Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեսութ Հաքին. Իդլիբի համար Ռուսաստանից մեր վրեժը սարսափելի կլինի

Մեսութ Հաքին. Իդլիբի համար Ռուսաստանից մեր վրեժը սարսափելի կլինի
28.02.2020 | 14:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքինը հայտարարել է, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել՝ տեղեկացնում է ahvalnews.com կայքը:


Խորհրդականը նշել է, որ Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, «կմասնատվի ներսից»: «Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, և նորից կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»,- ասել է Հաքինը:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:


Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ