Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել ընդունել սահմանադրական փոփոխությունները

Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել ընդունել սահմանադրական փոփոխությունները
30.06.2020 | 22:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել ընդունել սահմանադրական փոփոխությունները։ Նրա տեսաուղերձը հեռարձակվել է Ռուսաստանի հիմնական հեռուստաընկերություններով, իսկ տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։ Վլադիմիր Պուտինի ելույթում ոչ մի բառ չկա, որ սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են իր նախագահության նախկին ժամկետները և հնարավորություն տալիս կրկին առաջադրվել նախագահի թեկնածու։ Նրա խոսքով՝ հուլիսի 1-ը, քվեարկության գլխավոր օրն է, ռուսաստանցիներին կոչ է անում ընտրել ժամանակակից կրթական ու առողջապահական, սոցիալական պաշտպանության կյանքի պայմաններ, հանրությանը հաշվետու արդյունավետ իշխանություն։


Սահմանադրական փոփոխությունները Պուտինին կրկին նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից բացի, նաև խորհրդարանին իրավունք են տալիս նախագահի առաջարկով պաշտոնանկ անել Գերագույն դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին, նախագահին հնարավորություն են տալիս արգելափակել օրենքների ուժի մեջ մտնելը, նույնիսկ եթե խորհրդարանին հաջողվի հաղթահարել նախագահի վետոն, ստեղծվում է սահմանադրական նոր մարմին՝ պետական խորհուրդ։
Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը սկսվել է հունիսի 25-ից։ ԿԸՀ տվյալներով, հունիսի 30-ի առավոտվա դրությամբ ընտրողների ավելի քան 45 տոկոսը՝ 49 միլիոն մարդ մասնակցել է քվեարկությանը։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ