Լյուցիֆերյան հայելի
15.05.2020 | 00:13
Հայաստանը հայտնվել է տեղապտույտի մեջ, և այս վիճակն ավելի վտանգավոր է, քան թավշյա հեղափոխությունն ու նրա շարունակությունը ինքնին, երբ բոլորս շատ լավ հասկանում էինք, որ Նիկոլն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի (չլիներ նա, կլիներ Կոկոլը կամ Ցոգոլը). Հայաստանի վրա էր բաց թողնված, պայմանականորեն ասած, Սորոսի մեքենան, որը բաղկացած էր ֆինանսական, տնտեսական, քաղաքական, թվային բաղկացուցիչներից, և որը պատերազմ է հայտարարել մարդկությանը, աշխարհին, տիեզերքին, հորիզոնականության մեջ` Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին, չնայած այս ամենում «ամենահուզիչը» տարիք ունեցող Սորոսի անհանգստությունն է առ ԵՄ, որը քանդելու հստակ նպատակ կա, ինչն էլ խոր ու դառը ժպիտ է առաջացնում աշխարհի, մարդու ճակատագրի հանդեպ:
ՈՒ երբ այս մեծ «խառնարանում» դիտարկում ես «փոքր ածու, նսեմ ապրուստ» ունեցող քո երկրի չոբան-բայաթին, սիրտդ լցվում է աշխարհի, մարդու նկատմամբ անհուն սիրով, որովհետև հարցը բոլորի համար միակն է` հբը կյանքդ ընչի՞ անցավ:
Որ աշխարհի մի բուռ տիրակալները որոնք զոհաբերվող մանկան արյունից իրենց համար դեղահաբեր են պատրաստում ու խմում, դրա համար էլ այդքան երկար են ապրում, քանզի մարդակեր են, և քանի որ մարդակերությունը մարդակերություն է բերում, նրանք հիմա ողջ մարդկության արյունն են հենց այնպես, առանց դեղահաբի, թաթախում կորոնավիրուսի բացիլի մեջ, սպասում, որ իրենց «արարած» կորոնավիրուսյան համակենտրոնացման ճամբարներում մարդիկ ոչնչանան-պրծնեն։ Ընդ որում, մարդն այնքան արժեք չունի այլևս, որ չեն ցանկանում օգտագործել նրա մաշկը, մազերը, մնացածը, ուզում են` շուտ վերանա ու «անցումային» այս փուլում համբերատար սպասում են իրենց «աստղային ժամին», որը կարծես թե չպետք է ուշանա։ Այս մասին` քիչ ներքևում, հիմա` մի փոքրիկ «դետալի» մասին:
Կորոնավիրուսը ստեղծող տրանսհումանիտարները անչափ նրբին կոդ են դրել «կորոնայի» տակ. այն պետք է վերացնի կաղերին, կույրերին, խուլերին, հիվանդներին, ծերերին… Ասել է` նրանց, ովքեր Աստծո, Հիսուսի ժողովուրդն են, որոնց համար Հիսուսը թափեց իր արյունը, որպեսզի կաղերը քայլեն, կույրերը տեսնեն, հիվանդները վերցնեն իրենց մահճակալը ու տուն գնան…
Հայելային տարբերակումը հասկացա՞ք. սորոսենք իրենք են զոհաբերում, Հիսուսն ինքն էր զոհաբերվում. սորոսենք, խմելով երեխաների արյան հաբերը, իրենք են երկարակեցվում, Հիսուսի արյամբ հավատքի որդիները` կույրերն ու կաղերն են երկարակեցվում:
Ե՞վ... Եվ շատ պարզ. պետք է ճանաչել ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, որն էլ կազատագրի մարդկությանը, կթուլացնի, կոչնչացնի բիլգեյթսյան, սորոսյան, ռոկֆելլերյան, ռոտշիլդյան փիլիսոփայությունն ու դարերով մշակված ավանդույթները` աշխարհը ստրկացնելու, իրենց հարմարեցնելու:
Կարծում եք հայելային չէի՞ն Նիկոլ Փաշինյանի «ես Հիսուսն եմ», «վեր կաց ու քայլիր», «Սոդոմ-Գոմորը կփրկվեր, եթե այնտեղ տասը կամ մեկ արդար գտնվեր» արտահայտությունները:
Ինչ է անում նա՞: Կյանքի է կոչում տրանսհումանիտարների հայտնի փիլիսոփայությունը, շրջում է նվիրականությունը` իր պատկերով, երևույթը տանում իր տիրույթ, փորձում է աստվածային արարչությունը հայելացնելով` իր և սորոսների կոդը դնել նրա տակ` բազմապատկելով իրեն ու իրեններին:
Նիկոլի ձեռքով մեր «փոքր ածուի» քանդուքարափը այնքան էլ այն չէր, որ նա ոտնատակ արեց բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, պետությունը, կառավարությունը, եկեղեցին, դպրոցը, երեխաների դաստիարակությունը, ընտանիքը, ցեղասպանության հուշը, գաղափարը…
Նա իր լյուցիֆերյան հայելիում հայոց Հոգին փորձում է դարձնել ոգի (ոգիները շատ են, նրանք լեգեոններով են շրջում):
Թողնելու՞ ենք: Եթե` այո, ուրիշ ոչ մեկին չմեղադրենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ