Քար լռություն է
23.06.2020 | 01:06
Վերջերս նորից ակտիվացել են խոսակցությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շուտով պաշտոնանկ կարվի: Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ ուժային կառույցների մասով, ցանկանում է ազատվել նախկինների կադրերից: Ասվածի ապացույցը վերջերս միանգամից երեք ղեկավարի՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի պաշտոնանկությունն էր: Դավիթ Տոնոյանի՝ նախարարի պաշտոնը լքելու մասին խոսակցություններն առկա են նրա նշանակման առաջին իսկ օրվանից: Բայց եթե նախորդ դեպքերում ռազմական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն լրագրողների հետ զրույցում անձամբ էր հերքում բոլոր տեսակի լուրերը, այժմ սակայն քար լռություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տոնոյանը ներկա չէր նախորդ շաբաթ անցկացված Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, ինչպես նաև բացակայում էր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը քննարկող խորհրդարանական նիստին, նախարարության բյուջեի կատարողականն էլ խորհրդարանում փոխնախարարն էր ներկայացնում, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ:
Որպես Տոնոյանի հավանական փոխարինողի՝ շրջանառվում է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունը: Վերջինս թեև անհեթեթ է որակում այս խոսակցությունները, սակայն լուրեր են պտտվում, թե նա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, որն էլ, անհրաժեշտության դեպքում, «վերևներում» բարեխոսելու է Ղամբարյանի օգտին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ