո­ղա­նա­լու ընտ­րու­թյուն կա­տա­րել վա­տի ու վա­տա­գույ­նի միջև»:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԿԱ­ՐԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ շեշ­տում է՝ ա­տե­լու­թյան դեմ պայ­քարն ա­ռաջ­նա­յին պետք է լի­նի ցան­կա­ցած քա­ղա­քա­կան ու­ժի հա­մար, ու որևէ կու­սակ­ցու­թյուն կամ միա­վոր չպետք է ցան­կա­նա, որ հա­սա­րա­կու­թյու­նը բևեռ­նե­րի, «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» բա­ժան­վի: Ե­թե սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վը հան­րու­թյանն օ­տար­նե­րի ու յու­րա­յին­նե­րի բա­ժա­նե­լու սկզ­բուն­քով ըն­թա­նա, ա­պա բևե­ռա­ցու­մը տուր­բու­լեն­տու­թյան հիմք է հան­դի­սա­նա­լու ու թշ­նա­ման­քի նոր դո­զա է բե­րե­լու: «Նույն բանն է կա­տար­վում նաև հա­սա­րա­կու­թյան մաս կազ­մող բա­նա­կում: Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում հա­սա­րա­կու­թյան ներ­սում, ա­վե­լի խտաց­ված ձևով երևում է բա­նա­կում: Երբ մար­դու օր­գա­նիզ­մը հի­վան­դա­նում է կամ խն­դիր է ու­նե­նում, ա­պա ամ­բողջ օր­գան-հա­մա­կար­գի աշ­խա­տանքն է, չէ՞, խա­թար­վում: Նույնն էլ բա­նա­կի դեպ­քում է»,- ա­սում է պատ­գա­մա­վո­րը:
Այս տե­սա­կե­տին հա­մա­կար­ծիք է նույն խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՏԱ­ՐՈՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ: Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտն ու կի­րառ­վող բա­ռամ­թեր­քը, նրա հա­մոզ­մամբ, բնա­կա­նա­բար նաև բա­նակ է տե­ղա­փոխ­վում: Դրա հետևանք­ներն ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող են պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կապ չու­նե­նալ, բայց ե­թե խոր նա­յենք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, կտես­նենք, որ այն, ինչ ա­նում ենք հա­սա­րա­կու­թյան մեջ, ուղ­ղա­կիո­րեն ար­տա­հայտ­վում է բա­նա­կում: Ա­վե­լին, լա­րու­մը վաղ թե ուշ շատ ա­վե­լի փոքր սո­ցիում­նե­րում է ար­տա­հայտ­վե­լու. «Բայց չպետք է կորց­նել զգո­նու­թյունն ու թույլ տալ, որ հան­կարծ սո­ցիա­լա­կան բա­խում հրահր­վի: Մենք ու­նենք բարձ­րա­գույն ար­ժեք՝ ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թյու­նը, և այն որևէ ձևով չի կա­րե­լի խա­թա­րել, ան­գամ՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեով: Որևէ կերպ ըն­դու­նե­լի չէ ա­տե­լու­թյան խոս­քի տա­րա­ծու­մը. դա կա­րող է ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րի հան­գեց­նել: Չլի­նի թե անց­նենք բա­րո­յա­կան այն շե­մը, ո­րից այն կողմ սո­ցիա­լա­կան որևէ գոր­ծըն­թաց վե­րահս­կե­լի չէ: Բա­ցեք սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը` վի­րա­վո­րանք­ներ են, լու­տանք­ներ, բա­րու­թյու­նից հե­ռու խոս­քեր, որ հա­սա­րա­կու­թյա­նը որևէ լավ տեղ չեն տա­նում: Ե­թե ան­գամ այդ խոս­քերն ուղղ­ված են նախ­կի­նում հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րած ան­ձանց, դա որևէ ձևով չի ար­դա­րաց­վում: Մենք քա­ղա­քա­կիրթ հա­սա­րա­կու­թյուն ենք, որ­տեղ խն­դիր­նե­րը պետք է լուծ­վեն օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով»:
Խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար ԳԵ­ՎՈՐԳ ԳՈՐ­ԳԻ­ՍՅԱ­ՆԸ բնա­կան է հա­մա­րում, որ ա­տե­լու­թյան խոսք տա­րա­ծող­նե­րը չեն խոս­տո­վա­նում, որ ա­տե­լու­թյան խոսք են տա­րա­ծում: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը աչք են փա­կում այն բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի վրա, որ տար­բեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ստա­նում են Facebook-ում կամ այլ հար­թակ­նե­րում, ին­չը կոչ­վում է ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն. «Հի­շեց­նում ենք՝ այդ­պես նաև հան­րա­պե­տա­կան­ներն էին ա­նում. սե­փա­կա­նաշ­նոր­հում էին ման­կա­պար­տեզ­ներ, հե­տո ա­սում, թե դա ա­րել են հա­նուն հայ­րե­նի­քի: Քա­ղա­քի կենտ­րո­նում ան­նոր­մալ շին­թույ­լտ­վու­թյուն­ներ էին տա­լիս, հե­տո ա­սում, թե ներդ­րում­ներ են բե­րում, քա­ղա­քա­շի­նու­թյուն զար­գաց­նում ու այդ­պես շա­րու­նակ: Ե­թե մեր նոր գոր­ծըն­կեր­նե­րը մեզ նույն բա­ռե­րով պետք է պա­տաս­խա­նեն, կա­սե՞ք՝ որն է տար­բե­րու­թյու­նը»:
Պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱՆՆ ա­հա­զան­գում է՝ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րից ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տը վա­ղուց ար­դեն ի­րա­կան կյանք է տե­ղա­փոխ­վել: Հար­սա­նիք­նե­րի ժա­մա­նակ քա­ղա­քա­կան հո­ղի վրա մար­դիկ ի­րար են ծե­ծում, մտե­րիմ ըն­կեր­նե­րը բա­կում այդ նույն պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ վի­ճա­բա­նում են, այս ի­րա­վի­ճակն ազ­դում է նաև բա­նա­կի վրա, ո­րով­հետև զին­վոր­ներն ի­րա­կա­նու­թյու­նից կտր­ված չեն: «Իշ­խա­նու­թյու­նը ա­տե­լու­թյան «պան­դո­րա­յի արկղ» է բա­ցել ու որևէ կերպ չի վե­րահս­կում, թե ինչ է կա­տար­վում: Չգի­տեմ՝ որ պա­հից են նրանք կանգ առ­նե­լու, բայց ինչ-որ պա­հից պետք է կանգ առ­նեն, այ­լա­պես ար­դեն իսկ հա­տում են բո­լոր սահ­ման­ներն ու կար­մի­րը գծե­րը: Երբ հայ­հո­յանքն ու վի­րա­վո­րան­քը պար­բե­րա­բար, մշ­տա­պես, հա­տուկ մե­թոդ­նե­րով ուղղ­վում են ո­րո­շա­կի ան­ձանց կամ խմ­բե­րի, ար­դեն ա­տե­լու­թյան խոսք է: Իսկ ե­թե մեր գոր­ծըն­կեր­նե­րը դա չեն նկա­տում, ու­րեմն ի­րա­կա­նու­թյունն ըն­կա­լե­լու լուրջ խն­դիր ու­նեն»։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ