ՈՒ՞ր ես գնում, Անկարա
05.06.2020 | 00:49
Մայիսն ավարտվեց, հունիսը նոր է սկսվել։ Իսկ արդեն Աստված գիտի, թե ինչեր են հաղորդում։ Օրինակ՝ իբր Թուրքիան զորքերն ուղղել է դեպի Հյուսիսային Սիրիա՝ սիրիական բանակի և շիա կամավորականների դեմ։ Դա նշանակում է, որ Թուրքիան որոշել է հարձակվել... Իրանի վրա՞։ Չէ՞ որ սիրիական բանակը և շիա կամավորականները Սիրիայում Իրանի ռազմական դաշնակիցներն են, և ամբողջ աշխարհը դա գիտի։ ՈՒստի որոշեցինք ավելի ուշադիր ուսումնասիրել մայիսյան իրավիճակը Թուրքիայի ներսում. այդ ինչու՞ թուրքերը հանկարծ որոշեցին այդքան բացահայտ լկտիանալ։ Մեր որոնումները հանգեցրին այն մտքին, որ մայիսյան Թուրքիայում ինչ-որ պատճառով աճել է խուճապը։ Նոր հեղաշրջման նախապատրաստման թեման վերջերս է հայտնվել, այն բանից հետո, երբ իշխանամետ ԶԼՄ-ները, քաղաքական տեսաբաններն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) բարձրաստիճան պաշտոնյաները գլխավոր ընդդիմադիր ուժ «Հանրապետական ժողովրդական կուսակցությանը» (ՀԺԿ) մեղադրեցին «հեղաշրջման կոչի» մեջ։ Իշխանությունները պատրաստվող «հեղաշրջման գործի» նշաններ են նկատել, օրինակ, ՀԺԿ-ի Ստամբուլի բաժանմունքի նախագահ Քանան Քաֆթանջիօղլուի ասածում, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ակնկալում է կառավարության մոտակա փոփոխություն։ «Ես կառավարության փոփոխություն եմ սպասում լրացուցիչ (սոցիոլոգիական) հարցումների կամ էլի ինչ-որ բանի արդյունքում»,- ապրիլի 30-ին ասել է ՀԺԿ-ի առաջատար գործիչներից մեկը, ինչին հետևել է իշխող ԱԶԿ-ի խիստ հիվանդագին արձագանքը։
Ի պատասխան քեմալականներն ակնարկել են, որ հեղաշրջման վտանգը ոչ թե իրենցից է գալիս, այլ նրանցից, ովքեր չեն ուզում փոխել պաշտպանության նախարարին։ ՀԺԿ-ի առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել պաշտոնից հեռացնել պաշտպանության նախարար Խուլուսի Աքարին, եթե հեղաշրջման նոր փորձի կասկածներ ունի 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ «Ո՞վ կարող է հեղաշրջում կատարել։ Բանակը կարող է։ Եթե խոսքը հեղաշրջման մասին է, ապա Էրդողանը պետք է Աքարին փոխարինի ինչ-որ մեկով և կանխի հեղաշրջումը»,- մայիսի 11-ի հարցազրույցում ասել է Քլըչդարօղլուն։ «ՀԺԿ-ի պլանավորած հեղաշրջման» մանրամասների վերաբերյալ լրագրողի հեգնական հարցին նա պատասխանել է. «Մենք ժողովրդավարություն կմտցնենք այս երկրում։ Մենք բանակ չունենք, ունենք մեզ պաշտպանող մարդիկ։ Մենք գիտենք այն գինը, որը ՀԺԿ-ն վճարել է այդ հեղաշրջումների պատճառով»։ Նա հավելել է, որ ներկայիս կառավարությունն այդ հարցն օրակարգ է մտցրել՝ թաքցնելու համար այն փաստը, որ ինքն այլևս չի կարող ղեկավարել Թուրքիան։ «Մենք ժողովրդավարական խորհրդարանական համակարգը՝ որպես «Ազգերի միավորում» կներմուծենք այս երկիր»,- ասել է քեմալականների առաջնորդը՝ նկատի ունենալով ՀԺԿ-ի և աջ «Լավ կուսակցության» (ԼԿ) միությունը։ Ըստ նրա, «հավանական հեղաշրջման մասին ներքաղաքական այդ ինտրիգն իշխանությունն ամեն անգամ օրակարգ է մտցնում, երբ ՀԺԿ-ն մոտ է լինում կառավարություն ձևավորելուն»։
Բազմաթիվ փորձագետներ Թուրքիայի ներսում և դրսում նշում են վերջին երկու շաբաթում թուրքական քաղաքականության մեջ լարվածության զգալի աճը։ Ընդ որում, այդ միտումը դուրս է գալիս «կառավարությունն ընդդիմության դեմ» սովորական հակամարտության շրջանակներից։ Ներքին քաղաքականության տեսակետից Թուրքիան երբեք չի եղել լարվածությունից զերծ երկիր, բայց ներկայիս իրադրությունը տարբերվում է նախկիններից։ ՈՒժեղացող բևեռացման մի անկյունում են իշխող ԱԶԿ-ն ու նրա դաշնակից, նեոֆաշիստական ազգայնական շարժման կուսակցությունը (ԱՇԿ), այսինքն, փաստորեն, «Բոզ կուրտ» («Գորշ գայլեր») հրոսակախմբի պարագլխի կուսակցությունը, մյուսում՝ ընդդիմադիր քեմալական ՀԺԿ-ն։ Լարվածությունը բավական նկատելի է այդ երեք քաղաքական ուժերի ղեկավարների հայտարարություններում։ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ներկայացուցիչները մեղադրանք են ներկայացնում ՀԺԿ-ին, թե այն փորձում է կառավարության դեմ հեղաշրջման նոր փորձ հրահրել և «սադրել օտարերկրյա դավադիրներին», որոնք նպատակ ունեն ոչնչացնելու թուրքական տնտեսությունը։
Սրությունը լրացնում են նաև Էրդողանի որոշ նախկին կուսակիցների մեկնաբանությունները։ Ապագայի կուսակցության (ԱԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայում հեղաշրջման վտանգի առկայության մասին կրկին հայտնված պնդումները կոչել է «դիտավորյալ հորինված», որոնցով իշխանությունները փորձում են ուշադրություն շեղել ու փոխել հանրության օրակարգը, որպեսզի օրինականացնեն ինքնակալության ձգտումը։ Բացի դրանից, Դավութօղլուն հետաքրքրվել է, թե Էրդողանն արդեն 45 օր ինչու է բացակայում Անկարայից, եթե հեղաշրջման սպառնալիք կա. «Իշխող ԱԶԿ-ն, ինչպես և Էրդողանը մեկ աղմուկ են բարձրացնում հեղաշրջման վտանգի պատճառով՝ հենվելով ոչինչ չարժեցող, գիտական հաստատում և բավականաչափ լրագրողական փաստարկներ չունեցող հաշվետվությունից վերցրած արտահայտությունների պատառիկների վրա, մեկ ուշադրություն են շեղում՝ ժողովրդին կոչ անելով պայքարելու հեղաշրջման վտանգի դեմ ինչ-որ քաղգործչի անպատասխանատու հայտարարության պատճառով։ Նման վիճակն իսկապես ողբերգազավեշտական է, որովհետև երկիրը դարձնում են քարոզչության ու սադրանքի դաշտ, իսկ իշխանությունները քարոզչությունը տարածողի դեր են կատարում»։
Մենք ոչինչ չենք հաստատի կամ հերքի։ Թուրքերն իրար են մեղադրում. չէ՞ որ գործերի վիճակը կարծես թե հենց այդպիսին է։ Նշենք փաստերը. 1) Էրդողանին և իշխող ԱԶԿ-ին քննադատում են և՛ աջից, և՛ ձախից, արդեն գրում ու խոսում են, որ Էրդողանը կառավարությունը ձևավորում է «ԱՄՆ-ի համաձայնությամբ», 2) Բիթլիս նահանգի Ախլաթի շրջանում ձերբակալվել են ԱԿ-ի անդամներ, որոնք դիմակներ ու թաթախման (պասի լուծման) ուտելիքներ էին բաժանում, ինչը գնահատվում է որպես «Դավութօղլուին վախեցնելու գործողություն», 3) շարունակվում են իշխանության գործողությունները ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ) դեմ, որի քուրդ ղեկավարներն առաջվա պես կալանքի տակ են։ Եվ, ինչպես ասվում է, «չկա ծուխ առանց կրակի». ոչ ոք չի պնդի, որ Իրաքում, Սիրիայում ու Լիբիայում Էրդողանի քաղաքականության փաստացի պարտությունները չեն կարող հանգեցնել Թուրքիայում իշխանության փոփոխության։
Բայց դա 2020 թ. մայիսի Թուրքիային վերաբերող ամեն ինչը չէ։ Ըստ էության, Էրդողանից ի՞նչ էին պահանջում առաջատար ընդդիմադիր քեմալականները՝ կադրերի փոփոխություն ինչպես կառավարությունում, այնպես էլ իշխող կուսակցության ներսում։ Չի կարելի ասել, որ դա տրամաբանական պահանջ չէ. իսկապես, եթե նա կրկին վախենում է հեղաշրջումից, ապա դավադիրներին, ինչպես հարկն է, պետք է փնտրի իր շուրջը և զինվորականների շրջանում, որոնք 2020 թ. մարտից սկսել են կտրուկ արտահայտվել այն բանի դեմ, որ Էրդողանը Սիրիայում պատերազմի մեջ է խճճվել։ Թուրք գեներալները մարտից Էրդողանին մեղադրում են, որ նա թուրքական բանակն օգտագործում է հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի, մինչդեռ թուրքերին բոլորովին պետք չէր Սիրիայի պատերազմին մասնակցելը։ Սակայն մայիսի 11-ին իր ընդդիմադիրների հասցեին սպառնալիքներով հանդես եկավ արդեն Էրդողանն ինքը։ Իր հեռուստաելույթում նա հրապարակավ խոստացավ հաղթահարել բոլոր «օտարերկրյա դավադրությունները», որոնք ուղղված են երկրի տնտեսության դեմ այն բանից հետո, երբ ազգային արժույթն անցյալ շաբաթ ռեկորդային անկում ունեցավ դոլարի համեմատությամբ։ Այդպիսի հայտարարությամբ Էրդողանը հանդես եկավ այն բանից մի քանի ժամ անց, երբ Թուրքիայի ֆինանսական կարգադրիչը որոշեց երեք արտասահմանյան բանկերի (ֆրանսիական, ամերիկյան և շվեյցարական) վրայից հանել երկրի շուկայում գործառնություններ իրականացնելու արգելքը։ Ըստ Էրդողանի, արտասահմանյան «խաղացողները» ձգտում են քայքայելու Թուրքիայի տնտեսությունը և երկրի տնտեսական կառավարումը «վատ վիճակի մեջ» գցելու։ «Մենք գիտենք այն թակարդները լարողների նենգ նպատակները, որոնք դրվում են մեր տնտեսության ու նրա ղեկավարման դեմ»,- նշել է Թուրքիայի նախագահն այն բանից անմիջապես հետո, երբ նախագահում էր կառավարության նիստում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ