Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում
30.06.2020 | 22:07

Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը:


Խորհրդի կազմում են նաև` Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը, «Դոյչե տելեկոմի» նախկին նախագահ Ռոն Զոմերը, «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, «KPMG» խորհրդատվական ընկերության ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, «Segezha Group»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմ-Բիլ-Դանի» նախկին համասեփականտեր Դավիթ Յակոբաշվիլին, «Ռուսնանո մենեջմենթ քոմփընի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ