Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միջուկային զինաթափման վերբեռնումը ձախողման եզրին

Միջուկային զինաթափման վերբեռնումը ձախողման եզրին
25.06.2020 | 08:38

Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն չեն դրսևորում СНВ-III համաձայնագրի նկատմամբ, ճեղքման մասին խոսք լինել չի կարող՝ գրում է Անդրե Բալենը Handelsblatt-ում: Նրանք քննարկում էին, որ քննարկեն՝ այսպես կարելի է որակել Վիեննայում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ նախագահի սպառազինության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլիի հանդիպումը: Բիլինգսլին, իհարկե, ճառագում էր ամերիկյան պարտադիր լավատեսություն ու հայտարարեց, որ միջուկային սպառազինության բանակցությունները շատ դրական ընթացան: Սակայն աշխատանքային խմբեր գումարելը և բանակցությունների հնարավոր երկրորդ փուլը, որի ժամկետը նշանակված չէ, բնավ էլ հավաստի վկայություն չէ բանակցություններում ճեղքումի: СНВ-III պայմանագիրը երկարաձգելու հարցում կողմերի տեսակետները մնում են հակադիր: 2010-ին Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը Մոսկվան ցանկանում է երկարացնել ևս 5 տարի, ԱՄՆ-ը այս պայմաններով համաձայն չէ: Թրամփը պնդում է, որ բանակցություններում պետք է ներգրավվի Չինաստանը, բայց Պեկինը պատրաստ չէ բանակցել, Մոսկվան չի ցանկանում այդ հարցում առանձնակի ճնշում գործադրել իր ռազմավարական դաշնակցի վրա: Թրամփի մտադրությունը լիովին հասկանալի է: Վերջին 30 տարում ուժերի հարաբերակցությունը աշխարհում նշանակալից փոխվել է: Չինաստանն այսօր միջուկային տերություն է, որին պետք է լուրջ վերաբերվել: Բայց ԱՄՆ նախագահի մեթոդները հազիվ թե օգտակար են միջազգային անվտանգությունը մեծացնելու համար: Թրամփը խզում է զինաթափման պայմանագիր պայմանագրի հետևից: Այդպես անվտանգության չեն հասնում, հակառակը: Թրամփը պատմության մեջ կմտնի իբրև զինաթափման կարևորագույն համաձայնագրերի կործանող:

Անդրե Բալեն, Handelsblatt


Հ.Գ. Հունիսի 22-ին Վիեննայում կես տարվա ընդմիջումից հետո վերսկսվեցին ռուս-ամերիկյան խորհրդակցությունները ռազմավարական կայունության հարցում: Բանակցությունների առանցքում СНВ-3-ի երկարացման հարցն էր: Համաձյնագիրը ստորագրել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Բարաք Օբաման 2010-ի ապրիլի 8-ին, Պրահայում: Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011-ի փետրվարի 5-ից, 2021-ի փետրվարի 5-ին գործողության ժամկետն ավարտվում է, բայց կողմերի համաձայնությամբ կարող է երկարացվել ևս 5 տարով: Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն հիմա ունեն մոլորակի միջուկային զենքի 90%-ը: 2020-ի տվյալներով՝ Մոսկվան ունի 6375 միջուկային մարտագլխիկ, Վաշինգտոնը՝ 5800, Պեկինը՝ 320, Փարիզը՝ 290, Լոնդոնը՝ 215: Bloomberg-ը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին, գրում է, որ Վաշինգտոնը համաձայն էլ նոր համաձայնագրի, եթե Ռուսաստանը բանակցություններում ներգրավի Չինաստանին: Չինաստանը շահագրգռված չէ սպառազինությունների վերահսկողությամբ: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Международная жизнь» ամսագրին հարցազրույցում ասել էր, որ «Չինաստանի հարցը դնել քաղաքական վիթխարի մարտահրավեր է», որ գործնականում անլուծելի խնդիր է:
2019-ի օգոստոսին ԱՄՆ-ը դուրս եկավ փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման համաձայնագրից՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը մշակել է համաձայնագիրը խախտող 9М729 հրթիռը: Մոսկվան դեմ էր ԱՄՆ հակաօդային պաշտպանության Mk-41 հրթիռների տեղակայմանը Ռումինիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ