«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նի­կո­լի վա­խե­րը

Նի­կո­լի վա­խե­րը
30.06.2020 | 00:05

Ե­թե ան­կեղծ` չկա Նի­կո­լի խն­դիր. կա ջր­հե­ղե­ղի խն­դիր. Չի լի­նի Նի­կո­լը, նրա «հում­քը» կեր­տած­նե­րը կա­րող են ա­ռա­ջին շարք բե­րել Ար­մեն Սարգ­սյա­նին, Էդ­մոն Մա­րու­քյա­նին կամ մի եր­րորդ` թրե­նինգ ան­ցած, չար ու­ժե­րի հետ մո­տի­կից «ծա­նո­թա­ցած», հայ­րե­նիքն ու հայ լի­նե­լը մեր­ժող այլ գլո­բա­լիս­տի. գու­մա­րե­լի­նե­րի տե­ղա­փո­խու­թյու­նից գու­մա­րը չի փոխ­վում:
Հենց սա է Նի­կո­լի թիվ մեկ և վեր­ջին վա­խը: Հա­նուն յուր մխի­թա­րու­թյան «շե­փո­րենք»` ձգե­լով պաու­զան…. վեր­ջին ընթ­րի­քին Հի­սու­սը ա­շա­կետ­նե­րին ա­սաց` ձե­զա­նից մե­կը կմատ­նի ինձ. ա­պա հա­վե­լեց` սա­տա­նա, ինչ պետք է ա­նես, ա­րագ ա­րա:
Եվ ա­րեց սա­տա­նան յուր գոր­ծը նույն­քան կա­տա­րյալ, ինչ­պես նա­խաս­տեղծ կա­տա­րյալ է Աստ­ծո կամ­քի մեջ ա­մեն բան: Իսկ որ մեր գլ­խից ոչ մի մազ չի ընկ­նում, ու սա­տա­նան որևէ մե­կին և այն էլ Հի­սու­սին, հայ­րե­նիքն ու ի­րեն վս­տահ­ված էթ­նո­սին չի մատ­նում, ե­թե չկա Աստ­ծո կամ­քը, ա­ներկ­բա է:


Ա­սենք հա­նուն «ար­դա­րու­թյան». այ­սօր­վա հա­յաս­տա­նյան իշ­խո­ղը գրե­թե ոս­կեր­չա­կան «հմ­տու­թյամբ» կա­տա­րեց իր գոր­ծի ա­ռա­ջին փու­լը, բայց նա, որ­պես գոր­ծիք, պի­տա­նի չէ երկ­րորդ «ա­րա­րը» ի­րա­կա­նաց­նե­լու. հան­րու­թյու­նը ա­հա­վոր հիաս­թափ­ված է, նա փա­ռա­հե­ղո­րեն` Covid-19-ի խա­չին գա­մեց ողջ ժո­ղովր­դին, չա­փից դուրս շատ սուտ խո­սեց, ին­չին ար­դեն թե՛ ժո­ղովր­դի, թե՛ իր թի­մա­կից­նե­րի նյար­դե­րը չեն դի­մա­նում, և վերջն ուր­վագծ­վում է:
Նի­կո­լը վա­խե­նում է. նրա վա­խերն ա­ռա­ջին հեր­թին ակն­հայտ են նյար­դա­յին, ան­հա­վա­սա­րակ­շիռ պահ­ված­քում, երբ մի գի­շեր­վա մեջ ե­րեք ան­գամ տար­փո­ղում է, որ` «ըն­կավ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, Հրայր Թով­մա­սյա­նը էլ չկա»: Շա­րու­նա­կու­թյան մեջ` գի­նե­սյան գր­քին ար­ժա­նի քայլն ար­դեն իսկ ար­ձա­նագ­րում է`«պա­ցիեն­տին ո­չինչ չի օգ­նում»։ Նա շնոր­հա­վո­րում է ար­ձա­կուրդ գնա­ցած Թով­մա­սյան Հրայ­րի փո­խա­րեն նշա­նակ­ված, բայց դե­յու­րե պար­տա­կա­նու­թյուն­ներ չի­րա­կա­նաց­նող մե­կին` ԺՊ ըն­տր­վե­լու ա­ռի­թով:
Կար­ծես թե ա­մենն աս­ված է: Ա­վա՜ղ:


Covid-19-ի, ՍԴ-ի գեր­պար­տիա­նե­րում տա­նուլ տված, աստ­րալ­նե­րում մշ­տա­պես աշ­խույժ գոր­ծող, վե­ցե­րի սի­րա­հար իշ­խո­ղը, ո­րի աստ­րալ գի­տակ­ցու­թյու­նը շատ լավ գի­տե` ինչ է կի­րա­կին (Հա­րու­թյու­նը), և իր պաշ­տոնա­վար­ման ա­ռա­ջին իսկ օ­րից այն լց­րել է իր «հա­րու­թյամբ», այս կի­րա­կին «դա­տարկ» էր թո­ղել. վա­խե­րի նստ­ված­քը տեղ չէր թո­ղել «հա­րու­թյան» հա­մար, նա հա­մակ «լռու­թյուն» էր, ին­չը խո­սում էր նրա վա­խե­րի չհաղ­թա­հար­ման ան­վեր­ջա­նա­լիու­թյան մա­սին:
Սա­կայն օր­վա իշ­խո­ղի վա­խե­րը «կար­դա­լու» հա­մար պետք է թեր­թել ըն­տա­նի­քին պատ­կա­նող «ՀԺ»-ն, ուր ար­դեն բաց տեքս­տով խոս­վում է նրա վա­խե­րի մա­սին, իսկ այդ վա­խե­րը սն­վում են ա­ռա­ջին հեր­թին ընդ­դի­մա­դիր դաշ­տի միա­վոր­ման հե­ռան­կա­րից, ինչն էլ այլևս չի թաքց­նում «ՀԺ» ա­նա­նուն հե­ղի­նա­կը:
Չթաքց­նենք. Հա­յաս­տա­նը, ո­րը հայ­տն­վել է Covid-19-ի ա­հար­կու ճի­րան­նե­րում, որն ու­նի ա­հա­վոր ցա­վոտ` Ար­ցա­խի հարց, ո­րը գտն­վում է ար­տա­կարգ ռե­ժի­մում, այ­սօր իր ճա­կա­տագ­րի հա­մար ա­մե­նա­բարդ «ընտ­րու­թյուն­նե­րից» մե­կի առջև է կանգ­նած` քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի:


Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն ա­սել է` գնա­լու է դրան. ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի բնույթն ինք­նին Մայ­դան տա­նող է, այլև որ Փա­շի­նյան Նի­կո­լը ե­զա­կի պեր­սո­նա էր` իր ման­կու­թյան, բայց ա­ռա­ջին հեր­թին` յու­րօ­րի­նակ մատ­րի­ցա կրե­լու ա­ռու­մով. մար­տի մե­կով ան­ցած մե­կի հա­մար ո­չինչ է ևս մեկ ան­գամ սե­փա­կան ժո­ղովր­դին դեմ դի­մաց կանգ­նեց­նե­լու «ա­րա­րը», ին­չի մա­սին էլ նա հրա­պա­րա­կավ, պառ­լա­մեն­տի բարձր ամ­բիո­նից հարկ հա­մա­րեց հրո­վար­տա­կել. դուք մի­տինգ ա­րեք, մենք էլ կա­նենք….

Բայց… երբ «մի­տինգ կա­նի», երբ ժո­ղովր­դի հատ­ված­նե­րը կկանգ­նեն մի­մյանց դեմ (Աստ­ված մի ա­րաս­ցե), այդ «մի­տին­գը» ան­գամ թավ­շյա մի­տին­գա­վոր­նե­րի ա­ռա­վե­լու­թյան դեպ­քում քշե­լու-տա­նե­լու է Նի­կո­լին… այդ­պի­սին է բան­դե­րա­կան մայ­դան­նե­րի բնույ­թը. իր զո­հա­բե­րու­թյամբ (ոչ ֆի­զի­կա­կան. պաշ­տո­նան­կու­թյամբ) նոր, թարմ ա­րյուն կհա­ղորդ­վի «Մայ­դա­նին» ու հե­ղա­փո­խու­թյուն «հա­րատևմա­նը»:
ՈՒ սա ա­մե­նա­մեծ վախն է Նի­կո­լի. նա լավ է հաս­կա­նում, որ հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը մի քա­նի փու­լով ու «հե­րոս­նե­րով» են ի­րա­կա­նաց­վում. ինքն ար­դեն հա­կա­հե­րոս է, ու դա ա­մե­նա­շատն է մղկ­տաց­նում նրան:
Էլ չենք ա­սում, որ աստ­րա­լում թրև ե­կող Նի­կո­լի ու իր մատ­րի­ցա-հայ­րե­րի դեմ հան­դի­ման կանգ­նած է ին­քը` Աստ­ված. և սա բա­րու ու չա­րի պայ­քար է ա­ռա­ջին հեր­թին, իսկ այս պայ­քա­րում, ժա­մա­նա­կա­վոր մար­տերն ու հաղ­թա­նակ­նե­րը հա­նած, հաղ­թո­ղը հայտ­նի է, և Ին­քը` Աստ­ված է ա­սել այդ մա­սին.
-Քա­ջա­ցեք, ես հաղ­թել եմ աշ­խար­հին:
Հետևա­բար` փոք­րիկ, վա­խե­ցած Նի­կո­լին ու նրա «ան­վախ» Սո­րոս պա­պի­նե­րին:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ