«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ
30.06.2020 | 13:45

Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խոր փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում՝ հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ եւ սա է ներդրումների խթանման հիմնական միջոցը:


Սիրելի հայրենակիցներ, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ