Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

А напоследок я скажу!

А напоследок я скажу!
05.06.2020 | 00:09
Մենք այն­տեղ ենք, որ­տեղ մտա­ծում ենք: Հարց. մենք սա մտա­ծել ենք բո­լո­րո՞վ, թե՞ մեր ընդ­հան­րա­կան-ազ­գա­յին մարմ­նի մի հատ­վա­ծով: Հա­ջոր­դիվ. մեր ընդ­հան­րա­կան մար­մինն ի զո­րու՞ է այս դի­մա­կա­յու­թյա­նը: Պատ­կե­րը կար­ծես թե ի­դեն­տիկ է. Էջ­միա­ծին, 1915 թ. տիֆ, Մայր Ա­թո­ռի պա­տե­րի տակ տն­քա­ցող որ­բեր, պե­տու­թյան չգո­յու­թյուն, թշ­նա­մի հարևան­նե­րով շր­ջա­պատ­ված, աշ­խար­հի ան­տար­բեր թռն­չոց մեր ցա­վե­րի վրա, մի քա­նի տագ­նա­պող հո­գի­ներ, պա­տե­րի տակ որ­բե­րի հետ հալ­վող Թու­մա­նյան…. ու էդ­պե՜ս շա­րու­նակ:
Մեկ էա­կան, ան­չափ էա­կան տար­բե­րու­թյամբ. մենք այ­սօր պե­տա­կա­նու­թյուն ու­նենք` փխ­րուն, մա­սամբ կա­յա­ցած ինս­տի­տուտ­նե­րով, աշ­խար­հի հետ ո­րո­շա­կի հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, կա­ռուց­ված ներ­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, և հա` բա­զում ու բազ­մա­զան սխալ­նե­րով:
Ա­մե­նա­կարևոր հար­ցը. ին­չու՞ այս­պես ե­ղավ, ին­չու՞ մենք մեր ներ­սից հա­նե­ցինք Նի­կո­լին, դրե­ցինք ա­թո­ռին ու հի­մա հն­ձում ենք մեր ցա­նա­ծի դա­ռը պտուղ­նե­րը` բո­լոր ո­լորտ­նե­րում: Դա ար­տա­քին աշ­խար­հի դա­վադ­րա-գու­նա­վոր-թավ­շյա մտա­գա­րում­նե­րի ար­դյու՞նք էր, թե՞ մենք կան­չել էինք Նի­կո­լին, և ստա­ցանք նրան:
Որ­քան էլ դա­ժան, բո­լո­րը` միա­սին: Ընդ ո­րում, այ­սօր և առ­հա­վետ չկա ա­մե­նա­կարևոր հար­ցի պա­տաս­խա­նը. ի՞նչ է լի­նե­լու, ոչ միայն այն հան­գույն, որ վաղ­վա օ­րը միայն Աստ­ված գի­տի, իսկ մենք, հենց այս իշ­խա­նու­թյան օ­րոք կորց­րինք մեր Աստ­ծո նկատ­մամբ ա­ռա­ջին սե­րը (ան­գամ նրանք, ով­քեր Աստ­ծու առջև քայ­լող­ներ էին, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­լեց նրանց «ո­գին»` «դու­խով» հե­ղա­փո­խու­թյու­նը զբա­ղեց­րեց մեզ, և մենք վրի­պե­ցինք մեր Աստ­ծու հետ «խո­սե­լու» մեր ի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նից):
ՈՒ հի­մա, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, գո­նե «Ի­րա­տե­սի» է­ջե­րում, ա­սե­լու ենք կարևո­րը` կո­րո­նա­վի­րու­սը նաև «բա­րի» էր, ըստ այն հան­գույն, որ ա­մեն բան բա­րու գոր­ծա­կից է:
Թավ­շյա` «դու­խով» հե­ղա­փո­խու­թյու­նը մեր ըն­դեր­քից հա­նեց այն բո­լոր «ո­գի­նե­րը», ո­րոնք խիստ հիմ­նա­վոր «ապ­րում» էին մեր էթ­նոս-տե­սա­կի մեջ: ՈՒ դա նույն­պես «բա­րի» էր: Ա­սել է` ան­տե­սա­նե­լին տե­սա­նա­լի դար­ձավ: Ա­սել է` զա­տու­մը փր­կու­թյան կա­րող ենք վե­րա­ծել: Ե­թե էթ­նոսն ու տե­սա­կը ներ­կա­րո­ղու­թյուն ու­նեն հառ­նե­լու:
Բարդ զրույց է, բայց մի օր պետք է սրան անդ­րա­դարձ լի­ներ, զի բա­լա­սանն ու բա­նա­լին մեկն է` պետք է ճա­նաչ­վի ճշ­մար­տու­թյու­նը, որ այն ա­զա­տագ­րի:
Թե չէ, ա­յո (մտ­նում ենք քա­ղա­քա­կան դաշտ) Նի­կոլն այլևս զրո­յաց­ված է. ան­գամ իր տե­րե­րին նա պետք չէ, իր փուլն ա­վարտ­վեց: Երկ­րորդ է­շե­լո­նի, զար­գա­ցում­նե­րի ժա­մա­նակն է: Աբ­սուրդ կլի­նի, ե­թե նրան փո­խա­րի­նի Նի­կոլ-2 տար­բե­րա­կը. թե «դու­խի» ա­ռու­մով, թե ո­րոն­ման, թե տե­սա­կի, բայց ա­ռա­վել կա­տա­րե­լա­գործ­ված, քո­ղարկ­ված, խե­լա­ցի ու հո­րի­զո­նա­կան` ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հին ա­վե­լի լավ հար­մա­րեց­ված:
Էլ ա­վե­լի ա­հա­վոր կլի­նի, ե­թե Նի­կո­լը, ո­րը սի­րում է «ա­րյուն», ո­րին այդ աս­պա­րե­զում ևս ապ­րո­բա­ցիա­յի են են­թար­կել մար­տի 1-ին, որևէ կերպ չզի­ջի, ա­ռանց բախ­ման-ա­նա­րյուն չգ­նա (Ծռեր-մռե­րը, նյուգ­լո­բա­լիստ­նե­րը, սո­րո­սա­կան­նե­րը, ա­ղան­դա­վոր­նե­րը ի­րենց կա­նո­նա­վոր բա­նակ­նե­րը ստար­տի մեջ են պա­հում այդ ա­ռու­մով` Մայ­դան նրանք շատ են սի­րում):
Հարց ա­մե­նա­վեր­ջին. խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րը ան­հա­տա­պե՞ս են խա­ղում, թե՞ ի­րենք էլ ան­տես` այ­լընտ­րան­քա­յին հար­թակ են ձևա­վո­րում, ո­րը անհ­րա­ժեշտ «իքս» պա­հին, որ­պես դե­սանտ կի­ջեց­վի հրա­պա­րակ` խա­ղը ամ­բող­ջո­վին տա­նուլ չտա­լու, պե­տու­թյան հի­մե­րը ան­դունդ չնե­տե­լու, դրանց ճար­ճատ­մանն ա­կա­նա­տես չլի­նե­լու հա­մար:
ՈՒ­զում ենք հա­վա­տալ, որ` ա­յո: Սերժ Սարգ­սյա­նը ֆեյս­բու­քում նկար­նե­րի տես­քով չի թող­նում ի­րեն մո­ռա­ցու­թյան մատ­նել, Վլա­դի­միր Գաս­պա­րյանն ան­չափ խոր-հե­տաքր­քիր վե­րա­դար­ձի մե­սիջ­ներ է հղում, շու­տով ար­տա­սահ­մա­նից կվե­րա­դառ­նա Վի­գեն Սարգ­սյա­նը… չէ՛, չենք ու­զում նախ­կին­նե­րի վե­րա­դարձ, պետք չէ երբևէ նրանք վե­րա­դառ­նան` եր­բեք, և որևէ կոնկ­րետ ֆունկ­ցիո­նալ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­նան: Եր­բեք դա չպետք է թույլ տալ. չի կա­րե­լի հին գի­նին լց­նել նոր տի­կե­րի մեջ… ա­մե­նա­մեծ սխա­լը կլի­նի:
Բա` ի՞նչ: Բա էն, որ հար­կա­վոր է նման մի «ու­ղե­ղա­յին» կենտ­րոն` շտաբ ու­նե­նալ` հա­մախմ­բե­լու, կա­րող ու­ժե­րը ի մի բե­րե­լու, ամ­բի­ցիա­նե­րը կողմ դնե­լու, ճա­նա­պար­հա­յին լուրջ քար­տեզ ստեղ­ծե­լու, հատ­վա­ծա­կան առ­կա անբ­նա­կան-ար­հես­տա­կան, ի­րենց ան­ձի վրա կա­ռու­ցած խա­ղե­րը (ին­չը նկատ­վում է ընդ­դի­մա­դիր­նե­րից շա­տե­րի մոտ) վե­րա­ցար­կե­լու ու­ղիով` վի­ճա­կը շտ­կե­լու: Էս խա­ղում հաղ­թող­ներ չկան: ՈՒ դեռ շատ եր­կար չեն լի­նե­լու: Պե­տու­թյան, էթ­նո­սի տե­սա­կը կորց­նե­լու ան­դունդն է առջևում:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 15510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ